Լոս Անջելեսում ձերբակալել են Մահմեդականների անմեղությունը ֆիլմի հեղինակ Նաքուլա Բասելի Նաքուլային։ Նրան մեղադրել են վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ։ Կինոնկարի ստեղծողը գտնվում է կալանքի տակ եւ պետք է պատասխան տա Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջեւ, նշել է դատախազության ներկայացուցիչը: Նաքուլա Բասելի Նաքուլա անվամբ քրիստոնյա ղպտին պնդել է, որ ֆիլմի ստեղծողը չի, այլ միայն զբաղվել է կինոնկարը նկարահանած ընկերության կազմակերպչական հարցերի լուծմամբ։ Նախկինում հաղորդվել էր, որ Նաքուլան փախել էր անհայտ ուղղությամբ քննիչների մոտ հարցաքննվելուց հետո։ Նրան հայտնաբերել են լրագրողական հետաքննության շնորհիվ: Նշենք, որ 2010թ. Նաքուլան բանկային քարտերի հետ կապված խաբեբայության համար դատապարտվել էր ազատազրկման եւ 5 տարվա ընթացքում համացանցից օգտվելու իրավունք չէր ունեցել։ Այժմ նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում: Մահմեդականների անմեղությունը ֆիլմը տեղադրվել էր YouTube-ում Սեմ Բեյսըլ կեղծանվամբ։ Ըստ ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալի՝ կինոնկարի պրոդյուսեր Նաքուլան անձամբ է մոնտաժել տեսահոլովակը, այնտեղ երկխոսություններ ավելացնելով, դա արվել է առանց ստեղծագործական խմբի իմացության։ Ֆիլմը բողոքի ալիք էր առաջացրել արաբական աշխարհում։ Հուզումներ են եղել Եգիպտոսում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում։ Լիբիական Բենղազիում իսլամականների հարձակման հետեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթըֆըր Սթիվընսը եւ հյուպատոսության երեք աշխատակիցներ։ Read more
Քենթաքիում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը: Նախնական տվյալներով, վթարի պատճառը անձրեւից թրջված ճանապարհն է եղել: Դեպքը տեղի է ունեցել Ջեֆֆըրսըն շրջանում, այսօր վաղ առավոտյան: Ավտոբուսը տեղափոխում է Frost Middle դպրոցի աշակերտներին, երբ նրան մեծ արագությամբ մարդատար մեքենա է բախվել: Ավտոբուսում 47 աշակերտ է եղել, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել մերձակա հիվանդանոց: Ոստիկանության ներկայացուցիչ Դուայթ Միթչելլը հայտնել է, թե ծանր վնասվածքներ չկան, եւ երեխաների կյանքին ոչինչ չի սպառնում: Ճանապարհի տվյալ հատվածը մի քանի ժամ փակ է եղել վթարից հետո, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Read more
2012-ին Արեւմտյան Նեղոսի տենդից մահացած ամերիկացիների թիվը հասել է 147-ի: United Press International-ը հայտնում է, թե նման տվյալներ է հրապարակել հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ամերիկյան կենտրոնը: Ավելի վաղ հայտնում էին այս հիվանդությունից 134 մահացածների մասին: ԱՄՆ իշխանությունները հայտնում են ընդհանուր թվով 3 545 վարակվածների մասին: Վերջին մեկ շաբաթում մոտ 400-ով ավելացել է վարակվածների ընդհանուր թվաքանակը, եւ նրանց մեծ մասը՝ 38 տոկոսն ապրում է Թեքսըս նահանգում: 2011-ի ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել էր հիվանդության 712 դեպք, 43 մարդ մահացել էր: Read more
ԱՄՆ զինված ուժերի բրիգադային գեներալին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Reuters-ի փոխանցմամբ, Գեներալ Ջեֆրի Սինկլերին մեղադրել են իր ենթակային բռնաբարելու, ինչպես նաեւ ալկոհոլի չարաշահման ու պոռնոգրաֆիայի մեջ: Ջեֆրի Սինկլերը 27 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, բազմաթիվ անգամներ եղել է թեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում: Ավելի վաղ, 2012թ. մայիսին, երբ նրա ենթակաները դժգոհություն էին հայտնել գեներալի ոտնձգություններից, Սինկլերին ազատել էին Աֆղանստանում զորքերի հրամանատարույթյունից ու հետ էին կանչել Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ Բրեգ ռազմաբազա: Առայժմ հայտնի չէ՝ նրան կդատի՞ ռազմական տրիբունալը, թե ոչ: Այս մասին հարցը պետք է որոշվի գործի դատական լսումների ժամանակ, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ: Read more
Միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին նվիրաբերել է 1 մլն դոլար Լիբերալ Սորոսը նվիրաբերել է 1 մլն դոլար Priorities USA կազմակերպության հանրային հանձնաժողովներից մեկին։ Անցյալում նա արդեն գումարներ փոխանցել է դեմոկրատներին աջակցող լիբերալ կազմակերպություններին, սակայն սա առաջին նվիրաբերումն է անմիջապես հանձնաժողովին: Agence-France-Presse-ի փոխանցմամբ՝ Սորոսը մոտ կես մլն դոլար էլ նվիրաբերել է նոյեմբերի 6-ին կայանալիք կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցող հանձնաժողովին։ Ջորջ Սորոսը դեմոկրատական կուսակցության ամենահայտնի եւ հարուստ հովանավորներից մեկն է: Read more
Powerd by Bloogie