amga.tv

Switch to desktop Register Login

28 November 2012

Օհայոյում դատել են ուրիշի տունը մաքրած կնոջը

housec 5Օհայո նահանգի բնակչուհին, որը ներխուժել էր ուրիշի տուն եւ մաքրել այն, դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, էլիրիա քաղաքի բնակչուհի, 53-ամյա Սյուզըն Ուորընը պատմել է, որ, մոտենալով տներից մեկին՝ նա ինչ-որ բան անելու ցանկություն է ունեցել: Կինը մտել է օտարի տուն, լվացել բաժակները, թափել աղբը, փոշեկուլով մաքրել հատակն ու վերցրել կահույքի փոշին: Հեռանալով՝ Ուորընը անձեռոցիկի վրա 75 դոլարի հաշիվ է գրել եւ թողել իր հեռախոսահամարը: Ուորընը տանն է գտնվել ընդամենը 3 ժամ: Այդ ողջ ընթացքում տան տերերը քնած են եղել երկրորդ հարկում: Ամերիկուհին իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի ներխուժման համար, սակայն ընդգծել է, որ չի ծրագրել որեւէ բան գողանալ: Քլիվլընդի դատարանը կնոջը դատապարտել է նաեւ 20 ժամվա հասարակական աշխատանքի: Ուորընն ունի շինությունների մաքրման ծառայությունների ֆիրմա: Տեղի մամուլը նշում է, որ նա պարբերաբար մտնում է օտարների տներ, մաքրում, հավաքում տունը եւ աշխատանքի դիմաց հաշիվ թողնում: Read more

Եռակի սպանություն Օնտերիոյում

ontar 4Օնտերիոյում երեք մարդու սպանության մեղադրանքով ձերբակալել են մի տղամարդու: Երեք տղամարդկանց մեռած են գտել երեկ առավոտյան 1000 South Magnolia Avenue հասցեում: Քննիչները տանը զենքեր, հրացաններ եւ մարիխուանա են հայտնաբերել: Ափլընդի բնակիչ, 34-ամյա Սթիվըն Քարթըրին ձերբակալել են այսօր եւ մեղադրանք ներկայացրել սպանության երեք դրվագներով: Հայտնի է, որ երեք անձինք ներխուժել են 31-ամյա Բրանդըն Փերեսին պատկանող տուն` կողոպուտի նպատակով, սակայն Քարթըրը սպանել է Փերեսին եւ իր երկու հանցակիցներին: Նրանցից մեկի ինքնությունը հայտնի ` 25-ամյա Ալբըրտ Լըմար Թամըս Օնտերիոյից, ոստիկանները պարզել են երրորդ զոհի ինքնությունը, սակայն չեն հայտնում, նախքան ընտանիքին տեղեկացնելը: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:   Read more

Կալիֆորնիայում ընտանիք է խեղդվել

famill 5Քալիֆորնիայում ընտանիք է խեղդվել՝ փորձելով փրկել շանը, որին ալիքը քշել էր դեպի ծովը: Ընտանիքը հանգստանում էր Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող Համբըլդի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին հայտնել են միայն հիմա: 16-ամյա Գրեգըրի Ջեյմս Քուլջյանը շան հետեւից նետվել է ջուրը: Նրան օգնության է հասել հայրը՝ 54-ամյա Հավըրդ Քուլջյանը, սակայն ալիքը նրան տարել է ծովի խորքը: Գրեգըրին սկզբում ինքնուրույն ափ է ելել, որտեղ նրան սպասել են մայրը՝ 57-ամյա Մերի Ելենա Սքաթը, քույրն ու ընկերուհին: Երբ պարզ է դարձել, որ հայրը վտանգի մեջ է, Գրեգըրին մոր հետ նետվել է ջուրը, որի արդյունքում նրանք եւս խեղդվել են: Շանը հաջողվել է անվնաս դուրս գալ ջրից: Գրեգըրիի քույրն ու ընկրուհին ջուրը չեն մտել ու ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ոստիկանություն են կանչել ականատեսները: Առափնյա անվտանգության ծառայությունը որոնողական գործողություն է սկսել, որի արդյունքում հայտնաբերել են ամուսինների մարմինները: Գրեգըրին մինչ այժմ համարվում է անհետ կորած, սակայն նրան փրկվելու հույսեր չկան, ուստի որոնումները դադարեցվել են:  Read more

Ամենափնտրվող հանցագործը կանգնեց դատարանի առջեւ

fbii 5FBI-ի ամենափնտրվող հանցագործների առաջին տասնյակում հայտնված Հոսե Ջո Լուիս Սայընսը կանգնել է Պամոնայի գերագույն դատարանի առջեւ, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել չորս սպանությունների գործով: Դատարանը հանցագործի համար 2 միլիոն դոլարի գրավի գումար է նշանակել: Սայընսը, ով 2008թ. սպանել էր Օսկար Տորեսին, 14 տարի հետախուզման մեջ էր, եւ ձերբակալվել էր անցած շաբաթ, Գվադալահարայում ու արտահանձնվել Լոս Անջելես: 1998թ. հուլիսին նա սպանել էր երկու թմրավաճառների` Ջաշուա Էրնանդեսին եւ Լիոնարդո Պոնսին, առեւանգել եւ սպանել իր ընկերուհուն` Սիգրետա Էրնանդեսին, ով իր երեխայի մայրն էր եւ փախել էր Մեքսիկա, որտեղ լուրջ թմրաբարոն էր դարձել: 2008թ. Սայընսը ծածուկ վերադարձել էր Լոս Անջելես եւ սպանել իր գործընկեր Օսկար Թորեսին: Սայենսին իր կատարած հանցանքների համար մահապատիժ է սպառնում: Read more

Սպիտակ տունը տնտեսական զեկույց է հրապարակել

tax 5ԱՄՆ Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013թ. սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով: Զեկույցը ներկայացրել է Սպիտան տան տնտեսական խորհրդական Ալըն Կրյուգըրը: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի եւ Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրվող հարկային արտոնությունները եւ սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները: Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու եւ Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով: -Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման եւ դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին, - ասված է զեկույցում: Խորհրդի գնահատականով, հարկման ավելացման հետեւանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առեւտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009թ. հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է 9 տոկոս:   Read more

Մայամիում տարհանել են օդանավակայանը

maiami 5Մայամիի միջազգային օդանավակայանը մասամբ տարհանել են, երբ ուղեւորներից մեկը հայտարարել է, թե իր ուղեբեռում ռումբ կա: Գվատեմալայի 63-ամյա բնակիչ Ալեհանդրո Ուրտադոն գրանցման ժամանակ հայտարարել է, թե դինամիտ է տեղափոխում իր ուղեբեռում: Ոստիկաններն անմիջապես փակել են J տերմինալը` տարհանելով այցելուներին եւ ուղեւորներին: Օդանավակայանի ներկայացուցիչ Գրեգ Չինի խոսքով, դեպքի վայր սակրավորներ են ժամանել: Պարզվել է, որ դինամիտի մասին հայտըարարությունն ընդամենը կատակ էր, Ուրտադոյին հանել են չվերթից եւ տեղափոխել ոստիկանություն` հարցաքննության համար: Նրան հավանաբար մեղադրանք կառաջադրվի կեղծ տեղեկություններ տարածելու համար:   Read more

Միգրացիոն քաղաքականության լայն բարեփոխում

migg 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է իրականացնել միգրացիոն օրենսդրության լիամասշտաբ բարեփոխում: Այդ մասին, հայտարարել են Սպիտակ տանը: -Մենք հնարավորություն ունենք առաջ շարժվել այս հարցում, եւ նախագահը պատրաստ է անել դա: Օբաման կարծում է, որ միգրացիոն օրենսդրության ընդգրկուն բարեփոխումն իրագործելի խնդիր է,- հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Ենթադրվում է, որ այն հանգուցային գործոններից մեկը, որը Միացյալ Նահանգների իշխանություններին դրդել է իրականացնելու այս բարեփոխումը, դարձել է այն աջակցությունը, որը ԱՄՆ-ի բնակչության լատինամերիկյան մասը Բարաք Օբամային ցույց է տվել ավելի վաղ նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version