ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրազենի վաճառքի կոշտ սահմանափակումների կոչ են արել: Առաջարկվող միջոցառումների շարքում է ավտոմատ հրացանի եւ լայն տրամաչափի հրազենի արգելքը: Նախաձեռնությունն առաջ է քաշել Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Ջան Լարսընը: -Մենք պետք է լուրջ քննարկում սկսենք: Մեր երկրի պատմության մեջ տեղի ունեցած 12 ամենաարյունալի հանցագործությունների կեսը տեղի է ունեցել վերջին 5 տարում: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք այլեւս չեն կրկնվի,- ասել է Լարսընը: Նա առաջարկում է խստացնել գնորդների ստուգումները եւ արգելել մի շարք ավտոմատ եւ ծայրաստիճան հզոր հրազենը:
Նրա նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Կաննեկտիկըտի, Կալիֆոռնիայի եւ Նյու-Յորքի դեմոկրատ կոնգրեսականներ Ռիչըրդ Բլումընտեյլը, Ջորջ Միլլըրն ու Քերըլայն Մաքքարթին: Հիշեցնենք, որ վերջին անգամ հրազենի գնման եւ պահման օրենքները ԱՄՆ-ում խստացվել են 1994 թվականին: 2004-ին լրացել է կիսաավտոմատ զենքի որոշ տեսակների վաճառքի արգելքի ժամկետը:Զենքի վաճառքի կանոնների խստացման օգտին հանդես են եկել շատ քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ: Աստղերը ևս հանդես են եկել զենքի վաճառքն արգելելու պահանջով և վրդովմունք են արտահայտել իշխանությունների` այդ ոլորտում ունեցած բացթողումների դեմ։ Հրազենի ազատ վաճառքի դեմ է հանդես եկել նաև Նյու Յորքի քաղաքապետը:
Ինչպես նշում են լրատվամիջոցներն ու փորձագետները, զենքի ազատ առևտրի սահմանափակումը դժվարանում է ոչ միայն նրանով, որ կգնահատվի որպես ԱՄՆ Սահմանադրության խախտում, այլ նաև դրան խոչնդոտում է զենքի ազդեցիկ լոբբին: Read more
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մերժել է կոնգրեսի պալատի ներկայացուցիչների խոսնակ Ջան Բեյնըրի առաջարկը` զիջումների գնալ`ճեղքվածքը կանխելու համար: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Բեյնըրը համաձայնել է միլիոնատերերի համար հարկերի բարձրացմանը`պայմանով, որ Օբաման կկրճատի մի շարք սոցիալական ծրագրերի ծախսերը: Ներկայումս դեմոկրատները եւ հանրապետականները ուսումնասիրում են ճեղքվածքից խուսափելու, բյուջեի կրճատման եւ 2013թ. բոլոր քաղաքացիների համար հարկերի բարձրացման հարցերը: Սպիտակ տունն ու հանրապետականները տեւական ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ բյուջետային ճգնաժամի հարցում: Հարկերի բարձրացումը պետք է մեխանիկորեն կատարվի, քանի որ 2013-ին կսպառվեն հարկային արտոնությունները, որոնք ներդրվել էին դեռ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք: Օբաման հանդես է գալիս միջին խավի համար դրանց երկարաձգման օգտին: Կոնգրեսի ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ տնտեսության աճի դանդաղ տեմպի պայմաններում հարկային արտոնությունները պետք է տարածվեն նաեւ հարուստների վրա, որոնք այդ կերպ հնարավորություն կունենան ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ինչը կօգնի լուծել գոյություն ունեցող գործազրկության հարցը: Սպիտակ տունը չի համաձայնել ընդունել Կոնգրեսի` միլիոնատերերի համար հարկերի մեծացման առաջարկը, որով նախատեսվում էր խուսափել բյուջեի նվազումից: Սպիտակ տունը կարծում է, որ հարկավոր է հարկերը բարձրացնել ոչ միայն միլիոնատերեր,ի այլև բոլոր այն ամերիկացիների համար, ովքեր վաստակում են տարեկան 250 հազար դոլարից ավել: Այսօր ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյները եւ նախագահ Օբաման դեմ առ դեմ հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, հանադիպումը տեւել է մոտ 45 րոպե, սա արդեն երորդ դեմ առ դեմ հանդիպումն է ութ օրվա ընթացքում, այդպես էլ համաձայնության չգալով կողմերը որոշել են բանակցությունները շարունակել Սուրբ ծննդյան տոներից հետո։ Read more
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հրապարային քննադատել է Լոս Անջելեսի շրջանային մետրոպոլիտենի տրանսպորտի վարչությունից իրեն հեռացնելու փորձերը: Նա դա ապօրինություն է համարել, ինչը սպառնում է խորհուրդը քաոսի վերածել: Նաջարյանն իր մեկնաբանություններն արել է տրանսպորտային վարչության առաջին նիստի ժամանակ: Այս ամիս նա բավականաչափ ձայներ չէր ստացել համապատասխան կոմիտեից, որը նշանակումներ է կատարում խորհրդում: Նաջարյանի համոզմամբ, դա կազմակերվել է այն պաշտոնյաների կողմից, ովքեր դժգոհ են նրա բացասական դիրքորոշումից` Փասադինայի ավտոստրադաներից մեկն ընդլայնելու վերաբերյալ:Նիստի ընթացքում Նաջարյանը կտրուկ քննդատության է ենթարկել տրանսպորտային վարչության անդամ եւ Դուարտեի քաղաքապետ Ջան Ֆրսանային եւ Ալհամբրայի քաղաքապետ Բարբրա Մեսինին այն բանի համար, որ փորձել են ճնշելել մյուս անդամների վրա, որ նրանք դեմ քվեարկեն Նաջարյանին: Read more
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է սենատըր Ջան Քերիին նշանակել պետքարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրը չէր բացառել, որ Քերին կարող է նշանակվել պետքարտուղարի պաշտոնում:Քերիի մասին, որպես պետքարտուղարի հավանական թեկնածուի, սկսեց խոսվել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հայտարարեց, թե չի պատրաստվում պայքարել պետքարտուղարի պաշտոնի համար: Օբաման ափսոսանք էր հայտնել, որ Ռայսի թեկնածությունը բուռն բողոք էր առաջացրել հանրապետական սենատըրների շրջանում:Նշենք, որ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջան Քերին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ եւ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Read more
Powerd by Bloogie