A+ A A-

15 December 2012

Բանտապանին ձերբակալել են բռնությունների համար

bant 8Լոս Անջելես շրջանի բանտի աշխատակցին ձերբակալել են երկու դատապարտյալների նկատմամբ բռնություններ կիրառելու եւ նրանց մասին հաշվետվությունները կեղծելու մեղադրանքով: 35-ամյա Ջըրմեյն Ջաքսընը` շերիֆի գրասենյակի բանտապանը լուրջ մարմնական վնասվածքներ էր հասցրել դատապարտյալին: Հայցը նրա դեմ ներկայացրել էր Սաութ Կալիֆորնիայի բանտի նախկին դատապրտյալ Դերիք Գրիսքըվեչի կողմից, ով պնդում է, թե Ջաքսոնն այնպիսի ուժգնությամբ է հարվածել իրեն, որ տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի էր ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers բանտում: Ջաքսոնին նաեւ մեղադրում են 2009թ. Քամփթընի բանտում Սիզըր Կամպենային ծեծի ենթարկելու մեջ: Ջըրմեյն Ջաքսընի նկատմամբ 100 հազար դոլար գրավ է նշանակվել: Շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, առաջիկայում Ջաքսընը կանգնելու է դատարանի առջեւRead more

Միջազգային ուղեւորները կազատվեն հավեյլալ ստուգումից

doog 6ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, համաձայն որի՝ միջազգային չվերթների ուղեւորները, որոնք ԱՄՆ են ժամանում եւ համակցված ներքին թռիչք իրականացնում, կազատվեն ուղեբեռի հավելյալ ստուգման գործընթացից: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, փաստաթուղթը տարածվում է այն օդանավակայաններից իրականացվող չվերթների վրա, որոնք ուղեբեռների վերահսկողություն եւ ստուգիչ գործընթացներ են անցկացնում՝ համարժեք ԱՄՆ-ի օդանավակայաններում իրականացվող ստուգումներին: Նման օդանավակայանների ցուցակը դեռեւս չի կազմվել, սակայն Կանադայի, Իռլանդիայի եւ Կարիբյան ավազանի երկրների 14 օդանավակայաններ, որտեղ ԱՄՆ սահմանային ծառայությունը ուղեւորների վերահսկման իրավունք է ստացել, մեխանիկորեն ընկնում են անհրաժեշտ պահանջների տակ: Read more

Տանիքը քանդվել է հարցազրույցի ժամանակ

taniq 5Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքի բնակիչը վստահ է եղել, որ բոլոր սարսափելի իրադարձություններն անցյալում են, երբ տեղի CBS42 հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես են իրենք ընտանիքով փրկվել պտտահողմի ժամանակ: Սակայն նրա՝ Աստծուն փառք տալն ընդհատվել է, երբ փլուզվել է տան կտուրը, որը դեռ երեկ նրա համար ամրոց էր ծառայել: -Ես տեսա փոշու մի ամպ՝ կահույքի եւ այլ առարկաների մասերով, եւ այն սլանում էր հենց մեր տան ուղղությամբ: Մենք փակվել էինք լոգարանում եւ աղոթում էինք: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել: Մենք շատ էինք վախեցել, իսկ մեր շունն անընդհատ հաչում էր,- թղթակցին պատմել է Քլինթ Տորնթընը, եւ հենց այդ ժամանակ նրա տանից բղավոցներ են լսվել, ու գետնին են թափվել տանիքի հատվածներ: Հուզված Տորնթընն այլեւս չի մտածել տեսախցիկի մասին, եւ սկսել է դիմել ընտանիքի անդամներին՝ անհանգստանալով, թե արդյո՞ք բոլորն են ողջ, իսկ հետո վերադարձել է վախից իրեն կորցրած թղթակցի մոտ: Ամենայն հավանականությամբ, կտուրը փլուզվել է ջրի մեծ կուտակման հետեւանքով։ Հիմա տարերքից տուժածներն ապրում են հյուրանոցում, Սուրբ Ծնունդը եւս նրանք կդիմավորեն այնտեղ, այլ ոչ թե սեփական տանը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը: Ընդ որում, արդեն գտնվել են սրտացավ մարդիկ, ովքեր տոների ժամանակ կօգնեն ընտանիքին վերականգնել տունը:   Read more

11 փամփուշտով մարդ սպանած ոստիկանը անմեղ է

 

monteca 5Իշխանությունները անմեղ են ճանաչել Կալիֆոռնիայի Մանտեկա քաղաքի փողոցներից մեկում 11 փամփուշտով մի տղամարդու սպանած ոստիկանին: Սկանդալի կենտրոնում հայտնվածը քաղաքի ոստիկանության սպա Ջեյսմ Մուդին է: Նախնական ստուգման արդյունքներով՝ նրա դեմ ոչ միայն գործ չի հարուցվել, այլեւ նա վերադարձել է ծառայության: Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հունիսի 11-ին: Ոստիկանը 13 անգամ կրակել էր 34-ամյա Էռնեստո Դուենեսի ուղղությամբ, սակայն 11 փամփուշտ էր նրան դիպչել: Կադրերը ֆիքսել էր պարեկային մեքենայի վրա տեղադրված տեսախցիկը: Այդ օրը իրավապահը դարանակալել էր ՝ ձերբակալելու տնային բռնության մեջ կասկածվողին: Երբ տանն է մոտեցել սպիտակ մեքենան, որում ուղեւորի նստaեղին եղել է կասկածյալը, ոստիկանը սկսել է ձերբակալման օպերացիան: Համաձայն պաշտոնական ոստիկանական վարկածի՝ կասկածյալի աջ ձեռքում դանակ է եղել: Սակայն զոհվածի փաստաբանները պնդում են, որ նա անզեն է եղել: -Անմիջապես ցա՛ծ գցեք դանակը, ձեռքերը վե´ր, մի´ շարժվեք, այլապես կկրակեմ,- ձայնագրության մեջ լսվում են Մուդիի բղավոցները: Զոհվածի փաստաբանները որոշել են հրապարակել տեսանյութն այն բանից հետ, երբ դատարանը ոստիկանի գործողությունները օրինական է ճանաչել: Read more

Սյուզըն Ռայսը հրաժարվեց հետագա պայքարից

rice 8ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հանել է թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար պայքարից, տեղեկացրել է Սպիտակ տունը։ 

Հենց նա էր համարվում Հիլըրի Քլինթընին փոխարինելու համար ամենահավանական թեկնածուներից մեկը։ Նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Ռայսը գրել է, որ իր նշանակումն այդ պաշտոնին կարող է մի շարք դժվարությունների եւ տարաձայնությունների պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ Սյուզըն Ռայսին խիստ քննադատության էին ենթարկել հանրապետականները՝ ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո արած հայտարարության համար։ Օբամային ուղղված նամակում 48-ամյա դիվանագետը գրել է, որ ինքը ստիպված է հրաժարվել պայքարից՝  իր ընդդիմադիրների պատճառով։ Օրենքով՝ պետքարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է սենատըրների երկու երրորդի համաձայնությունը, ինչը հանրապետականներին հնարավորություն կտար արգելափակել նրա թեկնածությունը։ -Ես համոզված եմ, որ իմ նշանակման գործընթացը կլինի երկար, դժվար եւ թանկ՝ ձեր եւ մեր երկրի ազգային շահերի ու միջազգային առաջնահերթությունների համար,-ասված է Օբամային ուղղված նամակում։ Ի պատասխան նախագահը հայտարարել է, որ մեծ ափոսանքով է հետեւում վերջին շաբաթների ընթացքում Սյուզըն Ռայսի դեմ իրականացվող անարդար հարձակումներին։ Ռայսն Օբամայի վաղեմի դաշնակիցն է, եւ նախագահը բազմիցս հրապարակավ պաշտպանել է նրան։ Փորձագետների համոզմամբ՝ սենատըր Ջան Քերրին այժմ ամենահավանական թեկնածուն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլըրի Քլինթոնին փոխարինելու համար։ Read more

Զանգվածային սպանություն Կանեկտիկըտի դպրոցում

dproc 5ԱՄՆ-ի Կանեկտիկըտ նահանգի  Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 27 մարդ: Sandy Hook տարրական դպրոցում, որտեղ 625 երեխա է սովորում, ավելի քան 100 կրակոցներ են հնչել: 911 ծառայությունում առաջին ահազանգը, օգնության հասնելու խնդրանքով, ստացվել է 9:11-ին: Դրանից հետո դպրոցը շրջապատել էին տասնյակ իրավապահներ: Փակվել էին նաեւ Նյութաունի բոլոր դպրոցները: Իրավապահների կողմից սպանվել է նաեւ զինված անձը, ով կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ: Հանցագործը 2Օ-ամյա Ադըմ Լանզան է ով դպորց է մտել զինված եւ զինվորական համազգեստովԶոհերի թվում 20 երեխաներ կան 5-ից 10 տարեկան, հաստատվել է նաեւ դպրոցի տնօրենի եւ հոգեբանի մահը: Նախնական տվյալներով, սպանվածներից մեկը հենց մարդասպանի մայրն է Նենսի Լանզան ով աշխատում էր այդ դպրոցում, իսկ մինչ այդ տան մուտքի մոտ Ադըմը կրակել էր մոր վրա: Ոստիկանությունը դեպքի վայրից հայտնել է, որ դեպքի վայրում առնվազն 2 ատրճանակ է հայտնաբերվել` մեկը Glock, մյուսը Sig Sauer մակնիշի: Նյութաուն քաղաքը գտնվում է Նյու Յորքից 80 մղոն հյուսիս-արեւելք: իրավապահները ձերբակալել են Ադըմի եղբորը Ռայըն Լանզաին հարցաքննության նպատակով։

Նախագահ Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ծնողներին եւ հարազատնրին նշելով, որ մահացածների մեծամասնությունը երեխաներ էին հինգից տաս տարեկան նրանց կյանքը դեր առջեւում էր եւ հուզվել։ Սպիտակ տան դրոշը իջեցված է, սգում է ողջ ամերիկացի ժողովուրդը։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel