A+ A A-

01 December 2012

Զինվորականները փորձարկել են մարտական թռչող ռոբոտ

trch 5ԱՄՆ-ի զինվորականները նոր ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում հպարտացել են իրենց հաջողությամբ. Նորֆոլկում սկսվում են X-47B անձայն անօդաչու թռչող օդանավի փորձարկումները, որն առաջին անգամ է թռչել տախտակամածից: Անտեսանելի ինքնաթիռին արդեն հաջողվել էր հեռահար կերպով օդ բարձրանալ գոլորշու կատապուլտի միջոցով: Այդ թռիչքն ամերիկացի զինվորականներն անվանում են ծովային ավիացիայի նոր դարաշրջանի սկիզբ: Ռմբակոծիչ ռոբոտի գործարկումը երկրից ապացուցում է, որ X-47B-ն ի վիճակի է թռչել անգամ ավիակիրների համար խիստ կլիմայական պայմաններում: -Մենք աշխատում ենք ապագա անօդաչու թռչող սարքերի՝ տախտակամածային ավիակիրների համատեղելիության վրա: Դա այն է, ինչի մասին մենք գլխի չենք ընկել 60 տարի առաջ, երբ այստեղ կառուցվելց գոլորշու կատապուլտը,- պատմել է Մերիլընդ նահանգում ծառայող փոխծովակալ Դեյվիդ Դանաուեյը: Սկսած նոյեմբերի 26-ից, երբ անտեսանելի ինքնաթիռը հասցրին ավիակրին, զինվորականները պատրաստվում են դրա առաջին գործարկմանը: Զորավարժանքները ավիակրում կշարունակվեն 3 շաբաթ: Օդանավի մանեւրները ինժեներներն ու նավաստիները կկարողանան կատարել հեռակառավարվող վահանակի օգնությամբ: Read more

Գործադուլ Լոս Անջելեսի նավահանգստում

gorts 5Այսօր աշխատակիցների գործադուլը կաթվածահար է արել Լոս Անջելեսի նավահանգստի տերմինալներից մեկի աշխատանքը: Այդ մասին հայտնել է նավահանգստի տնօրեն Ջերալդին Կացը: Այդ պատճառով Լոս Անջելես բեռնարկղեր տեղափոխող նավերը ստիպված են եղել ուղեւորվել Կալիֆոռնիայի այլ նավահանգիստներ: United Press International-ի փոխանցմամբ, ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային դաշնային ծառայությունը իշխանություններին կոչ է արել միջոցառումներ ձեռնարկել նավահանգստի աշխատակիցների ու նրանց գործատուների միջեւ կոնֆլիկտը հարթելու համար: Լոս Անջելեսի նավահանգիստը աշխարհի 7-րդ խոշորագույն ծովային նավահանգիստն է: Read more

Դոմինիկ Ստրոս-Կանը հաշտվել է սպասուհու հետ

tger 4Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը եւ սպասուհի Նաֆիսատու Դիալլոն համաձայնության են եկել փոխադարձ հավակնությունների կարգավորման հարցով: Համաձայնագրի մանրամասները, մասնավորապես՝ Ստրոս-Կանի կողմից սպասուհուն հնարավոր վճարումներին վերաբերող, ներկայումս անհայտ են, թեպետ ֆրանսիական լրատվամիջոցները նշում են 6 միլիոն դոլարի մասին: Դրանից 3 միլիոնը նա պետք է պարտք վերցնի կնոջից, եւս երեքը` բանկից, քանի որ անձնական միջոցներ չունի: Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին Ստրոս-Կանին մեղադրում էր սեռական բնույթի հանցագործության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011-ի մայիսի կեսերին: Ստրոս-Կանին Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալել էին, որից հետո նրա դեմ քրեական հետապնդում էր սկսվել:Մի քանի ամիս անց գործը փակվել էր՝ սպասուհու խոսքերի արդարացիության վերաբերյալ դատախազության կասկածանքների պատճառով: Դրամական փոխահատուցման պահանջով հայցը քաղաքացիական դատարան Դիալլոյի փաստաբանները ներկայացրին քրեական գործի փակումից հետո: Լսումները սկսվել են 2012-ի մարտի վերջից: Ստրոս Կանն իր հերթին 1 միլիոն դոլարի հակընդդեմ հայց ներկայացրեց՝ հայտարարելով, որ սպասուհու գործողությունները խորտակել են իր քաղաքական կարիերան: Նա հավակնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնին: Սկանդալից հետո նա լքեց նաեւ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը:   Read more

Հոնդուրասում շուրջ 15 տոննա թմրանյութ է հայտնաբերվել

hond 4Հոնդուրասում շուրջ 15 տոննա թմրանյութ է հայտնաբերվել ընդհատակյա լաբորատորիայում, որը գործում էր Յորոյի հյուսիսային դեպարտամենտի տարածքում: Այդ խմբաքանակը ռեկորդային է եղել այն բոլոր խմբաքանակների համեմատ, որոնք երկրում բռնագրավվել են նրա ողջ պատմության ընթացքում: Հոնդուրասի ուժային կառույցների իրականացրած գործողության արդյունքում մասնավոր կալվածքներից մեկի տարածքում հայտնաբերվել է 344 հակ՝ յուրաքանչյուրը 45 կիլոգրամ քաշով, որոնց մեջ եղել է կոկաին, ինչպես նաեւ սինթետիկ թմրադեղեր: Լաբորատորայում գտնվել են քիմիական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են թմրեցնող թունախառնուրդի արտադրության համար: Ոստիկանությանը չի հաջողվել կալանավորել ընդհատակյա արտադրությամբ զբաղվող հանցագործներին: Հոնդուրասի կարիբյան ափը եւ երկրի հյուսիսային շրջանները մաքսանենգները հաճախ են օգտագործում  Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման համար: Անցյալ տարի Կենտրոնական Ամերիկայի այս հանրապետությունում առգրավվել է ավելի քան 22 տոննա կոկաին: Read more

Ֆրանսիական դատարանն արդարացրել է հայերին

freee 4Ֆրանսիական Նանտեր քաղաքի դատարանն արդարացրել է երկու ֆրանսահայերին, որոնց թուրքական կազմակերպությունը մեղադրում էր իրենց սպառնալու մեջ: 2012թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվերակության ժամանակ թուրքական երեք խոշոր ֆեդերացիաներ համատեղ ոչ պաշտոնական մարմին էին ստեղծել`Ֆրանսիայի ֆրանս-թուրքական ասոցիացիաների համակարգող կոմիտե, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ընդդեմ օրինագծի ընդունման: Կոմիտեի միակ կին անդամ, փաստաբան էմինե Չեթին Բոզկուրտը հայտարարել էր, թե հայերն իրեն հեռախոսային հետապնդումների եւ մահվան սպառնալիքների են ենթարկում: Ֆրանսիայի ոստիկանությունը սկզբում ձերբակալել, իսկ հետո բաց էր թողել հայազգի 40 եւ 45 տարեկան կասկածյալներին: Նախօրեին Նանտերի դատարանը արդարացրել է մեղադրյալներին, որոնց համար դատախազը երեք ամսվա ազատազրկում եւ 500 եվրոյի չափով տուգանք էր պահանջել:   Read more

Մենինգի խոսքով, իրեն տանջել են

mening 8Շարքային Բրադլի Մենինգը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են WikiLeaks ինտերնետ պորտալին դիվանագիտական եւ ռազմական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, խոստովանել է, որ 2010-ին Բաղդադում ձերբակալությանը հաջորդած մի քանի օրերին իրեն սարսափելի պայմաններում են պահել: Այս մասին նա հայտարարել է ՝ Մերիլընդ նահանգում անցկացված մինչդատական նախնական լսումների ժամանակ: Դա Մենինգի առաջին ելույթն էր ձերբակալությունից հետո: Հաստատությունը, որտեղ նրան պահել են, նա վանդակ է անվանել՝ 2.5 մետրից պակաս տարածքով: -Ես մտածում էի՝ կմեռնեմ այնտեղ: Դա իսկական վանդակ էր կենդանիների համար,- ասել է նա: Մենինգը նաեւ գանգատվել է, թե նույնիսկ չի իմացել՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում եւ ինչո՞վ է դա իրեն սպառնում: -Ցերեկներն ու գիշերները նման էին իրար: Շուտով դրանք ինձ համար միախառնվեցին մեկ ընդհանուրի մեջ,-խոստովանել է զինծառայողը: Ենթադրվում է, որ շարքայինի հարցաքննությունը կշարունակվի այսօր: Դատավոր Դենիզ Լինդի խոսքով՝ Մենինգին, որն ռազմական տրիբունալը մեղադրում է լրտեսության եւ թշնամուն օգնելու մեջ, կարող է 16 տարվա ազատազրկում սպառնալ: Սա չի նշանակում, որ կարող են Մենինգի դեմ հենց այդ մեղադրանքներն առաջադրել: Ենթադրում է, որ այդ հարցով որոշումը կկայացվի դեկտեմբերին:  Read more

Բըրբանկում հինգ կասկածյալների են փնտրում

burb 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է  դիմակավորված հինգ կասկածյալների, որոնք փախուստի էին դիմել Empire Center-ի մոտ կատարած գողությունից հետո: 32-ամյա տղամարդը 1600  Maria Street հասցեի մոտ դուրս էր գալիս մեքենայից, երբ նրա վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք` պահանջելով թանկարժեք իրերով տոպրակը, բջջային հեռախոսն ու մեքենայի բանալիները: Բըրբանքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, տուժածը գողերին է հանձնել նրանց պահանջածը եւ նրանք հեռացել են իրենց երեք հանցակիցների հետ: Գողացված մեքենան եղել է մուգ գույնի Միթսուբիշի մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այժմ որոնում է կասկածյալներին, դեպքի վերաբեյալ տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել Բըրբանքի ոստիկանություն  (818) 238-3210 հեռախոսահամարով Read more

Վթարներ Գլենդելում

acc 4Գլենդելի ճանապարհներին մի շարք վթարներ են եղել, որոնք զգալի վնաս են հասցրել վարորդներին եւ քաղաքին: Թըլուկա Լեյքի մոտ, թիվ 134 մայրուղու վրա երեկ առավոտյան իրար են բախվել մարդատար մեքենան եւ մեծ բեռնատարը, վթարի հետեւանքով վարորդներից մեկը մահացել է: Ճանապարհը տեւական ժամանակ փակ է եղել: Եւս երկու մեքենաներ իրար են բախվել Cahuenga Boulevard-ի մոտ, գիշերը ժամը 4:30-ի սահմաններում: Վարորդները մարմնական վնասվածքներ են ստացել: Թիվ 5 մայրուղու վրա իրար են բախվել փիքափն ու բեռնատարը, ինչի հետեւանքով ճանապարհի տվյալ հատվածում փլուզումներ են եղել: Մոտ 20 մեքենաներ լրջորեն վնասվել են, սակայն մարդկային զոհեր եւ վիրավորներ չեն եղե  Read more

Երկաթուղային աղետ Նյու Ջըրզիում

trine 4Նյու Ջըրզիում երկաթուղային աղետի հետեւանքով թունավոր նյութի արտահոսք է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջըրզիի հարավում, փլվել է կամուրջը, որով ընթանում էր բեռնատար գնացքը: Գնացքի չորս վագոններ ընկել են Դելըուեր գետը, եւ վինիլքլորիդ թունավոր քիմիական նյութի արտահոսք է եղել: Նախնական տվյալներով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ: Նրանց մեծ մասը բողոքել է շնչառական խնդիրներից: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատել, որոնք իրականացրել են գնացքում գտնվողների եւ մերձակա տների բնակիչների տարհանումը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ի դեպ, Վինիլքլորիդը խիստ հրավտանգ եւ պայթյունավտանգ գազ է, որն այրման ընթացքում թունավոր նյութեր է արձակում: Մարդու վրա կարող է քաղցկեղածին եւ մուտագեն հետեւանքներ ունենալRead more

Էկոահաբեկչուհին հանձնվել է

ecoo 4Կանադայի քաղաքացին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում բնապահպանական ահաբեկչության մեջ եւ 10 տարի գտնվել է փախուստի մեջ, հանձնվել է FBI-ին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը: 39-ամյա Ռիբեկա Ջանեթ Ռուբինը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին նոյեմբերի 29-ին Վաշինգտըն նահանգի Բլեյն քաղաքում՝ ամերիկա-կանադական սահմանին: Համարվում է, որ Ռուբինը եղել է Ընտանիք խմբավորման 13 անդամներից մեկը: Խմբավորումը մասնակից է եղել 1996-2001 թթ. ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում տնտեսական եւ արդյունաբերական օբյեկտների վրա մի շարք հարձակումների իրականացմանը: Խմբավորման անդամները հավաստել են, որ իրենց թիրախ են դարձել միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Ակտիվիստների հասցրած վնասը կազմել է 40 մլն դոլար: Խմբավորման մյուս անդամները իրենց մեղքը ճանաչել են 2007 թվականին եւ դատապարտվել են 37-156 ամսվա ազատազրկման:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel