amga.tv

Switch to desktop Register Login

22 December 2012

WikiLeaks-ը միլիոնավոր փաստաթղթեր կհրապարակի

sssa 5WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ հաջորդ տարի իր ղեկավարած կազմակերպությունը միլիոնավոր նոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր է հրապարակելու։ Իր աջակիցներին դիմելով Էկվադորի դեսպանատան պատշգամբից՝ Ասանջն ասել է, որ WikiLeaks-ի կողմից հրապարակվելիք նյութերը վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին։ Ասանջը, ով վերջին շրջանում հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, գովեստով է խոսել ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգի մասին, ով WikiLeaks-ին արդեն հրապարակված եւ հրապարակվելիք ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու համար ԱՄՆ-ում քրեական հետապնդման է ենթարկվում եւ կարող է դատապարտվել մինչեւ 22 տարի ազատազրկման։ Նա նաեւ անբարոյական է համարել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ ԱՄՆ-ում ընթացող քրեական գործը եւ քննադատել է Ավստրալիայի իշխանություններին, որոնք հրաժարվում են պաշտպանել ավստրալահպատակ Ասանջին։ WikiLeaks-ի հիմնադիրը ապաստան է հայցել Էկվադորից եւ արդեն վեց ամիս գտնվում է Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը՝ այսպիսով խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված բռնաբարության մեղադրանքով։ Ասանջը հերքում է մեղադրանքը եւ քրեական գործի հարուցումը պայմանավորում WikiLeaks-ի հրապարակումներով։ Read more

Հրաձգություն Փենսիլվենիայում

pens 4Նվազագույնը չորս մարդ է զոհվել ևս հինգն էլ տուժել են ամերիկյան Փենսիլվենիա նահանգի Բլեր շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Մարդասպանը սպանել է երեք մարդու, ինքն էլ սպանվել ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Սպանվածներից երկուսը տղամարդիկ են, մեկը` կին: Զոհերի եւ մարդասպանի անունները չեն հաղորդվում: Վիրավորներից երեքը Ազգային գվարդիայի զինծառայողներ են, որոնք վիրավորվել են Ֆրենկսթաուն քաղաքում, Փիթսբուրգից մոտ 100 մղոն հեռավորության վրա: Քննիչների կարծիքով, մարդասպանը վարել է մեքենան եւ դրա միջից կրակ է բացել պատահական անձանց ուղղությամբ: Ոստիկանության ներկայացուցիչ Ադըմ Ռիդի խոսքով, մարդասպանը ոչնչացված է եւ մարդկանց կյանքին այլեւս սպառնալիք չկա:  Read more

Փախուստ բանտի 20-րդ հարկից

padk 5Չիկագոյի բանտից համարձակ փախուստ իրականացրած բանկերի երկու թալանչիներից մեկին դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ջոզեֆ Բենքսը Քենեթ Քանլիի հետ փախել էր Metropolitan Correctional Center դաշնային ուղղիչ կենտրոնի 20-րդ հարկից: Նրանք խցի պատին 15 սմ-անոց անցք էին բացել, այնուհետեւ սպիտակեղենից պատրաստված պարանով ցած իջել: Հանցագործները զգեստափոխվել էին, հարեւան փողոցից տաքսի նստել, ինչը ֆիքսել էր տեսահսկման խցիկը: Բենքսի եւ Քանլիի անհետացումը նկատվել է միայն վաղ առավոտյան, ինչը խոսում է այն մասին, որ նրանք մանրակրկիտ ծրագրել էին փախուստը: Նրանք անկողնում ծածկոցների տակ սրբիչներով անհարթություններ էին ստեղծել, որպեսզի քնած մարդու տպավորություն ստեղծեին: Բացի այդ նրանց հաջողվել էր քողարկել նաեւ վնասված պատերը: Հանցագործներին գտնելու համար մոբիլիզացվել են բոլոր հնարավոր ուժերը: Բենքսին հայտնաբերել հաջողվել է, նա զինված չի եղել: Քանլիի որոնումները շարունակվում են: 37-ամյա Ջոզեֆ Բենքսը մեղավոր էր ճանաչվել երկու բանկ կողոպտելեու, եւս երկուսը թալանելու մտադրության համար: Նա գողացել էր մոտ 600 հազար դոլար, ընդ որում, գումարի մեծ մասը չի հայտնաբերվել: Քենեթ Քանլին 2011թ. խոստովանել էր, որ բանկ է կողոպտել եւ տարել 4 հազար դոլար: Read more

Սան Պեդրոյի Գրինչին ձերբակալել են

grinch 4Սան Պեդրոյի Գրինչը, ով հազարավոր դոլարների հասնող արժեքով թանկարժեք իրեր էր գողացել Հարավային Կալիֆոռնիայի ողջ տարածքում, ձերբակալվել է: Լոմիտայի դետեկտիվները պարզել են նրա ինքնությունը, 42-ամյա Միխայիլ Վիչորեկն է: Դետեկտիվները ծպտյալ գործակալի միջոցով կապվել են Վիչորեկի հետ, ով թմրանյութ, քարտեր եւ այլ գողացված իրեր էր վաճառում, գտել նրա տունը եւ խուզարկել են այն: Պարզվել է, որ Վիչորեկը գողություններ էր արել Rolling Hills Estates-ում, Թորընսում, Պալոս Վերդեսում, Սան-Պեդրոյում, Քարսընում, Լոնգ-Բիչում եւ Լեյքվուդում: Գողոնի մեջ հատկապես շատ էին ամանորյա բացիկները, կային նաեւ փոշեկուլներ, խաղալիքներ, տնային տեխնիկա եւ ափսեներ: Վիչորեկին ազատ են արձակել 20 հազար դոլար գրավի դիմաց, հունվարի 10-ին նա պետք է կանգնի Թորընսի դատարանի առջեւ: Read more

Բեռնարդ Մեդոֆի եղբորը դատեցին

medd 4 Խոշորագոյն ֆինանսական բուրգի ստեղծող Բերնարդ Մեդոֆի կրտսեր եղբայրը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախությանը մասնակցելու մեղադրանքով: Փիթըր Մեդոֆը գործարք է կնքել արդարադատության հետ եւ նրա պատժաժամկետը կրճատվել է: Նա իրեն մեղավոր է ճանաչել ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեջ, միաժամանակ հայտնել, թե խարդախության մասին իմացել է միայն եղբոր ձերբակալության նախօրեին: -Ես ամաչում եմ արարքիս համար: Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ, - ասել է 67-ամյա Փիթըր Մեդոֆը, հայտնում է Reuters-ը: Փիթըր Մեդոֆը կկալանավորվի փետրվարին: Ավելի վաղ նա համաձայնել էր համագործակցել քննության հետ, նաեւ համաձայնել էր իր, կնոջ եւ դստեր գրեթե բոլոր ակտիվների առգրավմանը: Փիթըր Մեդոֆը եղբոր՝ Բերնարդ Մեդոֆի Madoff Investment Securities հիմնադրամում զբաղեցնում էր կորպորատիվ կառավարման եւ վերահսկման բաժնի ղեկավարի պաշտոնը: 74-ամյա Բերնարդ Մեդոֆը դատապարտվել էր 2009թ.` 150 տարով: Նրա տրամադրության տակ եղած գումարային միջոցների ծավալը հասնում էր տասնյակ միլիարդավոր դոլարների: Խարդախության բացահայտումից հետո հաջողվել է ներդրողներին վերադարձնել դրանց միայն մի մասը: Կայացված դատավճիռը երկրորդն է Մեդոֆի բուրգի գործով: Եւս 9 ամբաստանյալների դատավարությունը շարունակվում է: Read more

Աշակերտուհին սպառնում էր ահաբեկչություն անել

sparn 5 Արիզոնայի իշխանությունները ձերբակալել են Մեսա քաղաքի 16-ամյա բնակչուհուն, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել սեփական դպրոցում: Անչափահաս ամերիկուհին, ում անունը չի հաղորդվում քննության շահերից ելնելով, ցանցում սպառնալիքներ է թողել աշակերտների եւ ուսուցիչների հասցեին: Ոստիկաններն արագ գտել են նրա տեղն ու ձերբակալել: Աղջկա ծնողները հայտարարել են, թե իրենց դուստրը հոգեկան խնդիրներ ունի եւ նրան բուժում է անհրաժեշտ: Ներկայումս 16-ամյա աշակերտուհին գտնվում է անչափահասների կենտրոնում եւ բուժզննում անցնում, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու նրա սպառնալիքների լրջության աստիճանը: Read more

Չեղյալ հայտարարեվց Ջեքսոն-Վենիկի ուղղումը

jack 6ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հայտարարություն, որով չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի եւ Մոլդովայի նկատմամբ Ջեքսոն-Վենիկի ուղղումը: -Ռուսաստանի հետ մշտական նորմալ առեւտրական հարաբերությունների երկարաձգումը ԱՄՆ-ին թույլ կտա ՌԴ-ի հետ առեւտրում օգտվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրով ընձեռված բոլոր իրավուքներից,- ասված է հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում: Ջեքսոն-Վենիկի ուղղումը ԱՄՆ-ում ընդունվել է 1974 թվականին եւ դարձել այն օրենքի քաղաքական պատասխանը, որը սահմանափակում էր բարձրագույն կրթություն ունեցող խորհրդային քաղաքացիների արտագաղթը: Ուղղման տեքստին համապատասխան` ԱՄՆ-ը կարող էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը մեղադրում էր մարդու իրավունքները խախտելու մեջ:   Read more

ԱՄՆ-ի բնակչությունը 313.9 միլիոն է

uss 4ԱՄՆ-ի բնակչությունը 2012 թվականին աճել է 2.3 միլիոնով՝ հասնելով 313.9 միլիոնի: Աճի տեմպերը վերջին 12 ամիսներին ավելի արագ են եղել, քան 2011 թվականին, որի տեմպն ամենադանդաղն է եղել 1937 թվականից հետո: Այս մասին հայտնում ԱՄՆ մարդահամարի բյուրոն: Դա բացատրվում է առաջին հերթին գլոբալ տնտեսական ճգնաժամով, որը հանգեցրել է երկրի բնակչության եկամուտների կրճատմանը: Համապատասխանաբար, 2012 թվականին, երբ ազգային տնտեսությունը սկսել է կարգավորվել, բարելավել է նաեւ իրավիճակը ծնելիության ոլորտում: Բացի այդ, այդ շրջանում համեմատաբար բարձր է եղել նաեւ էմիգրացիայի մակարդակը: ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումներով՝ առաջիկա երկու տարիներին ԱՄՆ բնակչության աճի տեմպերը կպահպանվեն նախկին մակարդակի վրա եւ չեն գերազանցի 0.8 տոկոսը, սակայն այնուհետեւ այդ ցուցանիշը կսկսի ընկնել եւ աստիճանաբար կհասնի 0.5 տոկոսի նշագծին: Ամերիկայի բնակչության աճի ամենաբարձր տեմպերը դիտվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետո՝ շրջան, որը ժողովրդագրության մեջ ստացել է baby boom անվանումը: Պիկը եղել է 1950 թվականին, երբ ԱՄՆ քաղաքացիների թվաքանակն ավելացել է 2 տոկոսով: Նրանք, ովքեր ծնվել են հետպատերազմական տարիներին, այժմ 60 տարեկան են. երկրի բնակչությունը ընդհանուր առմամբ ծերանում է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version