A+ A A-

05 December 2012

Լոս Անջելեսի նավահանգստում ավարտվել է գործադուլը

gorts 9 Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 8 օր առաջ գործադուլ հայտարարած նավահանգստային աշխատողների հետ: Ակցիայի հետեւանքով կաթվածահար էին եղել ԱՄՆ-ի երկու խոշոր նավահանգստային ընկերությունների աշխատանքը: Փորձագետների գնահատմամբ գործադուլի հետեւանքով Լոս Անջելեսը եւ Լոնգ-Բիչը կրել են մի քանի միլիարդի վնաս: Գործադուլավորների հետ նախնական համաձայնությունը կնքվել է այն բանից հետո, երբ քաղաքապետի խնդրանքով բանակցություններին միացել են դաշնային սոցիալական ծառայությունները: 8 օր տեւած գործադուլին մասնակցում էին մոտ 400 աշխատակիցներ: Նրանց ներկայացնող արհմիությունը պնդում էր, թե նավահանգիստների ղեկավարությունը մտադիր է նրանց գործառույթները հանձնել ասիական ընկերություններին եւ գործադուլի ընթացքում աշխատանքի պահպանման երաշխիքներ էին պահանջում: Նավահանգիստների ղեկավարություններն իրենց հերթին պնդում էին, թե բանվորների պահանջների կատարումը կհանգեցնի նավահանգիստների ղեկավարման արդյունավետության անկման: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են համաձայնության եկել գործատուներն ու բողոքի ակցիայի մասնակիցները, համենայն դեպս Լոս Անջելեսի քաղաքապետարանը խիստ մտահոգված էր խնդրով եւ ներդրեց բոլոր ջանքերը` գործադուլին վերջ դնելու համար: Գործադուլի արդյունքում կանգնել էին 14 դոկերից 10-ը, եւ ամեն օրը մեկ միլիարդի վնաս էր հասցնում քաղաքին: Read more

05 December 2012

Հայտնի են հավակնորդները

havv 4ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգըլը ընդգրկված է Պենտագոնի ղեկավարի հիմնական հավակնորդների ցուցակում: Ըստ տեղեկությունների՝ այս շաբաթ Հեյգըլը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բարաք Օբամային: Հանդիպմանը քննարկվել է նրա հնարավոր նշանակումն այդ պաշտոնում: Այլ մանրամասներ հայտնի չեն: Պենտագոնի ներկայիս ղեկավար Լիոն Պանետան ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին՝ որոշումը պարզաբանելով ընտանիքին մոտ լինելու ցանկությամբ: Նրա ընտանիքը գտնվում է Կալիֆոռնիայում: Պանետայի հնարավոր իրավահաջորդներ են դիտարկվում նաեւ նրա առաջին տեղակալ էշթըն Քարթըրը, ռազմական գերատեսչության նախկին փոխնախարար Միշել Ֆլորնոյը եւ ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ջան Քերին: Պետքարտուղարի պաշտոնին հավակնում են ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզըն Ռայսն ու սենատոր Ջան Քերին: Read more

05 December 2012

Սենատը հաստատեց ռազմական բյուջեն

budget 4ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 4-ի երեկոյան միաձայն հավանություն է տվել երկրի 2013 թվականի ռազմական բյուջեի մասին օրենքին, որը հասնում է 631 մլրդ դոլարի:

Փետրվարին, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր պաշտպանության կարիքների համար հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն բյուջեի ծավալն ավելացվել է, մասնավորապես, զինծառայողների վարձատրության մակարդակը 1,7 տոկոսով բարձրացնելու պլանների պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որոնք Սենատի կողմից սահմանվել են անցած շաբաթ: Այժմ բյուջեի մասին օրինագիծը պետք է համաձայնեցվի մայիսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագծի տարբերակի հետ, ինչից հետո միասնական օրենքը կստորագրվի նախագահի կողմից եւ ուժի մեջ կմտնի: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Read more

05 December 2012

Շիֆը կոչ է անում Ադրբեջանին զրկել օգնությունից

adem 5ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի ավագ անդամ Ադըմ Շիֆը այսօր հորդորել է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իր գործընկերներին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունն ամբողջությամբ: Կոնգրեսականը նման պահանջով դիմել է՝ արձագանքելով 2004թ. Հունգարիայում Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին մասնակցող հայազգի սպային քնի մեջ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու եւ պարգեւատրելու հետ կապված սկանդալին: Շիֆը նամակ է գրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջըրին եւ ավագ անդամ Նիտա Լոուիին, ինչպես նաեւ Սենատի նույնանուն հանձնաժողովի նախագահ, սենատոր Փաթրիկ Լիհիին եւ ավագ անդամ Լինդզի ԳերեեմինRead more

05 December 2012

ԱՄՆ-ը հերքում է, թե Իրանում անօդաչու են խփել

drone 5Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում անօդաչուներ չի կորցրել Պարսից ծոցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի ներկայացուցիչը, ում անունը չի նշվում։ -Նրանց թռիչքները Պարսից ծոցում իրականացվում են միայն միջազգային օդային տարածքում, չկա որեւէ ապացույց, որ մենք վերջերս անօդաչու սարքերից մեկն ենք կորցրել,- նշել է աղբյուրը` համենայն դեպս հավելելով, թե Հաղորդվում է, որ Հինգերորդ օպերատիվ նավատորմը հետաքննություն է սկսել Իրանի տարածքային ջրերում ամերիկյան հետախուզական անօդաչու սարքի հնարավոր գրավման վերաբերյալ։ -Մենք զբաղվում ենք այդ հարցով,- ասել է նավատորմի ներկայացուցիչը։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումն ամերիկյան ScanEagle անօդաչու սարք է որսացել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ անօդաչու սարքը որսացել են Պարսից ծոցում, այն բանից հետո, երբ թռչող սարքը մտել է Իրանի օդային տարածք։ Իրանական արաբալեզու Ալ-Ալյամ հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որտեղ երեւացել են կորպուսի ծառայողները, որոնք զննում են անօդաչուն, որը նման է ScanEagle-ին։ Read more

Թորընսում ամուսինը սպանել է կնոջը

torr 4Թորընսի հիվանդանոցում ամուսինը սպանել է կնոջը, ապա ատրճանակը պահել իր վրա եւ ինքնասպան է եղել: Թորընսի ոստիկանությունը հանգստյան օրերին ահազանգ է ստացել Providence Little Company of Mary, Hospital-ից կրակոցների վերաբերյալ: Երբ սպաները ժամանել են, 4-րդ հարկում գտել են տղամարդու եւ կնոջ դի: Ըստ ոստիկանների, տարեց տղամարդը մտել է հիվանդասեյակ, գնդակահարել հիվանդ կնոջն ու ինքնասպան է եղել: Երկուսն էլ մահացել են տեղում: Դետեկտիվները դեպքի վայրում ատրճանակ են հայտնաբերել: Գործը քննում է Հատուկ գործողությունների բյուրոն:   Read more

Լուիզիանայում տարհանել են քաղաքը պայթուցիկ պատճառով

PAY 4Լուիզիանայի նահանգի Դոյլին քաղաքը, որ գտնվում է Նոր Օռլեանից 270 մղոն հեռավորության վրա, տարհանել են պայթուցիկ սարքերի պահեստ հայտնաբերելուց հետո: Լուիզիանայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պահեստի սեփականատիրոջ դեմ, քանի որ 6 միլիոն փաունդ պայթուցիկ նյութերն այնտեղ ապօրինի են պահվում: Իրենց տները լքել են մոտ 800 մարդ, ինչը կազմում է քաղաքի բնակչության ուղիղ կեսը: Պայթուցիկ հայտնաբերվել է նախկին ռազմական պահեստում: Explo Systems ընկերության վարձակալած գործարանի տարածքում, պարզապես գետնին փաթեթավորված էր M6 անվանումով նյութը, որն օգտագործվում է հրետանու մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայք Էդմըդսընի խոսքով, պայթուցիկը մեծ վտանգ էր ներկայացնում եւ անվտանգության համապատասխան կանոնները չպահելու դեպքում կարող էր ահռելի ավերածություններ գործել: Քաղաքի 800 բնակիչները ստիպված են եղել երկու օր անցկացնել հատուկ կացարաններում, մինչեւ ոստիկանության եւ բանակի ծառայողները բեռնավորել եւ անվտանգ տեղ են տեղափոխել արկղերը: M6 պայթուցիկն օգտագործվում է հաուբիցներում:   Read more

Մեքսիկացիներին կալանավորեցին

costg 5Լոս Անջելեսի դատարանը կալանավորել եւ պաշտոնապես մեղադրանք է առաջադրել մեքսիկայի երկու քաղաքացիների, որոնք մեղադրվում են ԱՄՆ առափնյա պաշտպանության աշխատակից Թերըլ Հորնի մահվան մեջ: Հոսե Մեյհա Լեյվան եւ Մանուել Բելտրան Իգուերան դատարանի առջեւ են կանգնելու դեկտեմբերի 17-ին, նրանց մահապատիժ է սպառնում Չանըլ Այլենդի մոտ ծառայության մոտորանավակը խոյահարելու եւ հորնին սպանելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի լույս 2-ի գիշերն Սանտա-Բարբրայի մոտ: Եւս մեկ սպա վիրավորվել էր, երբ առափնյա պաշտպանության աշխատակիցները հետապնդել էին մաքսանենգներին: Վերջիններս կտրուկ մեծացրել էին արագությունը եւ խոյահարել մոտորանավակը: Թերըլ Հորնը, ավելի ուշ ափին մահացել էր գլխի ծանր վնասվածքից: Նա 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ դուստր, կինը երեխայի Է սպասում:   Read more

Ջան Մաքըֆին խաբել էր իրավապահներին

mck 5McAfee հակավիրուսի ստեղծող Ջոն Մաքըֆին, որին իբրեւ թե ձերբակալել էին Մՙեքսիկայի եւ Բելիզի սահմանին՝ սպանության կասկածանքով, հայտարարել է, որ կարողացել է թաքնվել իրավապահ մարմիններից, իսկ ոստիկանության ձեռքում հայտնվել է իր անուն- անձնագրով մեկ ուրիշը: Բելիզի ոստիկանության փոխանցմամբ, Մաքըֆին նոյեմբերի կեսերին հակամարտության պատճառով կրակել է ամերիկացի շինարար Գրեգըրի Վիանտ Ֆոլի վրա, որը բնակվել է նրա հարեւանությամբ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի առեւտրում Մաքըֆիի ներգրավվածության մասին: Վերջին մի քանի շաբաթներին նա թաքնվել է իշխանություններից: -Իմ անունով հյուսիսկորեական անձնագրով նմանակս իսկապես ձերբակալվել է Մեքսիկայում, սակայն ազատ է արձակվել,- իր բլոգում գրել է Մաքըֆին: Մաքըֆին հաստատում է, որ Բելիզից թաքնվել է, սակայն մտադիր է ավելի ուշ վերադառնալ այդ երկիրՄաքըֆիի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանը հատել է Գվատեմալայի սահմանն այս հանգստյան օրերին: Ամենայն հավանականությամբ նա ապաստան է խնդրել։  Read more

Օբաման նախազգուշացրել է Սիրիայի նախագահին

obama 5 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ` Սիրիային զգուշացնելով զերծ մնալ ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելուց: Նա նաեւ ավելացրել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի կողմից նման քայլ կատարելու դեպքում այն անհետեւանք չի մնա: Այս մասին Օբաման հայտարարել է Վաշինգտընում փորձագետների հետ հանդիպման ժամանակ` ավելացնելով, որ քիմիական զենք օգտագործելն անընդունելի է, նման քայլ կատարողները պատասխանատվության կենթարկվեն: -Ասադին եւ նրա հրամանատարությանը այսօր ցանկանում եմ նախազգուշացնել՝ աշխարհի աչքերը ձեր վրա են սեւեռված։ Քիմիական զենքի կիրառումն անընդունելի է,– ասել է նա եւ հավելել. -Եթե այդպիսի զենք կիրառելու նման ողբերգական սխալ թուլ տաք, դրա համար պատասխան կտաք։ Մենք թույլ չենք տա, որ 20-րդ դարում ստեղծված ամենաանխոհեմ զենքով մթագնեք 21-րդ դարը: Բարաք Օբաման նշել է, որ իրենք շարունակելու են մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, շարունակելու են բանակցությունները ընդդիմության հետ՝ ժողովրդի արդար պահանջների կատարման հարցում։ Օբաման, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հետեւանքների կամ պատժի մասին է խոսքը: Նա միայն նշել է, որ ամբողջ աշխարհը հետեւում է սիրիական ղեկավարության գործողություններին: Ավելի վաղ նման զգուշացում հնչել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընի կողմից: Ի պատասխան դրա` Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիան ցանկացած պարագայում իր ժողովրդի դեմ քիմիական զենք չի օգտագործի: Սիրիայում 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel