A+ A A-

07 January 2013

Սահմանին նոր թունել են գտել

tunnwr 4Մեքսիկայի ոստիկանությունը ԱՄՆ-ի հետ սահմանին հերթական ստորգետնյա թունելն է հայտնաբերել, որը թմրավաճառներն օգտագործել են մաքսանենգ ճանապարհով Ամերիկա թմրանյութերի տեղափոխման համար: Մեքսիկայի ոստիկանության ներկայացուցիչ Մարկո Անտոնիո Կարիյոն Agence-France-Presse-ին հայտնել է, թե 10մ խորությամբ եւ 30 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը հագեցած է օդափոխության համակարգով եւ էլեկտրականությամբ: Թունելն սկիզբ է առնում մեքսիկական Մեքսիկալի քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվում է Կալիֆոռնիայի Կըլեքսիկո քաղաքում: Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է թունելի շինարարներից մեկին: Սա մեքսիկական իրավապահների առաջին նմանատիպ հայտնագործությունը չէԱնցած ամռանը, օրինակ, հայտնաբերվել էր 350 մ երկարությամբ թունել, որտեղ պահպանվել էր գրեթե 40 տոննա մարիխուանա: Read more

07 January 2013

Չակ Հեյգըլը պաշտպանության նոր նախարար

hayy 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի պաշտպանության նախարար կնշանակի հանրապետական, Նեբրասկա նահանգի նախկին սենատըր Չակ Հեյգըլին: Պենտագոնի նոր ղեկավարի անունը ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է այսօր: Նախարարի պաշտոնում թեկնածուին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Վերլուծաբանները նշում են, թե Հեյգըլի նշանակումը վեճեր կառաջացնի սենատում: Վերջինս նախկինում կասկածներ էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունավետության հարցում: Նա նաեւ դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի դեմ՝ հայտարարելով, որ, մասնավորապես, Վաշինգտընում հրեական լոբբին սխալ քաղաքականություն է իրականացնում: Նախարարի թեկնածուն նաեւ հայտնի է իր հակահայ հայացքներով: Նա հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչը ԱՄՆ-ի հայ հանրության բուռն վրդովմունքի պատճառ էր դարձել

Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտապնության գործող նախարարը Լիոն Պանետան է: Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2011 թվականի հուլիսի 1-ից: 2012 թվականի նոյեմբեր ամսին Պանետան հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, սակայն որոշ ժամանակ դեռ կշարունակի մնալ այս պաշտոնին: Read more

07 January 2013

Բրենընը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

Brenane 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավարտել է կարճատեւ ձմեռային արձակուրդը, որն, ավանդույթի համաձայն, անցկացրել է իր հայրենի Հավաիի նահանգում: Սպիտակ տան փոխանցմամբ, շաբաթ երեկոյան նախագահը լքել է Հոնոլուլուն եւ մեկնել Վաշինգտըն: Իսկ այսօր Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին առաջադրելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր օգնական Ջան Բրենընի թեկնածությունը: Associated Press-ը հայտնում է, թե 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Բրենընը գլխավորել է ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը: Նոյեմբերին գեներալ Դեւիդ Պըթրեըսի սկանդալային հրաժարականից հետո Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Մայքլ Մորելը, որը նախկինում զբաղեցրել է CIA-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:   Read more

07 January 2013

Զենքի վերահսկողությունը կարող է խստանալ

zenq 6ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողությունը կարող է զգալիորեն խստանալ եւ դա չի սահմանափակվի հարձակողական եւ բազմակի լիցքավորման զենքերի արգելքի վերականգնմամբ: Բոլոր զենք գնել ցանկացողները, հնարավոր է, ստիպված կլինեն ոչ միայն հոգեկան առողջության նոր՝ խստացված թեստ անցնել, այլեւ համաձայնել, որ մասնագետները մանրամասն ուսումնասիրեն իրենց կենսագրությունը:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի ղեկավարած հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Քանեքթիքըթ նահանգում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քննարկում է դպրոցների մոտ զենք կրելու համար պատժամիջոցների խստացման, ինչպես նաեւ այն ծնողներին պատժելու հարցը, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին զենք կրել: Օրենքի բարեփոխված տարբերակը նախատեսում է զենք գնողի ընդհանուր ստուգում, ինչպես նաեւ հրազենի գրանցում ազգային տվյալների բազայում: Բացի այդ, կստուգվի նաեւ գնորդի հոգեկան վիճակը: Սենատի Հանրապետական փոքրամասնության ղեկավար Միչ Մըքքաննըլը հայտարարել է, որ փոխնախագահի առաջարկի նկատմամբ իրենց կուսակցության դիրքորոշումը կախված կլինի բովանդակությունից: Read more

07 January 2013

Քլինթոնն անցել է աշխատանքի

ll 8ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր՝ հունվարի 7-ին աշխատանքի է դուրս եկել՝ հիվանդությունից հետո: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված միջոցառումների գրաֆիկի համաձայն, Քլինթոնը այսօր հանդիպել է իր տեղակալների հետ: Պետքարտուղարը Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի 31-ից, նրա մոտ պլանային զննման ժամանակ տրոմբ էին հայտնաբերել: Ավելի վաղ, 2012-ի դեկտեմբերի սկզբին, Քլինթոնն ուշագնաց էր եղել, վայր ընկել եւ ուղեղի ցնցում ստացել: Բժիշկների փոխանցմամբ՝ ուշագնացության պատճառը եղել է ստամոքսային վարակի հետեւանքով օրգանիզմի ջրազրկումը: 65-ամյա Քլինթընի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում Քլինթոնն այցելել է 112 երկրներ, այդ ցուցանիշով գերազանցնելով իր նախորդներին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel