A+ A A-

06 October 2012

Հալեպում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել

alepppt 4Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ։ Զոհվել են Պարսում Պարսումյանը եւ Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը։ Հրետակոծության հետեւանքով 6 հայ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից Գեւորգ Այվազյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության եւ կանխել հրդեհի տարածումը։

Երկրորդ հրթիռն ընկել է Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։ Read more

Լագունա-Բիչում ջրի մեջ տղամարդ է մահացե

drowned 5Լագունա-Բիչում ջրի մեջ տղամարդ է մահացել: Ոստիկանությունը չի հաղորդում նրա անունը, սակայն հայտնել է, որ մահացածը բնակվում էր Օրանջ շրջանում: Ըստ տեղական իշխանությունների, 60-ամյա տղամարդը սուզվել է  Մանթաժ Րիզորտ Montage Resort առողջարանի մերձակայքում, երեկ կեսօրին, ժամը 1:30-ի սահմաններում: Մոտ երկու ժամ անց ծովափի փրկարարները սկսել են անհանգստանալ նրա համար, տղամարդուն ջրի միջից հայտնաբերել եւ ափ են դուրս բերել՝ փորձելով օգնություն ցուցաբերել, սակայն ապարդյուն: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել նրա մահվան հանգամանքներըRead more

ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել է

hire 4Ուրախ լուր Բարաք Օբամայի համար, գործազրկությունն ԱՄՆ-ում հասել է վերջին 4 տարում նվազագույն մակարդակին՝ 8,1 տոկոսից հասնելով 7,8 տոկոսի, եւ դա բացառապես դրական անակնկալ է նախագահ Օբամայի համար: Սա զբաղվածության մասին վերջին զեկույցն է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ եւ լրջորեն ամրապնդում է Սպիտակ տան ներկայիս տիրոջ դիրքերը: Աշխատատեղերի համար պայքարը Օբամայի տնտեսական ծրագրի գլխավոր կետն է եղել նրա նախագահության չորս տարիների ընթացքում, սակայն հաջողություններն անկհայտ չեն, ինչի համար վարչակազմը մշտապես քննադատությունների թիրախի տակ է հանրապետականների կողմից: Օբամայի մրցակից Միթ Ռամնին կարծում է, թե պետք է ընկերությունների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծել, եւ նրանք աշխատատեղեր կստեղծեն: Այժմ իրավիճակն անորոշ է: Սեպտեմբերի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունում ստեղծվել է 114 հազար նոր աշխատատեղ: Մասնավոր հատվածում գործի ընդունելու ակտիվությունը նվազագույն է վերջին երեք ամիսների ընթացքում:   Read more

Բաքվում ուժով ցրեցին հավատացյալների ցույցը

bacuu 4Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Կրթության նախարարության շենքի դիմաց, հավատացյալ մահմեդականների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 55 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Երկու կողմից էլ տուժածներ կան: Բաքվի քաղաքային կլինիկական հիվանդանոցից հաղորդել են, որ երեք ոստիկան իրենց մոտ է բերվել ծանր վիճակում: Հաղորդվում է, որ Բաքվի փոխոստիկանապետի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանները եւ քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծի են ենթարկել քաղաքացիներին, որոնք դիմադրել են մահակներով եւ քարերով: Ակցիայի մասնակիցները պահանջել են չեղյալ համարել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը: Ոստիկանները պահանջել են ցրվել, իսկ հավատացյալները չեն ցանկացել դա անել, որից հետո էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները սկսել են մահակներով հարվածել մարդկանց: Վերջիններս քարեր են նետել նրանց ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները վանկարկել են՝ Ազատություն հիջաբին, Ազատություն իսլամին, Անիծվեն սիոնիստները: Ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը մտցվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2011 թվականի մայիսին Կրթության նախարարության առջեւ նմանատիպ ակցիա արդեն անցկացվել է:  Read more

Իսրայելում ԱՄՆ քաղաքացու են սպանել

amnqar 5Իսրայելական հատուկ ծառայությունները ոչնչացրել են ԱՄՆ-ի քաղաքացու, ով էյլաթ քաղաքի հյուրանոցներից մեկում անկանոն կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Leonardo Club հյուրանոցում: Հրաձգության արդյունքում զոհվել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, եւս մի քանի մարդ վիրավորվել է: Վաղ առավոտյան երիտասարդը մտել է հյուրանոց՝ պարզելու գործատուների հետ իր հարաբերությունները, սակայն պահապանը նրան ներս չի թողել: Վեճի ընթացքում պահապանի մոտից ընկել է ատրճանակը: Ամերիկացին վերցրել եւ օդ է կրակել, ապա անկանոն կրակ է բացել մարդաշատ նախասրահում: Ուղեւորվելով խոհանոց՝ նա սպանել է խոհարարին: եւ թաքնվել խոհանոցի նկուղում՝ հրաժարվելով հանձնվել: Արդյունքում տղամարդը գնդակահարվել է հատուկջոկատայինների կողմից: Միջադեպի հետեւանքով ոստիկանությունը տարհանել էր զբոսաշրջիկներին, իսկ մի քանիսին հոգեբանական օգնություն է պահանջվել: Հետագայում պարզվել է, որ հարձակվողը Նյու Յորքի 20-ամյա բնակիչ է, ով Իսրայել է ժամանել երկու ամիս առաջ հայրենադարձության ծրագրով: Նա աշխատանքի էր անցել տվյալ հյուրանոցում, սակայն երկու օր առաջ ազատվել էր աշխատանքից խոհարարի կողմից, ով էլ դարձել է ամերիկացու զոհը:  Read more

ԱՄՆ-ում մենինգիտի վարակ է սկսվել

menin 4ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ԱՄՆ տարածքում հինգ մարդ է մահացել սնկային մենինգիտ հիվանդության պատճառով: Ըստ պատսխանատուների, հինգի մահն էլ կարող էր վրա հասնել սնկիկով վարակված դեղամիջոցի ներարկման հետեւանքով: Հայտնի է, որ եւս 30 մարդ վարակվել է եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Իշխանությունները ենթադրում են, որ կարող են վարակված լինել 23 նահանգների հարյուրավոր, անգամ հազարավոր բնակիչներ, որոնք Դեպո-Մեդրոլ դեղամիջոցով ներարկումներ են արել մեջքի շրջանում ցավերը մեղմելու համար: Խնդիրն այն է, որ հիվանդության առաջին ախտանիշները կարող են հայտնվել ոչ թե անմիջապես, այլ տեւական ժամանակ անց: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 35 դեպք, որոնցից 5-ը մահվան ելքով: Մենիգիտի համաճարակի պատճառների հետաքննությունը սկսվել է մի քանի շաբաթ առաջ: Դեպո-մեդրոլի արտադրող ընկերությունը անհապաղ դեղատներից ետ է կանչել դեղամիջոցի վարակված խմբքանակը, որոնք ավելի վաղ էին առաքվել, ընկերությունը նաեւ դադարեցրել է Դեպո-Մեդրոլի արտադրությունը:   Read more

Դժբախտ դեպք Joshua Tree ազգային արգելոցում

 

josh 4Joshua Tree ազգային արգելոցի Hall of Horrors ժայռից ընկած եւ մահացած անձի ինքնությունը պարզվել է: Ոստիկանության տվյալներով, մահցածը՝ Քալվեր-Սիթիի 42-ամյա բնակիչ Մոխիկա Անտոնիո Կորոնելն է: Ռիվերսայդ շրջանի քննիչների տվյալներով, Կորոնելը երեկ ընկել էր խորխորատը, երբ փորձում էր բարձրանալ ժայռի վրա: Փրկարարները նրան գտել էին գետնից 50 ոտնաչափ բարձրության վրա գտնվող սալաքարին ընկած: Տուժածին փորձել են վերակենդանացնել, սակայն ապարդյուն

Դեպքը հետաքննվում է Ռիվերսայդի քննչական բաժնի կողմից, առայժմ մահվան հանգամանքներն ամբողջությամբ չեն պարզվել: Read more

Օբաման Ռամնիին մեղադրում է անազնիվ հաղթանակի մեջ

dish 5Հաղթել է անազնիվ մեթոդներով: Առաջին հեռուստաբանավեճը պարտված Բարաք Օբաման Միթ Ռամնիին մեղադրել է անազնվության մեջ: Նախօրեին հանրապետական թեկնածուն հանդիսատեսների եւ վերլուծաբանների կողմից ճանաչվել էր քննարկման հաղթող: Օբաման հարձակման է անցել եւ Ռամնիին հիշեցրել հարկային կրճատումների մասին իր խոստումների մասին. –Բեմ ելնելով՝ ես տեսա շատ հուսավառված մարդու, ով ներկայացավ որպես Միթ Ռամնի: բայց նա չէր կարող Միթ Ռամնին լինել, քանի որ իսկական Միթ Ռամնին ողջ անցած տարին շրջել է երկրով՝ խոստանալով կրճատել հարկերը 5 միլիարդ դոլարի չափով հօգուտ հարուստների: Իսկ բեմում այդ մարդը հայտարարեց, թե այդ մասին ոչինչ չգիտի,- հեգնել է նախագահ Օբաման: Ռամնիի նախընտրական շտաբում Օբամայի ելույթը գնահատել են որպես պարտությունից խուսափելու փորձ: -Մենք նախագահից չլսեցինք, թե ինչու հաջորդ չորս տարին ավելի լավ կլինի, քան նախորդները, նա այդպես էլ չկարողացավ բացատրել, քանի որ նրա քաղաքականությունը ոչնչով չի տարբերվելու ներկայից,- հակադարձել է Միթ Ռամնին: Չնայած հեռուստաբանավեճում տարած հաղթանակին, հարցումները ցույց են տալիս, որ Ռամնին դեռ ետ է մնում Օբամայից: Հաջորդ դեբեյթը կայանալու է հոկտեմբերի 16-ին:   Read more

91 նոր մեղադրյալ Medicare-ի գործով

eddd 5ԱՄՆ արդարադատության նախարարությունը 91 հոգու մեղադրել է խարդախության ճանապարհով բժշկական Medicare ծրագրի շրջանակներում 430 միլիոն դոլար ստանալու մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ էրիկ Հոլդերը: Նրա խոսքերով՝ իշխանությունները գտնում են, որ մեղադրյալներից շատերը ոչ միայն խախտել են օրենքը, այլեւ, լինելով բժիշկներ, չեն կատարել իրենց մասնագիտական պարտքը եւ դրժել են տրված երդումը: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝ 2 մարդ: Խարդախության արդյունքում հափշտակված ընդհանուր գումարը կազմում է 430 միլիոն դոլար: Այդ գումարն իր մեջ ներառում է ավելի քան 230 միլիոն դոլար՝ տնային բուժսպասարկման, 100 միլիոն դոլար՝ հոգեբանական, 43 միլին դոլար՝ շտապ օգնության տեղափոխման համար: Գլխավոր դատախազի խոսքերով՝ այս պահին կասկածյալների մեծամասնությունը ձերբակալված է: Լոս Անջելեսում ձերբակալված 16 անձինք մեղադրվում են 49 միլիոն դոլար յուրացնելու մեջ: FBI-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ձերբակալվածների մեջ են Alpha Ambulance Inc ընկերության սեփականատերեր 55-ամյա Ալեքս Կապրին եւ Ալեքսեյ Մուրատովը, իսկ Վեն Նայսի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ակլյանը իրեն պատկանող Las Tunas Medical Equipment-ի միջոցով յուրացրել է 900 հազար դոլար գումար:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel