A+ A A-

31 October 2012

31 October 2012

Դենի Թարքենյանն առաջատար է հարցումներով

 

tark 6ԱՄՆ Նեւադայի Կոնգրեսի ընտրությունների չորրորդ շրջանում հունիսի 12-ի փրայմերիզում հաղթած ամերիկահայ գործարար Դենի Թարքենյանը առաջ է անցել դեմոկրատ Սթիվըն Հորսֆըրդից: Քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ արված հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դենի Թարքանյանը 47-42 տոկոս հարաբերակցությամբ առաջատար դիրքերում է դեմոկրատ Հորսֆըրդի նկատմամբ: Հարցումների ընթացքում սոցիոլոգները ստացել են 648 մարդու պատասխաններ, որոնցից մի քանիսն արդեն մասնակցել են քվեարկությանը, իսկ մյուսները համարվում են պոտենցիալ քվեարկողներ: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Թարքենյանին աջակցում է Հանրապետականների 92 տոկոսը, եւ դեմոկրատների միայն 72 տոկոսն է սատարում Հորսֆըրդին: Հարցումն իրականացրել են The Review Journal-ը եւ KLAS-TV-ն, որոնց հանձնարարել է SurveyUSA-ը: Թարքենյանը բասկետբոլի լեգենդար մարզիչ Ջերի Թարքենյանի որդին է: Read more

31 October 2012

Բաունտին խորտակվել է

bzunt 6Սենդի փոթորիկը Հյուսիսային Կարոլայնա նահանգի ափերի մոտ՝ Գատերաս հրվանդանից հարավ-արեւելք խորտակել է «Բաունտի» պատմական առագաստանավի կրկնօրինակը, որը նկարահանվել է հոլիվուդյան երկու ֆիլմերում: Փոթորկի մոտենալուց մի քանի ժամ առաջ անձնակազմը ստիպված է եղել նավը լքել փչովի նավակներով: Նավի վրա եղել է անձնակազմի 16 անդամները: Նրանցից 14-ը ուղղաթիռով տեղափոխվել են Էլիզըբեթ-Սիթի օդանավակայան: Երկուսը, այդ թվում նավապետը, անհայտ կորած էին հայտարարվել: Աղետի մասին հայտնել է նավի տերը` կորցնելով կապը անձնակազմի հետ: Առագաստանավը, որը վատ է հարմարեցված եղել եղանակային պայմաններին, սկսել է ջրով լցվել: Նավի վրա խափանվել է էլեկտրացանցը, ինչի հետեւանքով անհնար է եղել ջուրը դուրս մղել նավամբարից եւ նրանք որոշել են լքել նավը: Հետագայում անհետ կորածներից մեկին` 42-ամյա կնոջը ուշագնաց վիճակում հայտնաբերել են ծովում, ում ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ Կլոդին Քրիշչընը մահացել է՝ ուշքի չգալով: Ներկայումս շարունակվում են անհետ կորած նավապետի որոնումները: «Բաունտի» առագաստանավը նույնանուն նավի կրկնօրինակն է, որը 1790 թ-ին այրվել է անձնակազմի խռովության ժամանակ: Առագաստանավի կրկնօրինակը օգտագործվել է 1962 թ-ին նկարահանված «Խռովություն Բաունտիի վրա» ֆիլմում: Հետագայում նավը նաեւ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռածի սնդուկ» ֆիլմում: Բացի այդ «Բաունտին» հաճախ օգտագործվել է որպես ուսուցողական նավ:   Read more

Սենդին ավերածություններ է գործում

sandy 9ԱՄՆ արեւելյան ափը Սենդի փոթորկի իշխանության տակ է: Երբեւէ տեղի ունեցած ամենահզոր փոթորիկներից մեկի զոհերի թիվը արդեն հասել է 38-ի եւ կարող է աճել: Պաշտոնական տվյալներով, միայն 15 մարդ զոհվել է Նյու Յորք նահանգում, որը իր վրա է կրել տարերային աղետի ամենաուժգին հարվածը: Հատկապես ողբերգական է եղել միջադեպը Նյու Յորք նահանգի Վեսթչեսթըր շրջանում, որտեղ փոթորիկը ծառ է տապալել՝ սպանելով 11-ամյա Ջակ Բալմըրին եւ նրա հարեւանին՝ 13-ամյա Մայքլ Ռաբսընին, որոնք խաղում էին տան բակում: Մեկ այլ դժբախտ դեպք էլ տեղի է ունեցել Մանհեթթընի 134-րդ փողոցում, որտեղ հոսանքալարերի անկման պատճառով մի կին է մահացել: Աղետի կապակցությամբ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Նյու Յորք եւ Նյու Ջըրզի նահանգները աղետի գոտի է հռչակել, փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաեւ Ազգային գվարդիայի զինծառայողները: Նյու Յորքի քաղաքապետարանը առաջին անգամ 39 տարում հայտարարել է, թե չեղյալ է հայտարարում չորեքշաբթի օրը նախանշված Հալոուինը: Բացի մարդկային զոհերից, ԱՄՆ հյուսիս-արեւելքի ընկերություններն ու բնակիչները կորցնում են միլիարդավոր դոլարներ Սենդի փոթորկի պատճառով: Փորձագետները նշում են, որ Սենդիի հասցրած վնասը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի: Փոթորիկն արդեն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 7 մլն մարդու եւ հեղեղումներ հարուցել Ուոլլ-սթրիթում ու ներքին Մանհեթենի մեծ մասում: Նյու-Յորքի մետրոն կրել է ամենամեծ կորուստներն իր ողջ պատմության ընթացքում: Իսթ-Ռիվըրի տակ մետրոյի 10 թունելներից 7-ը արդեն հեղեղվել են եւ, ըստ մասնագետների, դրանք մաքրելու համար առնվազն չորս օր կպահանջվի: Շատ ձեռնարկություններ աշխատակիցներին խնդրել են աշխատել տանից, իսկ Ուոլլ-Սթրիթի շատ բանկեր խնդիրներ ունեն գործառնությունների հետ: Առաջին անգամ իր աշխատանքը դադարեցրել է նաեւ Նյու Յորքի ֆոնդային բորսան: Նյու Ջըրզի նահանգի Salem 1 ատոմակայանի ռեակտորներից մեկը «Սենդի» փոթորկի պատճառով դադարեցրել է աշխատանքը, իսկ Մունաչի, Լիթլ Ֆերի եւ Կարլշտադտ քաղաքների մերձակա հակահեղեղային ամբարտակը փլուզվել է ջրի հոսանքների ճնշման տակ: Ամբարտակի փլուզման հետեւանքով բոլոր երեք բնակավայրերը հեղեղվել են. ջրի մակարդակը հասել է մոտ երկու մետրի: Read more

Ալ Կաիդան կոչ է անում առեւանգել ԱՄՆ-ի քաղաքացիներին


matt 5Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման ներկայիս առաջնորդ Այման ալ-Զավահիրին աշխարհի բոլոր մուսուլմաններին կոչ է արել առեւանգել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքացիներին: Agence France Presse-ի փոխանցմամբ, ահաբեկիչն իր խոսքն ուղղել է 58 րոպեանոց տեսահաղորդագրության միջոցով, որը տարածվել է ջիհադիստական ֆորումներով։ -Պատերազմը չի ավարտվել, այն նոր է միայն սկսվում։ Ուստի կոչ եմ անում բոլոր նվիրյալ մուսուլմաններին առեւանգել եւ գերեվարել այն երկրների քաղաքացիներին, որոնք պատերազմում են մուսուլմանների դեմ։ Միայն այս կերպ կարելի է հասնել նրան, որ Գունտանամոյում ազատազրկված մեր եղբայրները ազատություն ստանան, քանի որ այդ երկրների իշխանությունները հասկանում են միայն ուժի լեզուն,- ասել է ալ-Զավահիրին։ Տեսահաղորդագրության մեջ ալ-Զավահիրին անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ նրան արհեստավարժ սուտասան անվանելով։ Այման ալ-Զավահիրին ստանձնել է Ալ Կաիդա-ի ղեկավարի պաշտոնը 2011թ.-ին՝ Ուսամա բեն Լադընի սպանությունից հետո։ Read more

Նվազել են ծանր հանցագործությունները

crimmm 5ԱՄՆ տարածքում ծանր հանցագործությունների թիվը նվազում է արդեն հինգերորդ տարին շարունակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2011թ. տվյալները: Ըստ ԱՄՆ տարածքում 18 հազար 233 իրավապահ բաժինների ներկայացրած հաշվետվությունների՝ նախորդ տարվա համեմատ հանցանքնների թիվը նվազել է 4,5 տոկոսով, իսկ սեփականության դեմ հանցագործությունների թիվը նվազել է 1,3 տոկոսով: Ըստ զեկույցի, տարվա ընթացքում կատարվել է 1,2 մլն ծանր հանցագործություն եւ սեփականության դեմ 9,1 մլն հանցագործություն: Չհաշված տրանսպորտային խախտումները՝ տարվա ընթացքում ձերբակալվել է 12,4 միլիոն մարդ: Նախորդ տարվա ընթացքում կողոպուտները նվազել են 4 տոկոսով, իսկ սպանություններն ու չկանխամտածված սպանությունները՝ 0,7%-ով: Գողություններն աճել են 0,9 տոկոսով, իսկ ավտոառեւանգումները նվազել են 3,3 տոկոսով: Սեփականության դեմ հանցագործությունների տուժածները կորցրել են 15,6 մլրդ դոլար:   Read more

Ո՞ր դեպքում կհաղթի Օբաման

obamaaa 8Օբաման կհաղթի նախագահական ընտրություններում, եթե քվեարկությանը մասնակցեն նրա աջակցման ավանդական խմբերը: Gallup ծառայության կանխատեսմամբ` ընտրողների կազմը, որը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին, գրեթե նման կլինի 2008-ի ընտրողների կազմին: Gallup-ը նաեւ ենթադրում է, որ գործող նախագահը կարող է հույսը դնել ամերիկացի խմբի բարձր մասնակցության վրա, որոնք նրան 4 տարի առաջ հաղթանակ են բերել: Նրանք են կանայք, երիտասարդներն ու ռասայական փոքրամասնություններն են: Gallup-ի կանխատեսումները 2004 եւ 2008 թթ. ընտրություններից առաջ բավականին ճշգրիտ են եղել: Այժմ դեմոկրատ թեկնածու Օբամային է աջակցում ընտրողների 46 տոկոսը` 2008-ի 54տոկոսի փոխարեն: Հանրապետական կուսակցության թեկնածու Ռամնիին աջակցում է ընտրողների 49տոկոսը` նախորդ ընտրությունների 42 տոկոսի փոխարեն: Սակայն, Օբամային ավելի աջակցում են այն նահանգներում, որոնք շատ ընտրողներ ունեն ընտրական կաճառներում, եւ եթե թեկնածուների միջեւ տարբերությունը նվազագույն լինի, հաղթանակը պայմանավորված կլինի ընտրողների ակտիվությամբ:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel