amga.tv

Switch to desktop Register Login

21 December 2012

Գլխացավ առաջացնող պատճառները

head 9 Ուժեղ գլխացավը կարող է լինել ոչ միայն ուրախ երեկույթի հետեւանք: Որոշ փորձագետներ պնդում են, որ ցավեր կարող են առաջացնել նաեւ մեր սիրելի ուտելիքները՝ սկսած պանրից մինչեւ ցիտրուսներ: մարդկանց մոտ 10-15 տոկոսը տառապում է անընդհատ միգրենից, իսկ 40 տոկոսն անընդհատ գլխացավեր ունի: Յուրաքանչյուր մարդու համար գլխացավ առաջացնող պատճառները տարբեր են: Դա կարող է լինել սթրեսը, անքնությունը, եղանակի փոփոխությունը եւ այլն: Որոշ փորձագետներ համարում են, որ սնունդը եւս կարող է լինել ցավը հրահրող պատճառներից մեկը: Չնայած ապացույցների պակասին՝ գլխացավերի նոր տեսությունը մեծ տարածում է գտել: Ըստ հետազոտությունների՝ հիվանդների ավելի քան 50 տոկոսը փոխել է իր սննդակարգը, եւ շատերը սկսել են իրենց ավելի լավ զգալ: Read more

Միսս Տիեզերքը ամերիկուհի է

unif 9Միսս տիեզերք 2012 տիտղոսը շնորհվել է 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կուլպոյին։ Ամերիկուհիներին այդ տիտղոսը նվաճել չէր հաջողվել 1997թ.-ից, թեեւ մրցույթն անցկացվում է Լաս-Վեգըսում։ Ծագումով Ռոդ Այլընդից գեղեցկուհին մեծացել է պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում, ջութակ է նվագում եւ մեկ անգամ համատեղ համարով է հանդես եկել մեծ ջութակահար Յո-Յո-Մայի հետ։ Նա կարծում է, որ մարդու համար կարեւոր են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան բարությունը, արժանապատվությունն ու պարզությունը։ Աղջիկն իր իդեալն է համարում ամերիկացի դերասանուհի Օդրի Հեփբըրնին եւ խոստովանում է, որ երազում է Հալիվուդում կարիերա անելու, կամ, առնվազն, հեռուստատեսության մասին։ Միսս տիեզերքին շնորհվել է երկու թագ՝ ադամանդե եւ մարգարտե՝ ընդհանուր 270 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաեւ 45 հազար դոլարի դրամաշնորհ՝ Նյու Յորքի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում սովորելու համար։ Գեղեցկության մրցույթին մասնակցել են աղջիկներ 89 երկրներից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջընին Տագընընը, իսկ երրորդը Այրին Սոֆիա Էսսըր Քուինտերոն է` Վենեսուելայից:   Read more

Խոշոր վթար Նյու Յորքում

neww 9Նյու Յորքում խոշոր ավտովթար է եղել, որում հայտնվել են մի քանի տասնյակ մեքենաներ: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ-Այլընդի հիմնական ավտոմայրուղու վրա: 25 մեքենաների բախման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 33-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, բազմաթիվ մեքենաներ այլեւս պիտանի չեն շահագորման համար: Ոստիկանությունն առայժմ չի հայտնել վթարի պատճառների մասին, հայտնի է միայն, որ դեպքի պահին եղանակը բարենպաստ է եղել, իսկ տեսանելիությունը թույլ է տվել վարորդներին արձագանքել իրադարձությանը: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ վթարի մեղավորը մեծ թրեյլըրի վարորդն է եղել` Ռոքինգհեմի 42-ամյա բնակիչ Ռեյմընդ Սիմոնոն: Նա կորցրել է մեքենայի կառավարումը եւ անցել մարդատար մեքենաների վրայով: Բլու Փոյնթի 68-ամյա մի բնակչուհի մահացել է իր Տոյոտա Քեմրի մեքենայի մեջ: 33 վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: նրանցից մեկի` 57-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է, Stony Brook University Medical Center-ի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ռեյմընդ Սիմոնոյին ոչինչ չի եղել, ընդամենը աննշան քերծվածքներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, առայժմ ձերբակալվածներ չկան: Read more

Բագրատյանը նախագահի թեկնածու

bagr 9ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտադիր է առաջադրվել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Նա նշել է, թե դեկտեմբերի 24-ին կայանալու է Ազատություն կուսակցության համագումարը, եւ օրակարգում ընդգրկված է իրեն որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ ըստ Բագրատյանի, առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Նա միաժամանակ նշել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ինքը կհանի իր թեկնածությունը: Նախկին վարչապետը հատուկ շեշտել է, որ հայ ազգային կոնգրեսի կողմից չի առաջադրվում: -Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար,- ասել է Բագրատյանը: Read more

Մերկ տղամարդը վազել է փողոցով

nak 6Լոս Անջելեսի կենտրոնում ձերբակալվել է մերկ տղամարդը, ով թմրանյութերի ազդեցության տակ վազում էր փողոցներով եւ բարձրանում մեքենաների տանիքների վրա: Ականատեսների վկայությամբ, տղամարդուն նման վիճակում առաջին անգամ նկատել են վերելակում, ապա նա վիճել է հյուրանոցի աշխատակցի հետ եւ վազվզել South Spring փողոցով: Նրա վարքը չափազանց տարօրինակ է եղել, քանի որ բացի մերկ լինելուց, նա նաեւ մագլցել է մեքենաների վրա, թռչկոտել, վնասել մեքենաները: Նա նաեւ իրեն է վնասել, քանի որ քայլել է կոտրված ապակիների վրայով: Ֆորդ Մասթենգ մեքենայի վարորդը հարվածել է տղամարդու դեմքին եւ տապալել նրան, իսկ վրա հասած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին եւ տեղափոխել Los Angeles County-USC Medical Center:  Նրան առաջադրվելու է վանդալիզմի եւ թմրանյութ օգտագործելու մեղադրանքRead more

Մեքենան գլորվել է ձորը

fith 8Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել, երբ նրա մեքենան մոտ 100 ֆիթ բարձրությունից ընկել է ձորը: Միջադեպը տեղի է ունեցել Գլենդորայում, լեռնային ճանապարհին: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, ահազանգը ստացվել է գիշերը, ժամը 11:30-ի սահմաններում: Ըստ իշխանությունների, 21-ամյա վարորդը, ում անունը չի հաղորդվում, սլացել է մեծ արագությամբ, չի կարողացել ղեկավարել մեքենան եւ ցած է ընկել: Նրան հաջողվել է դուրս նետվել մեքենայից մոտ 150 ոտնաչափ ընկնելուց հետո: Փրկարարական ուղղաթիռով նրան դուրս են բերել եւ տեղափոխել Los Angeles County-USC Medical Center` գլխի վնասվածքով եւ բազմաթիվ կոտրվածքներով: Վթարի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version