A+ A A-

26 December 2012

Հոլիվուդում կողոպտել են ռուսական եկեղեցին

yereker 4Լոս Անջելեսում կողոպտել են Ռուս ուղղափառ եկեղեցու Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը: Սարկավագ Ալեքսանդր լեբեդեւը հայտնել է, թե գողերը տարել են բավական արժեքավոր իրեր, այդ թվում պատարագի ժամանակ օգտագործվող սպասքը, եւ սեղանի խաչերը: Տաճարի քահանայի խոսքով, հասցված վնասը գերազանցում է 50 հազար դոլարը: Չնայած միջադեպին` եկեղեցու սպասավորներին հաջողվել է կատարել դեկտեմբերի 23-ի պատարագը: Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է սկսել եւ որոնում է հանցագործներին: Սպասո-Պրեոբրաժենսկի տաճարը կառուցվել է 1937թ., Ֆըրնվուդ եւ Ֆարունտեն -Ավենյուում, մինչ այդ ռուս հավատացյալները հավաքվում էին ժամանակավոր շինություններում Read more

26 December 2012

Կողոպտել են Բըրբանքի բենզալցակայանը

burab 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է զինված տղամարդուն, ով կիրակի գիշերը կողոպտել է քաղաքի բենզալցակայաններից մեկը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում զինված անձը ներխուժել է 2000 North Glenoaks Boulevard հասցեում գտնվող A to Z Service Station լցակայանը, թափահարել ատրճանակն ու աշխատողից պահանջել կանխիկ գումարը: Բըրբանքի ոստիկանության ներկայացուցիչ Էդդի Րուիսի խոսքով, նա վերցրել է առայժմ չպարզված քանակությամբ կանխիկ գումարն ու փախուստի դիմել: Աշխատակիցը, բարեբախտաբար, չի տուժել: Վերջինս կողոպտիչին նկարագրել է որպես աֆրոամերիկացի, մոտ 26 տարեկան եւ 200 փաունդ քաշով: Նա կապտասպիտակ վերնաշապիկով է եղել: Ոստիկանությունը դիմել է բնակիչներին, որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել (818) 238-3000 հեռախոսահամարով:   Read more

26 December 2012

Սնոուբորդերի դին գտել են ձյան տակից

Screen Shot 2012-12-26 at 11.28.41 PMՍնոուբորդըրի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից` ահազանգը ստանալուց ժամեր անց: Նեւադա շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, ոստիկանական շունը հայտնաբերել է մոտ 50 տարեկան տղամարդու ձնահյուսի հատվածում: Նա մնացել էր 2-ից 3 ոտնաչափ հաստության ձյան տակ, Կալիֆոռնիայի Նորդըն բնակավայրի Donner Ski Ranch առողջարանում: Ըստ ոստիկանների, մի քանի մարդ սահում էին դահուկներով եւ սնոուբորդերով երկուշաբթի առավոտյան, երբ տեղի է ունեցել ձնահյուսը: Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը Սթիվըն Անդերսընը 49 տարեկան էր: Donner Ski Ranch-ը գտնվում է Հյուսիսային կալիֆոռնիայում, Սիերա Նեւադա լեռներում:   Read more

26 December 2012

ԱՄՆ-ում մոլեգնում են մրրիկները

snowww 4Միացյալ Նահանգների հարավային շրջաններում մոլեգնում են ձնամրրիկներն ու պտտահողմերը, որոնք ավելի քան հարյուր հազար մարդու առանց էլեկտրաէներգիայի են թողել Թեքսըսի, Արկանզաի, Օկլահոմայի, Միսիսիպիի, Լուիզիանայի եւ Ալաբամայի նահանգներում: Ամբողջ երկրում չեղյալ են հայտարարված հարյուրավոր ավիաչվերթներ: Ամենաշատը տուժել է Ալաբամայի Մոբըլ քաղաքը, որտեղ փոթորիկն ամենաուժեղն է եղել: Բնակիչները մինչեւ հիմա առանց էլեկտրականության են մնացել, տուժել են շենքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Իսկ հարեւան Թեքսըսում` Հյուսթընի մերձակայքում զոհերից խուսափել չի հաջողվել՝ ընկած ծառը սպանել է մի մարդու: Լուիզիայում ծառի ընկնելու հետեւանքով զոհվել է 53-ամյա մի տղամարդւ, իսկ Օկլահոմայում մրրիկի հետեւանքով խոշոր վթար է եղել, իրար բախվել են 21 մեքենաներ, եւ դրա հետեւանքով մահացել է 28-ամյա մի կին: ամենախոշոր պտտահողմը տեղի է ունեցել Արկանզա նահանգում, որտեղ, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդ է զրկվել հոսանքից։ Բացի այդ, վնասվել են բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է մոտ 180 ներքին չվերթ։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` տարածաշրջանում տարերքի հարվածները կշարունակվեն էլի առնվազն մի քանի օր: Այսօր ձնամրրիկներ են եղել երկրի արեւելյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում:   Read more

26 December 2012

Մահացու վթար Փասադինայում

asssp 5Առնվազն երկու մարդ է զոհվել Սուրբծննդյան տոներին Փասադինայում, երբ ոստիկանությունը հետապնդում էր ամենագնացի: Փասադինայի ոստիկանությունը հայտնել է, թե հետապնդումը սկսել է երեքշաբթի երեկոյան, ժամը 8-ի սահմաններում: Մեքենան Մըրենգո ավենյուում անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել հինգ մարդու տեղափոխող մինիվենին: Մի 26 տարեկան կին եւ 11տարեկան երեխա մահացել են տեղում, եւս երեք մարդու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալների, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման: Ոստիկանությունը նրանց որոնում էր նախօրեին Փասադինայում տեղի ունեցած սպանության կասկածանքով, երբ սպանվել էր մի տղամարդ:   Read more

26 December 2012

Ամերիկացի խորհրդականին սպանողը Իրանցի էր

iranci 6Պարզվել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ամերիկացուն սպանած կինն Իրանի քաղաքացի է, ով ամուսնու հետ Աֆղանստան է տեղափոխվել 10 տարի առաջ եւ նրա օգնությամբ կեղծ փաստաթղթեր ստացել: Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սեդիք Սեդիքին հայտնել է, որ կինն անկայուն վարք է դրսեւորել, սակայն քննությունը դեռեւս գրոհայինների հետ ոչ մի կապ չի հայտնաբերել:Կասկածյալի տանը խուզարկություն է անցկացվել, որտեղ իրանական անձնագիր է հայտնաբերվել: Նախաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ իր խնդիրն է եղել սպանել երկրի Ներքին գործերի ղեկավարությանը: Նշենք, որ նախօրեին ոստիկան կինը գնդակահարել է 49-ամյա ամերիկացի խորհրդական Ջոզեֆ Գրիֆինին: Վերջինս պայմանագրով աշխատում էր ՆԱՏՕ-ի համար: Read more

26 December 2012

Սենատորին ձերբակալել են DUI-համար

dui 5Վըրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է Այդահո նահանգի հանրապետական սենատըր Մայքլ Կրեպոյին: Նրան մեղադրում են անսթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Նա անցել է լուսացույցի կարմիր լույսի տակով, ինչից հետո ոստիկանները կանգնեցրել են օրինախախտին: Անցկացված ալկոհոլային թեստը ցույց է տվել ձերբակալվածի արյան մեջ սպիրտի առկայությունը, հայտնել են տեղի ոստիկանները: Ներկայում 61-ամյա սենատորը 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա գործով դատական նիստը նշանակված է 2013 թվականի հունվարի 4-ին: -Ես խորապես ցավում եմ կատարվածի համար: Ես սխալ եմ թույլ տվել, ինչի համար ներողություն եմ հայցում իմ ընտանիքից եւ իմ ընտրողներից,- ասված է նրա տարածած հատուկ հայտարարության մեջ: Հանրապետականը վստահեցրել է, որ նման բան այլեւս չի կրկնվի: Վըրջինիա նահանգի օրենքների համաձայն՝ առաջին անգամ անսթափ վիճակում ձերբակալված վարորդը տուգանվում է 300 դոլարով, կես տարով զրկվում վարորդական իրավունքից: Կրկնակի խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել 10 հազար դոլարի: Այդ դեպքում սպառնում է նաեւ 6 ամսվա ազատազրկում: Read more

26 December 2012

Բեն Աֆլեքը չի մասնակցի Սենատի ընտրություններին

banaf 4Հայտնի դերասան Բեն Աֆլեքը հայտարարել է, որ չի առաջադրվի Սենատի ընտրություններին: Այս մասին փոխանցում է Huffington Post-ը: -Ես սիրում եմ Մասաչուսեթսն ու մեր քաղաքական գործընթացը, սակայն որպես սենատըր չեմ առաջադրվի,- իր ուղերձում ասել է հալիվուդյան աստղը: Բեն Աֆլեքը խոստացել է շարունակել աշխատանքը Eastern Congo Initiative-ի հետ, որը 2010 թվականին հիմնադրվել է Աֆլեքի կողմից, եւ պայքարել ԱՄՆ-ում աղքատության ու սովի դեմ: Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ հայտնի ռեժիսորն ու դերասանը մտադիր է փոխարինել Ջան Քերիին, որին Օբաման առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում: Մասաչուսեթսից սենատըրի աթոռը թափուր կմնա հունվարից հետո, երբ սենատըր Ջան Քերին փոխարինի Հիլըրի Քլինթընին:   Read more

26 December 2012

Ռամնիի որդին գաղտնիքներ է բացում

romne 4ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Միթ Ռամնիի որդին հայտարարել է, որ իր հայրը չի ցանկացել մասնակցել նախընտրական քարոզարշավին: Agence France-Presse-ի փոխանցմամբ, Թեագ Ռամնին հայտարարել է, թե իր հայրը նախագահ դառնալ ավելի քիչ էր ցանկանում, քան որեւէ մեկը: Ռոմնիի որդին նաեւ նշել է, որ հայրը սիրում է իր ընտանիքը եւ երկիրը, սակայն չի սիրում հրապարակայնություն եւ ուշադրություն, հավելելով, որ եթե իր հայրը հնարավորություն ունենար գտնել որեւէ մեկին, ով կզբաղեցներ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի իր տեղը, ապա նա ուրախ կլիներ: Թեագ Ռամնին նաեւ հայտարարել է, որ իր հայրը 2008 թվականի նախագահական ընտրություններում անհաջողությունից հետո իր ընտանիքին ասել էր, որ չի ցանկանա մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին: Այնուամենայնիվ, Ռամնիի կինը եւ որդին կարողացել են համոզել նրան առաջադրել իր թեկնածությունը:  Read more

26 December 2012

Օբաման վերադառնում է արձակուրդից

vacat 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով գտնվում է արձակուրդում, Սուրբ Ծնունդը նշել է Հավայան կղզիներում՝ կնոջ եւ աղջիկների հետ: Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է, որ Օբամայի օգնականներն ամեն օր նրան տեղեկացնում են երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նշվում է, որ Օբաման օրվա մի մասը անցկացնում է լողափում, զբոսնում է իր աղջիկների հետ, նաեւ չի մոռանում գոլֆ խաղալու մասին: Նա նաեւ ամեն օր մարզվում է: Նշենք, որ արդեն չորրորդ անգամն է, որ ԱՄՆ նախագահը Սուրբ Ծնունդն անցկացնում է Հավայան կղզիներում: Սակայն այս անգամ նրա արձակուրդը երկար չի տեւի: Օբաման, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոն կվերադառնա դեկտեմբերի 27-ին, որպեսզի հանրապետականների հետ շարունակի բանակցել սեկվեստրը կանխելու հարցով: Առաջին տիկինը եւ աղջիկները կմնան Հավաիի նահանգում: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ վարչակազմն աստիճանաբար մոտենում են փոխզիջման արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող բյուջեի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Բանակցություններում հարկային հարցն առանցքային է: Բյուջեի եկամուտը բարձրացնելու համար Օբաման առաջարկում է չեղյալ հայտարարել արտոնություններն այն ամերիկացիների համար, որոնք տարեկան աշխատում են ավելի քան 250 հազար դոլար, իսկ Ջան Բեյնըրը պատրաստ է խոսել միայն միլիոնատերերի համար հարկերը բարձրացնելու մասին:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel