amga.tv

Switch to desktop Register Login

13 December 2012

Դեմոկրատներն ու հանրապետականները մեղադրում են իրար

clll 5Ֆինանսական հնարավոր փլուզումից երեք շաբաթ առաջ Օբամայի վարչակազմն ու հանրապետական կուսակցության ղեկավարները Կոնգրեսում շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հղել իրար: Կողմերը ոչ մի կերպ չեն մոտեցրել իրենց դիրքորոշումները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջան Բեյները մեղադրել է Բարաք Օբամային բանակցությունների ձգձգման մեջ: _Շատերը գիտեն, որ կիրակի մենք հանդիպել ենք նախագահին եւ բավական հաճելի զրույց ունեցել: Սակայն մենք դեռ սպասում ենք Սպիտակ տանից հստակ առաջարկների, թե որ ծախսերն է մտադիր կրճատել նախագահը` համաձայն իր հավասարակշռված մոտեցման, որ խոստացել է ամերիկյան ժողովրդին,- նշել է նա: Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին պնդում է, թե հենց վարչակազմն է կոնկրետ առաջարկներ արել` ի տարբերություն հանրապետականների: -Ի տարբերություն բանակցությունների այլ մասնակիցների, նախագահը հստակ առաջարկներ է արել կրճատումների վերաբերյալ, նաեւ առաջարկներ` բյուջեի ծախսերի մասին,- ասել է Քարնին եւ հավելել, թե դեռ 2011թ. կոնգրեսի հանձնաժողովին է ներկայացվել անհրաժեշտ ծախսերը հիմնավորող 29 էջանոց փաստաթուղթ: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որ նախատեսում է հարկերի զգալի բարձրացում ունեւոր ամերիկացիների համար, իսկ Կոնգրեսն էլ չի ընդունում պետպարտքի վերին շեմի օրենքը` դրանով խնդրի առջեւ կանգնեցնելով պետական ողջ ապարատը:   Read more

ԱՄՆ-ը ճանաչեց Սիրիայի ընդդիմադիրներին

obba 4Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիական ազգի օրինավոր ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման հայտարարել է, որ սա մեծ քայլ է, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդներին կարող է հնարավորություն տալ հաջողությամբ պայքարել նրա իշխանության դեմ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ կոալիցիան ամբողջական ուժ է եւ ներկայացնում է սիրիացի ժողովրդի շահերը, ուստի իր երկիրը որոշել է ճանաչել այն: Մինչ այդ Սիրիայի ազգային կոալիցիան ճանաչել էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները: ԱՄՆ-ը չէր շտապում ճանաչել կոալիցիան` ելնելով այն հանգամանքից, որ ընդդիմությունը միասնական չէ: ԱՄՆ-ի այս որոշումը նախագահ Ասադի վրա ճնշում գործադրելու նոր էտապ է, քանի որ Ասադը բազմիցս անտեսել է ԱՄՆ-ի պահանջը հրաժարական տալու վերաբերյալ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version