amga.tv

Switch to desktop Register Login

24 October 2012

Կետ որն ունակ է նմանակել մարդկային խոսքը

ket 5Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Քալիֆորնիայի մերձակա ափերում: Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասինԵրբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, ապա զարմացել` այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է  երիտասարդ սպիտակ կետը`Նոք մականունով: Սեմ Ռիջուեի ղեկավարության ներքո գտնվող օվկիանոսագետները սպիտակ կետի արտաբերած ձայներն են ձայնագրել  եւ դրանք վերլուծել են համակարգչային ծրագրերով` այն համեմատելով մարդկային խոսքի հետՍեմ Ռիջուեյը  կարծում է, որ սպիտակ կետը նման ձայներ հանելու համար օգտագործում է իր քիթը: Read more

Բջջային օպերատորներն ընդդեմ պլաստիկե քարտերի

isis 5Ամերիկյան բջջային օպերատորները մտադիր են ստիպել քաղաքացիներին հրաժարվել պլաստիկե քարտերից՝ հօգուտ բջջայինների: Այս շաբաթվանից սկսած կգործի բջջային Isis ծառայությունը: Համակարգը թույլ կտա կատարել գնումներ հատուկ չիպի ու ծրագրային ապահովման օգնությամբ, որը կտեղադրվի օգտատիրոջ բջջայինում: Գործարքի իրականացման համար բավարար է խոսափողը միայն մոտեցնել վճարային տերմինալին: Ներկայում ծառայությանն աջակցելու մասին հայտարարել են American Express-ը, Visa-ն, MasterCard-ը, Discover-ը: Վճարային այդ համակարգերի քարտերը հնարավոր է միացնել Isis-ին, ինչից հետո բջջային «քսակի» միջոցով հնարավոր է վճարումներ կատարել առեւտրային ցանցերում: JP Morgan Chase, Capital One Financial Corp., Barclays բանկերը նույնպես աջակցում են Isis-ին: Read more

Գիտնականներին սխալ կանխատեսման համար դատել են


 italy 6Իտալիայում ռիսկերի գնահատման հանձնաժողովի 7 փորձագետներ 6 տարվա բանտարկության են դատապարտվել, քանի որ երկրաշարժի նախօրեին սխալ սեյսմոլոգիական կանխատեսում էին տվել: Խոսքը 2009 թվականի ավերիչ երկրաշարժի մասին է: Իտալական Աքվիլա քաղաքի դատարանը գիտնականներին մեղադրել է 309 մարդու մահվան մեջ: Նրանք նաեւ փոխհատուցում պետք է վճարեն զոհերի հարազատներին: Գիտնականների նկատմամբ դատաքննությունը տեւել է տարուց ավելի: Այժմ իրարանցումն ավելի մեծ կլինի դատավճռի խստության պատճառով: 2009-ի մարտին գիտնականները նշել էին, որ մանր ցնցումները չպետք է անհանգստություն առաջացնեն: Սակայն քաղաքը ցնցել էր 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որին 309 մարդ էր զոհ գնացել, իսկ 60 հազարն`անօթեւան մնացել: Չորս ժամվա ընթացքում կարդալով դատավճիռը՝ դատավորն ասել է, որ գիտնականներն ու պաշտոնյան «ոչ ճշգրիտ, ոչ ամբողջական եւ հակասական» տեղեկատվություն են տրամադրել: Ըստ դատարանի` աղետի հետեւանքները կարող էին ավելի քիչ լինել, եթե գիտնականները ճիշտ կանխատեսում անեին: Սակայն փորձագետները նման տրամաբանությունը կասկածելի են համարել, գիտական հանրությունը կարծում է, որ սկզբունքորեն անհնար է հստակ կանխատեսել երկրաշարժերը: Աշխարհի շատ գիտնականներ քննադատել են դատավարությունը, անվանելով «ծիծաղելի» եւ նշելով, որ գիտությունն անզոր է կանխագուշակել երկրաշարժերը: Արդեն 5000 գիտնական բաց նամակ է ստորագրել, որը հղվել է Իտալիայի նախագահ ՋորջիոՆապոլիտանոյին: Read more

Ռասըլ Մինսը մահացել է

means 5Վերջին մոհիկանը ֆիլմում Չինգաչգուկի դերակատար եւ քաղաքացիական ակտիվիստ Ռասսըլ Մինսը մահացել է 72 տարեկան հասակում: Մահը վրա է հասել երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 4.44-ին։ Ռասըլ Մինսը մահացել է Հարավային Դակոթա նահանգի Պորկուպայն քաղաքում գտնվող իր տանը։ Դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Մորիսը հայտնել է, որ Մինսը մահացել է կոկորդի քաղցկեղից, որը նրան հետապնդում էր 2001 թվականի հուլիսից։ Դեռեւս իր կարյերայի ամենասկզբում Ռասըլ Մինսը հայտնի էր որպես ԱՄՆ-ում հնդկացիների իրավունքների մարտիկ։ Նա հատկապես հայտնի է դարձել 1973 թվականին մասնակցելով Վունդեդ-Նի փոքրիկ քաղաքի զինված ապստամբությանն ու գրավմանը։ Ընդհուպ մինչեւ իր մահը նա ակտիվ մասնակցում էր հակամերիկյան բազմաթիվ քաղաքական ակցիաների, որոնք ուղղված էին ազատության պաշտպանմանն ու Ամերիկայի բնիկների կենսամակարդակի բարձրացմանը։ Կինոյում Մինսն առաջին անգամ նկարահանվել է 1992-ին, Ջեյմս Ֆենիմոր Կուպըրի «Վերջին մոհիկանը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմում մարմնավորելով Չինգաչգուկին։ Նա նաեւ մասնակցել է «Պոկահանտըս» մուլտֆիլմի ձայնագրմանը, նկարահանվել է «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում եւ «Դեպի Արեւմուտք» սերիալում։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version