amga.tv

Switch to desktop Register Login

08 December 2012

Գործազրկությունը նվազել է

hire 8 Միացյալ Նահանգների տնտեսությունում աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով, ինչի մասին վկայում են երկրի աշխատանքի նախարարության տվյալները: Ընդ որում՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազել է՝ հոկտեմբերի 7.9 տոկոսից հասնելով 7.7 տոկոսի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2008թ. դեկտեմբերից մինչ այժմ։ Երկրի համախառն ներքին արդյունքըն 2012-ի երրորդ եռամսյակում աճել է 2,7 տոկոսով, նախորդ երկուսի 2-ական տոկոսի համեմատ։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նոյեմբեր ամսվա համար կանխատեսել էին աշխատատեղերի ավելացում 85 հազարով, եւ չէին ակնկալում գործազրկության մակարդակի փոփոխություն։ Ըստ վերանայված տվյալների՝ աշխատատեղերի թվի աճը հոկտեմբերին կազմել է 138 հազար, այլ ոչ 171 հազար, ինչպես վաղ էր հաղորդվում: Read more

Սերբիացի ահաբեկչին դատել են

serb 9Սերբիայի քաղաքացի Մեվլիդ Յաշարեւիչը Բոսնիա եւ Հերցոգովինայի դատարանի կողմից դաապարտվել է 18 տարվա ազատազրկման 2011թ. հոկտեմբերի 28-ին Սարաեւոյում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կրակ բաց թողելու մեղադրանքով: Դատարանի կարծիքով՝ Յաշարեւիչն ահաբեկչական ակտ էր կազմակեպել՝ արձակելով ավելի քան 100 փամփուշտ տեղական ոստիկանության եւ դեսպանատան ուղղությամբ: Կես ժամ տեւած կրակահերթի արդյունքում վիրավորվել էր մեկ ոստիկան եւ հենց ինքը ահաբեկիչը: Հետաքննությունը պնդում է, որ Յաշարեւիչը պատկանում է Բոսնիայի վահաբիտներին: Նրա արարքը բողոքի նշան էր Աֆղանստանում շարունակվող ամերիկյան ներկայությանը: Ահաբեկչի երկու ենթադրյալ համախոհներն ազատ են արձակվել, քանի որ նրանց դեմ բավականաչափ ապացույցներ չեն հայտնաբերվել: Յաշարեւիչը հայտարարել է, որ չի ճանաչում դատավարությունը:  Read more

Զավեշտալի գողություն Թեքսըսում

BULG 7Թեքսըս նահանգի Սփրինգթաուն քաղաքում տեղի է ունեցել գողության զավեշտալի մի դեպք, որի ընթացքում ոչ թե տանտերը, այլ հենց նրա տուն ներթափանցած գողն է 911 փրկարար ծառայություն ահազանգել: Քրիստոֆեր Մուրն ուշ գիշերով գողության նպատակով ներթափանցել է Ջեյմս Գերոուի տուն, որտեղ նրան անակնկալ էր սպասում. տանտերը նրա դեմ է դուրս եկել 2 ատրճանակով։ Մահու չափ վախեցած հանցագործն ահազանգել է 911 փրկարար ծառայություն եւ ասել, որ մի տղամարդ զենքը պահել է ուղիղ իր վրա եւ սպառնում է սպանել։ Մուրի ահազանգին հաջորդել է նաեւ տանտիրուհու ահազանգը նույն ծառայությանը։ Կինը խնդրել է, որպեսզի նրանք շուտ օգնության հասնեն, հակառակ դեպքում՝ իր ամուսինը կսպանի իրենց տուն ներթափանցած տղամարդուն։ Այնուհետեւ Գերոուն զենքերը տվել է իր որդուն եւ ասել.Եթե նա փորձի փախչել, կրակիր ուղիղ ոտքերին։ Պարտադիր չի սպանել , պարզապես կրակիր ոտքերին։ Որոշ ժամանակ անց եկել է ոստիկանությունը եւ ձերբակալել Մուրին՝ գողության փորձի մեղադրանքով։   Read more

Գլենդելի 27-ամյա բնակչին կողոպտել են

glen 4Գլենդելի 27-ամյա բնակչին կողոպտել են, երբ վերջինս քայլում էր Սան-ֆերնանդո Ռոուդով նախօրեին երեկոյան, ժամը 7:30-ի սահմաններում: Կողոպտիչը սպառնացել է կրակել նրան, եթե գումար չտա իրեն: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, հանցագործը վերցրել է տուժածի մանյակը ու 18 դոլար եւ փախուստի դիմել: Հաջորդ առավոտյան տուժածը, ում անունը չի հաղորդվում ներկայացել է ոստիկանություն եւ հաղորդում տվել գողության վերաբերյալ: Նրա նկարագրածով` հանցագործը մոտ 5 ոտնաչափ 7 ինչ հասակով եւ 180 փաունդ քաշով սեւամորթ է, ճաղատ գլխով եւ դեմքին մազեր չեն եղել: Նա սեւ գլխարկով բաճկոն է կրել եւ մուգ ջինսե տաբաթ: Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին` նման նկարագրությամբ անձի ճանաչելու դեպքում դիմել իրենց:   Read more

Ողբերգություն Լանքասթըրում

lanc 52 տարեկան աղջնակը մահացել է, իսկ նրա մայրը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ Լանքասթըրում նրանց մեքենային է բախվել հետապնդվող կասկածյալը: Քննիչների խոսքով, կասկածյալը, ով Փալմդեյլի 45-ամյա բնակիչ Թրեյվան Հիքսն է, 10th Street West-ի եւ Avenue I-ի մերձակայքում դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել տուժողների մեքենային: Ոստիկանները նրան հետապնդում էին կարմիր լույսի տակ չկանգնելուց հետո: Հիքսը մեքենան վարել է ժամում 100 մղոն արագությամբ

Վթարի վայրում նա մեծ արագությամբ բախվել է Լեքսըս մակնիշի մեքենային: Փոքրիկ Մադիսոնին, նրա մորը` Թինա Բրենթլինգըր Ռուանային եւ Հիքսին տեղափոխել են Antelope Valley Hospital, որտեղ ավելի ուշ երեխան մահացել է: Մոր կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Հիքսին դուրս են գրել եւ տեղափոխել բանտ, որտեղ նրա համար 1 մլն դոլարի գրավ են սահմանել: Կասկածյլին առաջադրվելու է ոչ կանխամտածված սպանության մեղադրանք: Նա նախկինում էլ խնդիրներ է ունեցել ոստիկանների հետ` ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համարmer 9Read more

Հրդեհից երեք մարդ է զոհվել

azusa 9Հրշեջները երեք դիակ են հայտնաբերել Ազուզայում գտնվող տանը: Ըստ իշխանությունների, երեկ ցերեկը, ժամը 2:43-ին ահազանգ է ստացվել, որ 500 N. Dalton Avenue հասցեում գտնվող տունն այրվում է: Հրդեհը արագ տարածվել է տան եւ ավտոտնակի վրա: Երբ հրշեջները մարել են կրակը, հայտնաբերել են երեք չափահաս անձանց դիակներ: Ազուզայի ոստիկանության լեյտենանտ Մայք Բերթելսենի խոսքով, մինչեւ երեկոյան ժամը 11-ը տեղում քննչական գործողություններ են իրականացվել: Տանից մեծ քանակությամբ հրազեն են հայտնաբերել, ինչը ըստ ոստիանության, շատ կասկածելի է: Մասնավորապես գտել են մեկ տասնյակ հրացաններ, նույնքան ատրճանակներ, փամփուշտներ եւ այլ զինամթերք: Զոհերի ինքնությունն առայժմ պարզված չէ, եւ ոստիկանությունը քննում է, արդյոք նրանք հրդեհից են մահացել, թե հրազենային վիրավորումից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում  Read more

Սենատն ընդունեց Մագնիտսկու օրենքը

magn 9ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 6-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որն այցագրային եւ ֆինանսական սահմանափակումներ է նախատեսում ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք ամերիկացի օրենսդիրների կարծիքով՝ կապ ունեն Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետ: Չնայած պատժամիջոցներին՝ այսպես կոչված Մագնիտսկիի ցուցակը մի մասն է օրենքի, որը վերացնում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրը սահմանափակող Ջեքսըն-Վենիկի լրացումը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կստորագրի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների ընդունած փաստաթուղթը։ -Սա ազդանշան է Վլադիմիր Պուտինին եւ ռուս օլիգարխներին՝ մենք մտադիր չենք հանդուրժել մարդու իրավունքների խախտումները, մեր արձագանքը դրան կլինի համապատասխան,- նշել է Հանրապետական կուսակցության սենատոր Ջան Մըկ-Քեյնը։ Սերգեյ Մագնիտսկին մահացել է կալանավայրում երեք տարի առաջ։ Նա մեղադրվում էր հարկերից խուսափմանը հանցակից լինելու մեջ։ Hermitage Capital հիմնադրամի նրա գործընկերների խոսքով՝ նախքան ձերբակալվելը Մագնիտսկին բացահայտել էր կոռուպցիոն սխեմաներ, որոնցում ներգրավված են ռուս որոշ պաշտոնյաներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՄՆ-ի Սենատի որոշումն անվանում են ներկայացում աբսուրդի թատրոնում եւ նշում են, որ ընդունված օրենքը բացասաբար կազդի երկկողմ համագործակցության հեռանկարների վրա։   Read more

Նախագահական արշավն արժեցել է 2 մլրդ դոլար

ell 9ԱՄՆ-ում 2012-ի նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների ծախսերը կազմել են 2 միլիարդ դոլարը, ինչը ռեկորդային է երկրի քաղաքական պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, միջոցները, որոնք ծախսվել են Միթ Ռaմնիի գլխավորությամբ հանրապետական կուսակցության նախընտրական արշավի վրա, գերազանցել են մեկ միլիարդ դոլարը, գրեթե նույնքան էլ արժեցել է դեմոկրատ Օբամայի արշավը: Քաղաքական գործողությունների կոմիտեի տվյալներով՝ լրատվամիջոցներում գովազդը երկու թեկնածուներին էլ արժեցել է ավելի քան 500 մլն դոլար: Երկու թեկնածուներն էլ վարձել էին կազմակերպիչների ամբողջ բանակներ՝ նախընտրական միջոցառումների անցկացման համար, բացի այդ՝ թեկնածուներն իրենց կողմն էին գրավել նաեւ հարուստ քաղաքացիներին: Ի դեպմ հանրապետական կուսակցության կողմնակիցներից մեկը՝ Շելդըն Ադելսընը, որը Լաս Վեգըսում խաղատան սեփականատեր է, իր կնոջ հետ Ռամանիի քարոզարշավին նվիրաբերել է 95 մլն դոլար:   Read more

ԱՄՆ-ը կհակազդի վերախորհրդայնացմանը


lavr 8ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհակազդի հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նա գնահատել է որպես Խորհրդային Միության վերականգնման փորձ: Քլինթընն այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայացած հանդիպման նախօրյակին: -Գոյություն ունի շարժում՝ միտված տարածաշրջանի վերախորհրդայնացմանը,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել. - Դա հենց այդպես չի անվանվի, այլ կկոչվի մաքսային միություն, Եվրասիական միություն եւ նման բաներ: Չմոլորվենք այդ առումով: Մենք գիտենք, թե որն է նպատակը, եւ ջանում ենք մշակել այն բանի արդյունավետ միջոցներ, թե ինչպես դանդաղեցնենք կամ կանխենք դա:   Read more

Օբամային չօժտեցին լրացուցիչ լիազորություններով


chogn 9ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախօրեին դեմ է հանդես եկել երկրի առաջնորդին լրացուցիչ լիազորություններով օժտելու առաջարկին, որը թույլ կտար Բարաք Օբամային միայնակ կարգավորել պետպարտքի շեմի մակարդակը։ Նման առաջարկությամբ էր հանդես եկել Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդը։ Նախագահի կուսակիցների նախաձեռնությանը չի հաջողվել հավաքել 60 ձայն, որոնք անհրաժեշտ էին առաջարկի ընդունման համար: Պետպարտքի շեմը բարձրացնելու շուրջ դեմոկրատների եւ հանրապետականների տարաձայնությունը շարունակվում է մի քանի տարի։ Ամերիկյան տնտեսության համար ցանկալի է, որ այդ ցուցանիշի փոփոխության հարցը լուծվի մինչեւ տարեվերջ։ Սպասվում է, որ մինչ այդ պետպարտքը կհասնի 16.34 տրլն դոլարի շեմին, որը համապատասխանում է պետպարտքի ներկայիս շեմին։ Եթե Սպիտակ տան վարչակարգն ու ընդդիմությունը համաձայնության չհասնեն մինչեւ հունվար, տնտեսությանը սպասում է այսպես կոչված բյուջետային ճեղքվածք:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version