A+ A A-

01 November 2012

Հրդեհ Փասադինայում, կա 2 զոհ

herdeh 4Երկու մարդ զոհվել, եւս մեկը ծանր վնասվածքներ է ստացել այս գիշեր Փասադինայում բռնկված հրդեհի հետեւանքով: Կրակը բռնկվել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, 1300 El Sereno Avenue հասցեում: Նախքան հրշեջների ժամանելը տանից 19 մարդ տարհանվել է: Հրշեջները տանը երկու տղամարդու դիակ են գտել: Ըստ տեղական իշխանությունների, վերաձեւված տունը եղել է ծերերի խնամքի կենտրոն: Փրկարարները տարհանել են հարակից մի քանի տներ, սակայն դրանք հրդեհի հետեւանքով չեն վնասվել: Ականատեսների վկայությամբ՝ նախ պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ամերիկյան Կարմիր խաչը տարհանվածների համար կացարան է տրամադրել, ոստիկանությունը հետաքննում է հրդեհի բռնկման  Read more

01 November 2012

Թեքսըսում հերթական մահապատիժը

mahap 4Թեքսըս նահանգում մահապատժի են ենթարկել տղամարդու, որը դատապարտված էր բանտարակության 2003թ. իր ընկերուհուն սպանելու համար: Associated Press-ի փոխանցմամբ, 41-ամյա Դաննի Լի Ռաբըրթսին մահացու ներարկում է կատարվել: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել էր վերանայել դատավճիռը: Ռաբըրթսը դատապարտվել էր պատժի գերագույն աստիճանի՝ ընկերուհուն սպանելու համար: Հետաքննության տվյալով՝ նա 2003թ. սպանել էր ընկերուհուն՝ 44-ամյա Վիկի Բոենին, ապա նրա տնից գողացել արժեքավոր իրերը, որպեսզի ստացված միջոցներով թմրադեղեր ձեռք բերի:Ավելի վաղ տղամարդը նահանգից փախել էր Լուիզիանա, որտեղ բուժվում էր թմրակախվածությունից: Դատախազի խոսքով՝ Ռաբըրթսը ընդունել է իր մեղքն ու ասել է, թե ցանկանում է մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ տղամարդը խոստովանել է նախկինում գործած 9 այլ սպանության մասին եւս: Սա 2012-ի սկզբից ի վեր արդեն 120-րդ մահապատիժն է Թեքսըսում:   Read more

01 November 2012

Քարոզարշավը շարունակվում է

elect 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ խուսափելով մրցակից Բարաք Օբամայի դեմ ուղիղ հարձակումներից: Ռամնին նախընտրական միջոցառումները դադարեցրել էր երկուշաբթի՝ կապված ԱՄՆ-ի արեւելյան ափին պատուհասած Սենդի փոթորկի հետ: Քաղաքական գործչի շտաբը նրան անհապաղ ուղարկել էր աղետի հարվածին սպասող Վըրջինիայից խաղաղ Օհայո, որտեղ Ռամնին, հետեւելով դեմկոկրատ մրցակցի օրինակին, հայտարարել էր ընտրապայքարը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Իսկ երեկ նա մեկնել է Ֆլորիդա եւ Տամպայում ունեցել ելույթը նրա առաջին խոշոր հրապարակային միջոցառումն էր ընտրություններին նախորդող վերջին շաբաթում: Բնությունը կարծես թե Օբամային նախընտրական նվեր է մատուցել: Նա ողջ օրը հեռուստաէկրաններին է, վերադարձել է ղեկավարի իր դերին՝ հեռանալով երկրի տնտեսության վերականգնմանն առնչվող տեւական քննարկումներից: Նույնիսկ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից շատերը հայտնել են, որ Օբաման՝ որպես նախագահ, նման իրավիճակներում իրենց դրսեւորել է պրոֆեսիոնալ եւ ճիշտ: Այդ դերում է իրեն փորձել նաեւ Ռամնին: Ֆլորիդայի այցի ընթացքում նա խոսել է աղետի հետեւանքների վերացման ահրաժեշտության մասին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Օբաման այսօրվանից կսկսի իր քարոզարշավը եւ կայցելի Վիսկանսըն, Կոլորադո եւ Նեւադա:   Read more

01 November 2012

Թեքսասում ձերբակալվել է նախագահի թեկնածուն

jilll 5Թեքսըսում ձերբակալվել է ԱՄՆ նախագահի թեկնածու, կանաչների կուսակցության անդամ Ջիլլ Սթեյնը: Ոստիկանները նրան ձերբակալել են, երբ փորձել է սնունդ տեղափոխել կառուցվող նավթատարի դեմ Վինսբըրո քաղաքում բողոքի ակցիա անող ակտիվիստների համար: Թեկնածուն եւ նրա երկու ընկերուհիները սնունդ եւ ջուր էին բերում, եւ նրանց ձերբակալել են մասնավոր տարածք ներխուժելու համար: Սթեյնը բանտում քիչ է մնացել, նրան ազատ են արձակել Վուդ շրջանի բանտից: Ի դեպ, նավթատարը կառուցող TransCanada ընկերությունը հայտարարել է, որ մտադիր չեն խողովակաշարն անցկացնել ակտիվիստների ճամբարի միջով, այլ շրջանցելու են այն: Բնապահպանությունը Ջիլլ Սթեյնի նախընտրական ծրագրի գլխավոր դրույթն է: Նա առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է, հոկտեմբերի սկզբին նա բողոքի ակցիա էր արել Հաֆսթրա համալսարանի մոտ, որտեղ բանավիճում էին Օբաման եւ Ռամնին: Read more

01 November 2012

Օբամայի վարկանիշն աճում է

election 5Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է, որ Բարաք Օբաման կարող է վերընտրվել երկրորդ անգամ նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում: Gallup կենտրոնի կողմից հարցվածների գրեթե 54  տոկոսը կարծում է, որ Օբաման պետք է հաղթի նախագահական ընտրություններում, այն դեպքում, երբ 34 տոկոսը վստահ է Ռամնիի ուժերին, իսկ գրեթե 11 տոկոսը կարծիք չունեն այդ մասին: Դրա հետ մեկտեղ, նոր տվյալները հակասում են Gallup-ի հարցումներին, որոնք բացահայտել են , որ 51 տոկոսը հավատում է Ռամնիի հաղթանակին: Այն ժամանակ միայն 46 տոկոսն էր խոստովանել, որ հավատում է Օբամայի հաղթանակին: Օբամայի համբավի աճի հետ կապված դեմոկրատները ավելի շատ են հավատում իրենց թեկնածուի հաղթանակին, քան հանրապետականները` Ռամնիի: Լրատվամիջոցները նշում են, որ Օբամայի վարկանիշը բարձրացել է Սենդի փոթորիկի հետեւանքովRead more

01 November 2012

Barclays բանկի դեմ հետաքննություն է սկսվել

berk 4 ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու բրիտանական Barclays բանկի եւ երրորդ կողմի միջեւ կոռուպցիայի փաստերը, որոնք թույլ են տվել բանկին ստանալ կամ պահպանել բիզնեսն արտերկրում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկայն հակամենաշնորհային մարմինները Barclays-ին կասկածում են ԱՄՆ-ում 2006-2008 թվականներին էլեկտրաէներգիայի գների խարդախության մեջ, տուգանքի մասին որոշումը կարող է կայացվել առաջիկայում: Տեղեկատվությունը հայտնվել է բանկի՝ երրորդ եռամսյակի մասին հաշվետվության ներկայացման ժամանակ: Վերջին տարում Barclays-ի շուրջ բազմիցս սկանդալներ են ծագել, որոնցից ամենածանրը վերաբերում էր Բրիտանիայում եւ դրա սահմաններից դուրս միջբանկային վարկավորման դրույքների վրա խարդախություններ անելուն: Դրանում ներգրավված են եղել տասնյակ միջազգային բանկեր, արդյունքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները ֆինանսական հատվածի լայնածավալ բարեփոխումներ էին նախաձեռնել: Read more

Ամենահարուստ քաղաքական գործիչները ըստ Forbes-ի

bloomb 4Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը, որի համաձայն քաղաքական գործիչներից ամենատպավորիչ կարողության տեր է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը: Բլումբըրգը հիմնադրել եւ ղեկավարում է Bloomberg տեղեկավական գործակալությունը: Քաղաքականության մեջ է 1990-ական թ-երից, 2001 թ-ին դարձել է Նյու Յորքի քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնում նա ստանում է 1 դոլար աշխատավարձ եւ ապրում է բացառապես սեփական բիզնեսի շահույթի հաշվին: Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, երրորդը Վրաստանի այժմյան վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է: Ցուցակում են նաեւ Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հենրի Ռոսս Պերոն, ռուս սենատոր Անդրեյ Գուրեւը, Ազատ եգիպտացիներ կուսակցության առաջնորդ Նագիբ Սավիրիսը, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինիերան եւ այլոք:   Read more

Disney ստուդիան հայտարարել է Lucasfilm-ը գնելու մասին

lukas 7Disney ստուդիան հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկըսի Lucasfilm կինոընկերությունը 4,05 միլիարդ դոլարով գնելու մասին, կինոընկերություն, որը թողարկել է լեգենդար Աստղային պատերազմները: Եկել է Աստղային պատերազմները  կինեմատոգրաֆիստների նոր սերնդին հանձնելու ժամանակը,- հայտարարել է ռեժիսորը՝ մեկնաբանելով գործարքը: BBC-ի փոխանցմամբ, գումարի կեսը Disney-ն կվճարի կանխիկ դրամով, իսկ երկրորդ մասի հատուցման համար կթողարկի շուրջ 40 միլիոն բաժնետոմս: Լուկասը Lucasfilm կինոընկերությունը հիմնել է 1971 թվականին: Վերջինիս առանձնակի համբավ են բերել Ինդիանա Ջոնզի մասին պատումը եւ Աստղային պատերազմներ կինովիպերգությունը: Read more

Երեք մարդ է ձերբակալվել լրագրողի գործով

lragr 4Բոլիվիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են Radio Popular ռադիոկայանի տնօրեն, լրագրող Ֆերնանդո Վիդալի վրա կատարած հարձաման մեջ: Նախօրեին Յակուբիա քաղաքում գտնվող խմաբգրություն դիմակավորված անձինք էին ներխուժել, որոնք բենզին էին լցրել սրահում Վիդալի վրա եւ այրել ուղիղ եթերում: Ռադիոկայանն ամբողջությամբ այրվել էր, իսկ Վիդալը լուրջ այրվածքներ էր ստացել: -Ես խորապես շնորհակալ եմ բոլոր գործընկերներից, մտերիմներից, աշխատակիցներից եւ լրագրողներից համերաշխության համար,- ասել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վիդալը՝ խնդրելով շարունակել աշխատանքն ու մարդկանց պատմել ճշմարտությունը: 70-ամյա լրագրողը քննադատում էր տեղական իշխանություններին եւ զբաղվում մաքսատան կոռուպցիայի փաստերով: Հարձակման պահին լրագրողն ուղիղ եթերում պատմելիս է եղել բոլիվա-արգենտինյան սահմանին իրականացված մաքսանենգության մասին։ Վիդալը վստահ է, որ հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ: Read more

Հետախուզության ֆինանսավորումը կրճատվել է

 

pokito 52012 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները հետախուզական գործունեության վրա 700 միլիոն դոլարով պակաս են ծախսել, քան մեկ տարի առաջ՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կրճատելով հետախուզության ծախսերը: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպըրի խոսքով՝ 2012 թվականին ռազմական եւ քաղաքացիական հետախուզության համար Միացյալ Նահանգների ընդհանուր ծախսերը կազմել են 75,4 միլիարդ դոլար: Այս գումարից 53,9 միլիարդը ծախսվել է ազգային հետախուզության այն ծրագրի ֆինանսավորման համար, որը նախատեսում է միջոցների տրամադրում CIA-ի, Ազգային անվտանգության գործակալության եւ այլ գերատեսչությունների կարիքների համար, որոնք մասնակցում են հետախուզական գործունեությանըԸստ փորձագետներիԱզգային հետախուզության՝ 2012 ֆինանսական տարվա բյուջեն 700 միլիոնով պակաս է ստացվել 2011թ. համեմատ: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel