amga.tv

Switch to desktop Register Login

02 November 2012

Թմրավաճառների հնարամտությունն օգուտ չտվեց

hnarq 4ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայության գործակալները Մեքսիկայի հետ սահմանին կանխել են թմրավաճառների կողմից սահմանային չորսմետրանոց պարիսպը մեքենայով անցնելու փորձը: Սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Սփենսըր Թիփեթսը հայտնել է, որ ամենագնացը գտել են կոլորադո գետից 5 մղոն դեպի արեւմուտք, Արիզոնայի սահմանի մոտ: Նոյեմբերի 1-ի գիշերը Կալիֆոռնիայի հարավ-արեւելքում պարեկները պարսպի մոտ նկատել են ինքնաշեն հարթակներ եւ դրանց վրա բարձրացած արծաթագույն Ջիփ Չերոկի մակնիշի մեքենա: Ընդ որում մի քանի հոգի փորձել են մեքենան հրել առաջ, բայց ոչ մի կերպ չեն կարողացել այն տեղաշարժել: Նկատելով սահմանապահներին` նրանք թողել են մեքենան եւ հեռացել Մեքսիկա: Ոչ ոք չի ձերբակալվել: Մեքենան դատարկ է եղել, սակայն սահմանապահները կասկածներ ունեն, որ դրա տերերը տեղացի թմավաճառներ են, որոնց փորձել են թմրանյութերի խմբաքանակ տեղափոխել ԱՄՆ: Տվյալ հատվածը զուրկ է բուսականությունից եւ Յումայի մասնաճյուղի գործակալների համար հեշտ է գտնել թմրավաճառներին: 2011թ. ապրիլին ոստիկանները ձերբակալել էին այդ մեթոդի առաջին կիրառողներին, որոնք փիքափով արդեն հասցրել էին անցնել սահմանը հարթակների վրայով:   Read more

Դատախազը հայ քահանայի համար 3 տարի է պահանջել

qahana 8Ֆրանսիայի Նիս քաղաքի դատախազը թղթադրամներ կեղծելու գործով անցնող Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի թեմի հոգեւոր հովիվ տեր Վաչե Այրապետյանի համար պահանջել է 3 տարվա ազատազրկում: Իր խոսքում դատախազը նշել է, որ տեր Վաչեն խայտառակում է հայ համայնքը: Համաձայն Ֆրանսիայի իրավապահ մարմինների`տեր Վաչեն խմբավորման անդամ է: Խմբավորման ղեկավարներն են 49-ամյա Միհրդատ Ասատրյանը եւ 50-ամյա Ռոբերտ Մխիթարյանը, որոնց համար դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել: Թերթը տեղեկացնում է, որ 36-ամյա տեր Վաչեն նաեւ յուրացրել է 30 000 եվրո, որ եկեղեցու դուռ գնելու համար իրեն տրամադրել է հայազգի մի մաֆիոզ, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Համայնքի անդամներից մեկը նշել է, որ Տեր Վաչեն եկեղեցու տարածքում կերուխում եւ այլասերվածություն էր տարածում եւ զարմանք հայտնել, ինչու է Գարեգին Բ-ն լռություն պահպանում հանցագործության մեջ մեղադրվող հոգեւորականի հարցում:  Read more

Հրաձգություն Հալիվուդում

hoool 52 դեռահաս ու 1 տղամարդ է տուժել Հոլիվուդում Հալլոուինի տոնակատարությունների ժամանակ: 1 մարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Լոս Անջելեսի ոստիկանության վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 1-ի գիշերը Հալիվուդում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Դեպքը տեղի է ունեցել Հալլոուինին նվիրված տոնակատարության ժամանակ, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, Hollywood Boulevard-ի եւ Highland Avenue-ի խաչմերուկում: Հրաձգության հետեւանքով տուժել են 14-ամյա ու 17-ամյա դեռահասներ, ինչպես նաեւ 25-ամյա մի տղամարդ: Վերջին հրազենային վնասվածք էր ստացել կրծքի շրջանում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը: Ներկայում բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուս երկուսի առողջական վիճակի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն նրանք էլ լուրջ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ որոնում է կրակող անձին կամ անձանց: Մինչ հրաձգությունը հաղորդագրություն էր ստացվել, որ փողոցում հավաքված մի քանի հարյուր անձինք նշում են Բոլոր սրբերի տոնը եւ նրանցից մի քանիսը խախտում են հասարակական կարգը՝ վեճ հրահրելով: Անհայտ անձինք շշեր էին նետել հենց Whitley Avenue փողոցի վրա, հայտնել է ոստիկանությունը:  Read more

Կրակոցներ Հալոուինի ժամանակ USC -ում

usccc 5Լոս Անջելեսում` Հարավային Քալիֆորնիայի Համալսարանի՛ USC տարածքում անհայտ անձը կրակ է բացել Հալոուինի կապակցությամբ կազմակերպված երեկույթի մասնակիցների ուղղությամբ: Համալսարանի կայքում զգուշացում է տեղադրվել, որտեղ ուսանողներին կոչ է արվում մնալ անվտանգ վայրերում: Վերջին տվյալներով երկու կասկածյալները ձերբակալվել են: Համալսարանի տարածքում կրակահերթը տեղի է ունեցել Յունիվերսիթի-Պարկի շրջանում` տեղական ժամանակով ժամը 23:30-ին: Միջադեպը տեղի է ունեցել Tutor Campus Center-ի մոտ գտնվող հրապարակում, որտեղ Հալոուինի կապակցությամբ մասնավոր երեկույթ էր կազմակերպվել՝մոտ 100 երիտասարդների մասնակցությամբ: Ըստ ականատեսների, հնչել է կրակոցի 4 ձայն: Վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկը ծայրահեղ վիճակում է գտնվում: Կասկածյալը կրակել է այն մարդու վրա, ով ամենաշատն է տուժել, իսկ մնացած տուժածների վրա պատահաբար է կրակել: Նրանց վերքերը կյանքի համար վտանգավոր չեն: Նշվում է, որ վեճը կապ չունի համալսարանի հետ, իսկ կասկածյալն ուսանող չէ: Read more

Սենդին 72 մարդու կյանք է խլել

sennnn 9ԱՄՆ արեւելյան ափի բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանքի Սենդի ավերիչ փոթորկից հետո: Առաջիկա շաբաթները Նյու Յորքի եւ հարեւան նահանգների համար լինելու է փլատակներից ու կեղտից ազատվելու ժամանակաշրջան: Այսօր պարզվել է, որ ԱՄՆ-ին պատուհասած Սենդին խլել է 72 մարդու կյանք, թեեւ այս թիվն էլ վերջնական չէ: Ամենից շատ տուժել է Նյու Յորք նահանգն ու քաղաքը, Մերիլընդ եւ Նյու Ջըրզի նահանգները։ Նյու Յորք քաղաքում զոհվել է 22 մարդ, իսկ նույնանուն նահանգում՝ 8։ Մերիլընդում տարերքը խլել է 9, Նյու Ջըրզիում՝ 6 մարդու կյանք։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հետաձգելով քարոզարշավը, այցելում է երկրի առավել տուժած շրջաններ։ Առաջին խնդիրը, ըստ նախագահի, էլեկտրականության վերականգնումն է։ Ներկայում էներգամատակարարումը վերականգնվել է մայրաքաղաքի բոլոր սպառողների համար, սակայն Վաշինգտոնին մոտակա բնակավայրերում առանց հոսանքի է մնացել 25 000 բաժանորդ։ Նախագահական ընտրություններից 6 օր առաջ, Օբաման ուսումնասիրել է Նյու Ջըրզիի բնակավայրերը, որտեղ տասնյակ հազարավոր տներ ջրի տակ են մնացել, 2 միլիոն ընտանիք շարունակում է մնալ առանց էլեկտրականության: Ափի որոշ հատվածների բնակավայրեր ամբողջովին ավերակների են վերածվել: Ուղղաթիռով շրջայցից հետո, Օբաման այցելել է Ատլանտիկ սիթիից հյուսիս-արեւելք ընկած Բրիգենտին կղզի քաղաք, որտեղ հանդիպել է բնակիչներին եւ այնտեղ ժամանակավորապես ապաստանածների, բնակիչների կողմից արժանացել գովասանքի խոսքերի՝ աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ ջանքերի համար: Ըստ մասնագետների, փոթորկի ավերածությունների հետեւանքով նյութական վնասը կարող է կազմել 20 մլրդ դոլար, դա լավագույն դեպքում: Տնտեսական վնասը գնահատվում է 10-30 մլրդ դոլար: Փոթորկի պատճառով Նյու Յորքի տնտեսությունը ամեն օր կորցնում է 200 մլն դոլար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version