A+ A A-

04 December 2012

Աֆղանական զորակազմը նոր հրամանատար ունի

afga 5ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել է գեներալ Ջոզեֆ Դանֆըրդին Աֆղանստանում Միջազգային ուժերի անվտանգության համագործակցության հրամանատարի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից եւ հաստատվել է օրենսդիրների կողմից հեշտացված գործընթացով, առանց քվեարկությանԴանֆըրդը, ով մինչ այժմ ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների կորպուսի հրամանատարի օգնական էր, այժմ կփոխարինի գեներալ Ջան Ալլընին: Ալլենի թեկնածության քննարկումները սենատում դադարեցվել են, քանի որ նա խառնված է եղել ԿՀՎ-ի գերենալ Դեյվիդ Պետրեըսի անվան շուրջ սկանդալին, ով հրաժարական է տվել արտամուսնական կապի պատճառով: Դանֆըրդը գլխավորելու է Միջազգային ուժերի անվտանգության համագործակցությունը, երբ որոշվում է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու արագության հարցըRead more

04 December 2012

Քլինթոնին առաջարկել են դառնալ Նյու Յորքի քաղաքապետ

clll 4Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընին համոզում է մասնակցել քաղաքի ղեկավարի ընտրություններին: The New York Times թերթը, վկայակոչելով երեք աղբյուրի, նշում է, թե Բլումբըրգը պետքարտուղարին նման առաջարկ է արել գաղտնի հեռախոսազանգի միջոցով: Թերթը նշում է, որ Նյու Յորքի ներկայի քաղաքապետը, հավանաբար, գոհ չէ եղած թեկնածուներից: Հիլըրի Քլինթընը, սակայն, հրաժարվել է առաջադրվելու մտքից: Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ հեռանալու է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետը լրանալուց հետո: Մինչ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելը նա ԱՄՆ Սենատում ներկայացրել է Նյու Յորքի նահանգը:  Read more

04 December 2012

Իլյուզիոնիստին այրել են ուղիղ եթերում

burne 4Հայտնի իլյուզիոնիստ Ուեյն Հաուչինը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Դոմինիկյան Հանրապետության ազգային հեռուստատեսության հաղորդավարը վառել է նրան դյուրավառ հեղուկի օգնությամբ: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Դեմքի, գլխի եւ ձեռքերի այրվածք ստացած մոգը պատրաստվում է հայց ներկայացնել հաղորդավարի դեմ: Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Աստղերին մոտ շոուի նկարահանումների ժամանակ: Զրույցի ընթացքում հաղորդավար Ֆրենկլին Բարազարտեն, անսպասելիորեն ձեռքի կտրուկ շարժում անելով, բռնել է մոգի գլուխը, որից հետո այն սկսել է այրվել: Հաղորդումից առաջ հաղորդավարը նշել է, որ ցանկանում է օրհնել մոգին: Տեսախցիկների առջեւ հայտնվելուց առաջ նա մեկ այլ իլյուզիոնիստի խնդրել է իրեն տալ դյուրավառվող օծանելիքով շիշը: Այնուհետ Բարազարտեն ոչինչ չկասկածող Հաուչինի կնոջը խնդրել է օծանելիքը ցանել իր ձեռքերի մեջ, իսկ իլյուզիոնիստ օգնականը պետք է օգներ վառել բաղադրությունը: Օգնականները կարծել են, թե հաղորդավարը որոշել է ինչ-որ հնարք ցուցադրել: Բայց նա անսպասելիորեն հարձակվել է Հաուչինի վրա եւ սկսել նրա դեմքին քսել այրվող լուծույթը: Պատահարի պատճառով հաղորդումը չի հեռարձակվել, սակայն մոգի օգնականներից մեկը iPhone-ով նկարել է այրվելու դրվագը:   Read more

04 December 2012

Բրիտանական արքայադուստրը հղի է

preg 5Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթընը հարկադրված է որոշ ժամանակ անցկացնել Լոնդընի հիվանդանոցներից մեկում թունավոր հղիության խիստ արտահայտված ախտանշանների պատճառով: Դքսուհին, ենթադրաբար, ստանում է կաթիլային ներարկում: Ստացիոնարում բուժման եւ ինֆուզիոն բուժում կիրառելու անհրաժեշտությունը պայմանավորված է հղիների փսխման ծանր ձեւով, որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման եւ քաշի կտրուկ կորստի: -Քանի որ դքսուհին հղիության վաղ ժամկետում է, նորին արքայական մեծությունն, ինչպես սպասվում է, մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, ինչից հետո նա լրացուցիչ հանգստի կարիք կունենա,- ասված է բրիտանական արքունիքի հայտարարության մեջ: Այն մասին, որ Քեյթ Միդլթընը եւ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյըմը, Մեծ Բրիտանիայի գահի ժառանգորդի են սպասում, հայտնի է դարձել դեկտեմբերի 3-ին: Բժիշկները նշել են, թե դեռ վաղ է ասել, սակայն չի բացառվում, որ Քեյթը երկվորյակ ունենա:   Read more

04 December 2012

Հային դատում են Իրանի հետ ապօրինի առեւտրի մեղադրանքով

delf 5 Հարավային Քերոլայնա նահանգի Չարլսթըն քաղաքի դաշնային դատարանում հայ քաղաքացու նկատմամբ դատական գործընթաց է սկսվել, որին ի թիվս այլոց, մեղադրում են Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու համար: Delfin Group USA-ը սինթետիկ յուղ արտադրող ընկերության նախկին նախագահ Մարկոս Բաղդասարյանը մեղադրվում է նրանում, որ իր ընկերության արտադրանքը արտահանել է Իրան մասնավորապես Pars oil ընկերություն։ նավթային ընկերությունը պատկանում է Իրանի կառավարությանը։ Դատավարության առաջին օրը Չարլսթընում դատախազները Բաղդասարյանին բնութագրել են որպես խորամանկ եւ հնարամիտ գործարար, ով շատ բաների է գնացել, որպեսզի իր արտադրանքը վաճառի ԱՄՆ-ի բիզնեսի համար փակ երկրում: Իսկ ահա Բաղդասարյանի դատապաշտպանը նրան համարել է մի մարդ, ով իր գործերը վարում է բոլոր կանոնների համաձայն եւ ով բարեխղճության մարմնացում է: Հայ գործարարին սպառնում է 25 տարվա ազատազրկում եւ 1,2 մլն դոլար տուգանք: Բաղդասարյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ հանցավոր համաձայնություն՝ Իրանի հետ առեւտրի էմբարգոն խախտելու նպատակով, ապրանքների ապօրինի արտահանում իրան եւ դաշնային փաստաթղթերում կեղծ տեղեկությունների հաղորդում:  Read more

04 December 2012

Ամուսինը սպանել է կնոջը

killl 5Դեկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 4.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը դանակահարել է կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին: Ոստիկանները պարզել են, որ Մուրադյանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով եւ ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետեւ դիմել փախուստի: Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ խոստովանել կատարածը: Ի դեպ, հարեւանները պատմել են, որ Վոլոդյա Մուրադյանը պարսկահայ է եւ երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում, իսկ վերադառնալով Հայաստան` Դիանա Նահապետյանի հետ բնակվել է փաստացի:   Read more

04 December 2012

ՀԱԿ-ում հակասությունները գնալով խորանում են

march 3Հայ ազգային կոնգրեսը ընդհանուր հայտարարի է եկել իշխող հանրապետական կուսակցության հետ` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագծի շուրջ: Մասնավորապես, իշխանությունները համաձայնվել են օրինագիծը ներառել օրակարգում, սակայն քվեարկությունը մինչեւ մեկ տարի հետաձգելու պայմանով: Ինչպես պարզաբանել է պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, իրենք օրինագիծը կներկայացնեն նախագահկան ընտրություններից հետո: Շատ վերլուծաբաններ անլուրջ են համարում այս մոտեցումը` նշելով, որ նախագահական ընտրություններից հետո առավել եւս իշխանությունները չեն գնա հանձնաժողովի ստեղծման, եւ սա ընդամենը ինչ-ինչ շահերի շուրջ գործարք էր հանրապետականների եւ ընդդիմադիր համարվող կոնգրեսի միջեւ: Ի դեպ, այսօր միջադեպ է տեղի ունեցել Լեւոն Զուրաբյանի եւ Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի միջեւ: Երբ վերջինս Զուրաբյանին հարցրել է` արդյոք Գագիկ Ծառուկյանը պատասխանատու չէ մարտի 1-ի համար, վերջինս զայրացել եւ ասել է, թե բոլոր փաստերը դեռ պարզված չեն:   Read more

04 December 2012

Օբաման Շոլցին կոչ է արել մնալ պաշտոնում

shhh 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավարի Դեբի Վաշըրմըն Շոլցին կոչ է արել մնալ իր պաշտոնում: Ինչպես հայտնում է Reuters-ը, նման քայլը կոչված է արտահայտելու նախագահի երախտագիտությունը Շոլցին՝ ընտրարշավի ժամանակ ներդրած ջանքերի համար: Հիշեցնենք, որ ընտրություններում դեմոկրատներին հաջողվել է մեծացնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, ընդլայնել ներկայացուցչությունը Ներկայացուցիչների պալատում եւ հաղթել նախագահի ընտրություններում: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի հունվար 22-ին, Վաշինգտոնում: Փորձագետները կարծում են, որ կուսակիցները աջակցություն կհայտնեն Օբամայի խնդրանքին՝ թողնելու Շոլցին կուսակցության ղեկավարի պաշտոնում եւս 4 տարի:

Շոլցի հայրենի նահանգը Ֆլորիդան է: Նախագահական ընտրություններում Ֆլորիդան տատանվող նահանգ էր, սակայն արդյունքում հաղթանակը բաժին հասավ Օբամային: Read more

04 December 2012

Կոնգոյում հայ օդաչուներ են զոհվել

conngo 4Նոյեմբերի 30-ին Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմը հայեր են եղել: Հայկական Ռից էյրուեյս ընկերությանը պատկանող Իլ-76 բեռնատար ինքնաթիռը բախվել է Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի բնակելի թաղամասին. Զոհվել է 32 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 20-ը: Իլ-86 ինքնաթիռը Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ կայծակի հարվածից ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետեւ ուժեղ հրդեհ է բռնկվել: Վայրէջքի ժամանակ Իլ-86-ը դուրս է եկել Մայա-Մայա օդանանավակայանի թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, այնուհետեւ ընկել եւ բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմում եղել է 7 մարդ, որոնցից հինգը Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պայմանագրով էին աշխատում Կոնգոյում: Բեռնատար ինքնաթիռն իրականացնում էր տեղական Աէրոսերվիս ընկերության բեռների տեղափոխումը: Վթարի արդյունքում զոհվել են օդանավի հրամանատար, 63-ամյա Վարազդատ Բալասանյանը, օդաչուներ Արա Թովմասյանը, Թադեւոս Հովհաննեսյանը, Անդրանիկ Գեւորգյանը եւ օպերատոր` 23 ամյա էդգար Ավետյանը: Վարազդատ Բալասանյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր եւ եղել է Ստեփանակերտի օդանավակայանի պետը: Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել: 

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel