amga.tv

Switch to desktop Register Login

04 January 2013

Կոնգրեսը կանխեց հարկային ճեղքվածքը

karrey 5 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները հավանություն են տվել հարկային ճեղքվածքը կանխող նախագծին, որն ամերիկացիների մեծ մասին կփրկի հարկերի բարձրացումից: Օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 257-ը 167-ի դեմ, ինչը դարձել է ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամայի տրիումֆը: Օբաման Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում նշել է, որ հիմա նա կարող է ստորագրել օրենքն, որը բարձրացնում է հարկերը միայն 2% հարուստ ամերիկացիների համար, միեւնույն ժամանակ` կանխելով հարկերի բարձրացումը, որը կարող է ԱՄՆ տնտեսությունը հետ մղել դեպի անկում: Դրանից մեկ օր առաջ համաձայնագրին հավանություն էր տվել նաեւ Սենատը: Համաձայն ստորագրված համաձայնագրի` ԱՄՆ-ում տարեկան 400 հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիները չեն ազատվում եկամտահարկից: Օրինագծի ընդունման արդյունքում բյուջեի ավտոմատ արգելականքը կլինի 2013-2021 թվականներին ԱՄՆ բյուջեի ընդհանուր ծախսերի` 1,2 տրիլիոն դոլարով կրճատումն երկու ամսով հետաձգելը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է օրինագծի ընդունումը եւ նշել, որ դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ձեռք բերված համաձայնությունը համապատասխանում է իր նախագահական ընտրարշավի նպատակներին՝ միջին խավի համար հարկային բեռի թեթեւացմանը եւ հարուստների հարկային բեռի ավելացմանը: Եթե երկու կուսակցությունների միջեւ համաձայնություն չկայանար, եւ գործարքը տապալվեր, դա կնշանակեր ԱՄՆ դաշնային բյուջեի՝ 109 մլրդ դոլարով ինքնըստինքյան կրճատում եւ ընդհանուր առմամբ 536 մլրդ դոլար հարկերի ավելացում, ինչը կարող էր ԱՄՆ տնտեսությունը տանել նոր ռեցեսիայի: Սակայն ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր բնույթ ունի. այն բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցը հետաձգում է ընդամենը երկու ամսով: Read more

04 January 2013

Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

hivvv 8ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել Մանհաթըն պրեսբիտերիան հասպիտըլից: Նա տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց հետագա հետազոտման համար: Հիլըրի Քլինթընը Մանհեթենում հետազոտվել է տոմոգրաֆով: Նրա վերինծնոտային հատվածում, աջ ականջի մոտ հայտնաբերվել է տրոմբ, որը հետեւանքներ առայժմ չի թողել: Պետքարտուղարին բուժել են հակատրոմբային դեղամիջոցներով: ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Քլինթընի ինքնազգացողությունը լավացել է, չի բացառվում, որ արդեն եկող շաբաթվա մեջ նա վերադառնա բնականոն աշխատանքի: Ամերիկյան մամուլն արդեն ենթադրել է, որ հիվանդությունը կարող է հարցականի տակ դնել 65-ամյա Հիլըրի Քլինթընի քաղաքական ապագան` մասնավորապես, մասնակցությունը 2016թ. նախագահական ընտրություններինRead more

04 January 2013

Օբաման ստորագրել է ռազմական բյուջեն

budge 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել երկրի 2013թ. պաշտպանական բյուջեի մասին, որը կկազմի 633 միլիարդ դոլար, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Փաստաթուղթը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Սկզբում` 2012թ. փետրվարին, բյուջեի նախագիծը ներկայացնելով` ԱՄՆ-ի վարչակազմը կոնգրեսից խնդրել էր հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն հետո բյուջեի ծավալը մեծացվել էր մասնավորապես զինծառայողների նպաստները 1,7 տոկոսով ավելացնելու ծրագրերի պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որը Սենատն ընդունել է նախորդ շաբաթ: Բյուջեի նախագծում նաեւ Պենտագոնին արգելվում է ռուսական ընկերության հետ գործարքներ կնքելը: Սենատորները դա հիմնավորել են իրենց այն մտավախություններով, թե իբր Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version