A+ A A-

20 September 2012

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստերը

ganggg 3Լոնդոնում 78 տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստեր Չառլի Ռիչրդսընը, որի բանդան 1960-ականներին ղեկավարել է բրիտանական հանցավոր աշխարհը: BBC-ի փոխանցմամբ, 60-ականներին Ռիչըրդսընի ազդեցությունը սահմաններ չէր ճանաչում: Գանգստերին ծանոթ մարդիկ մատնանշել են նրա նվիրվածությունը ընկերությանը, սակայն բոլորը, ովքեր գործ են ունեցել նրա հետ, գիտեն նրա դաժանության մասին: Ռիչըրդսընի բանդան, որը նա ղեկավարել է եղբոր՝ էդիի հետ, իսկական պատերազմ է մղել Կրեեւ զույգ եղբայրների թշնամական խմբավորման դեմ: Հակամարտության հետեւանքով տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ: 1967 թվականին Ռիչըրդսընին դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ խարդախության, շորթման եւ բռնության համար: Ռիչըրդսընի դատը եղել է Մեծ Բրիտանիայի անցած դարի ամենաաղմկահարույց գործը:   Read more

20 September 2012

Մեքսիկական բանտից փախել են դավաճանության պատճառով

prisionmex  6Մեքսիկայի Պիեդրաս-Նեգրաս քաղաքի բանտից սեպտեմբերի 17-ին 132 կալանավորների զանգվածային փախուստը հնարավոր է դարձել բացառապես հիմնարկի աշխատակիցների օգնության ու նրանց դավաճանության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է երկրի Կոաուիլա հյուսիսարեւելյան նահանգի հասարակական անվտանգության նախարար Խորխե Լուիս Մորան: Մեքսիկական իշխանությունները նշում են, որ փախուստը իրականացվել է գլխավոր դարպասներից, այլ ոչ թե թունելի միջոցով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կալանավորներն իբր փախել են փորված թունելով: Սակայն նախարարը հերքել է այդ տեղեկատվությունը: -Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք թունելից չեն օգտվել, եւ դա արդեն հաստատում են բռնված կալանավորները: Նրանք դուրս են եկել դռնով, եւ այստեղ առկա է եղել բանտի ծառայողների մասնակցությունը եւ դավաճանությունը,-ասել է Մորան: Նա նշել է, թե ներկայումս շարունակվում են փախստական հանցագործների որոնողական աշխատանքները: Իշխանություններին առայժմ հաջողվել է բռնել փախածներից միայն երեքին: Եւս չորսին հայտնաբերել են, սակայն նրանք դիմադրել են, եւ փոխհրաձգության հետեւանքով սպանվել: Սեպտեմբերի 19-ին դատարանը որոշել է 40 օրով ձերբակալել պատժական հիմնարկի 16 աշխատակիցների, որոնք մեղադրվում են փախուստի դիմածներին օգնություն ցուցաբերելու մեջ: Նրանց թվում են՝ բանտի պետը, անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա տեղակալը:  Read more

20 September 2012

Վանդալիզմ Փարիզում

arcakh 4Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք TopResa' 2012 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները: Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, եւ միջադեպն արձանագրվել է: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: Ամենայն հավանականությամբ տաղավարը գիշերով ոչնչացրել են ադրբեջանցի մասնակիցները, որոնք վրդովել էին Արցախի մասնակցության փաստից: Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, եւ Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է: Read more

20 September 2012

Անկարգություններ Նոր Ֆոլսըմի բանտում

folsem 4Քալիֆորնիական բանտում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած խռովության արդյունքում 12 մարդ վիրավորվել է։ Անկարգությունները տեղի են ունեցել առավելագույն խիստ ռեժիմի բանտում, որը գտնվում է Ֆոլսըմ քաղաքի մոտ։ Ըստ Կալիֆոռնիայի քրեակատարողական հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Տորթընի` բանտում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Խռովության ընթացքում տասնյակ բանտարկյալներ ծակող-կտրող գործիքից վնասվածքներ են ստացել, շատերը կապտուկներ, իսկ մեկ դատապարտյալ հրազենային վնասվածք է ստացել, որն ստիպված են եղել կիրառել բանտի հսկիչները: Խռովության մասնակցած դատապարտյալների հստակ թիվը, ինչպես նաեւ անկարգությունների պատճառները դեռ պարզված չեն, ոստիկանությունն ու Կալիֆոռնիայի ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչները հետաքննություն են սկսել: 2011թ. դեկտեմբերին նույն բանտում ցույցի հետեւանքով 11 բանտարկյալ եւ մեկ հսկիչ էին վիրավորվել։ Այդ ժամանակ անկարգություններին մասնակցել էր շուրջ 150 բանտարկյալ։ Ֆոլսըմում գտնվող California State Prison-ը առանձնապես խիստ ռեժիմի բանտը նաեւ հայտնի է Նյու Ֆոլսըմ անունով: Այստեղ իրենց պատիժն են կրում տեւական ժամանակով դատապարտված հանցագործները: Նյու Ֆոլսըմում, որը նախատեսված է 2,8ՕՕ մարդու համար, պահվում են շուրջ 3,1ՕՕ բանտարկյալներ։   Read more

20 September 2012

7,2 միլիոն դոլար փափքորնի համար

popcorn 3Դենվերի բնակիչ Ուեյն Ուոթսընը 7,2 միլիոն դալորի չափով փոխհատուցում է ստացել` միկրովառարանի մեջ պատրաստած փափքորի առողջությանը հասցված վնասի պատճառով: BBC-ի փոխանցմամբ, Ուոթսոնը դատարան է դիմել այն բանից հետո, երբ բժիշկները հայտնաբերել են Popcorn lung հիվանդությունը: Դատարանը բավարարել է Ուոթսոնի փաստարկներն այն մասին, ըստ որ արտադրող ընկերությունը պարտավոր է եղել տուփի վրա նշել վտանգավոր քիմիական նյութերի առկայության մասին, որոնք օգտագործվում են փափքորնի արտադրության ժամանակ եւ որ այդ նյութերի օրգանիզմ ներթափանցելը տարիներ շարունակ կարող են թոքային հիվանդությունների պատճառ դառնալ:  Read more

20 September 2012

Սկսվում է մարդասպան խոհարարի դատավարությունը

cook 3Միացյալ Նահանգներում սկսվել է 2009թ.-ի հոկտեմբերին կնոջը սպանած կալիֆորնիացի խոհարար Դեյվիդ Վինսի դատավարությունը, որի ժամանակ իրավապահներին նոր մանրամասներ են հայտնի դարձել: 49-ամյա Վինսը ոստիկաններին պատմել է, որ 39-ամյա կնոջը սպանել է պատահմամբ. ուղղակի կապկպել է կնոջը, իսկ հաջորդ օրը մահացած գտել նրան: Ինչ-որ պատճառով ես ուղղակի չարացա, - բացատրել է ամերիկացին: Վինսը պատմել է, որ մարմանդ կրակի վրա եփել է սպանված կնոջ մարմինը որպեսզի ազատվի հետքերից։ Այդ գործողությունը տեւել է 4 օր: Ենթադրաբար նա կնոջը եփել է իրեն պատկանող խորտկարանում, սակայն նրա գանգը պահել է՝ ասելով, որ դա միակ բանն էր, որից չէր ցանկանում ազատվել: Խոհարարի դուստրը, սակայն, հայտարարել է, թե հայրը կատակ է արել՝ ասելով, որ եփել է մորը:   Read more

20 September 2012

Խոշոր գողություն Սանտա-Մոնիկայում

nkarner 3Սանտա Մոնիկա թաղամասի առանձնատներից մեկից կատարվել է երբեւէ արված ամենախոշոր գողություններից մեկը: Հանցագործներին հաջողվել է 500 block of 12th Street հասցեում գտնվող տանից 10 մլն դոլարի արվեստի 12 նմուշ, էքսկլյուզիվ զարդեր, թանկարժեք ժամացույցներ, կանխիկ գումար, թանկարժեք գինիներ դուրս բերել, ինչպես նաեւ գողանալ Porsche Carrera 4S մեքենան: Հանցագործները տուն են մտել, երբ տանտերը` DoubleLine Capital ընկերության հիմնադիր Ջեֆրի Գանդլակը տանը չի եղել: Գողացված նկարները պատկանել են հայտնի իմպրեսիոնիստների վրձնին: Հանցագործությունը տեղի է ունեցել ենթադրաբար սեպտեմբերի 12-ից 14-ն ընկած հատվածում, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն պարգեւավճար է խոստացել նրան, ով որեւէ տեղեկություն կհայտնի հանցագործների մասին:  Read more

20 September 2012

Կալիֆոռնիայում կանգնել էր ատրակցիոնը

atraccion 3Կալիֆոռնիայի Բուենա-Վիստա քաղաքում գտնվող Knott's Berry Farm հանգստյան գոտու ատրակցիոններից մեկը երեկ երեկոյան շարքից դուրս է եկել, եւ մոտ երկու տասնյակ մարդ ավելի քան երեք ժամ կախված են մնացել 90 մետր բարձրությամբ վրա: Բուենա-Վիստայի ոստիկանությունը հայտնել է, որ ատրակցիոնից օգտվողներից ոչ ոք չի տուժել, եթե չհաշվենք վախը, որ այդ մարդիկ ապրել են տեւական ժամանակ օդում կախված մնալու հետեւանքով: Անսարքությունը տեղի է ունեցել երեկ ժամը 16:45-ին, իսկ երեք ժամ անց ուղղաթիռներով ժամանած օպերատորները դեռ նույն տեսարանն են արձանագրել: Միջադեպի հետեւանքով անմիջապես տարհանվել է զբոսայգին, իսկ այգու ղեկավարությունը հայտնել է, թե անսարքության պատճառը հանկարծակի միացած անվտանգության համակարգն է եղել, որն էլ անջատել է էլեկտրամատակարարումը: Այցելուների կյանքի համար սպառնալիք ստեղծած ատրակցիոնի անսարքության փաստով հետաքննություն է սկսվել: Knott's Berry Farm այգու պաշտոնական կայքում ասվում է, որ տվյալ ատրակցիոնը կարող է միաժամանակ սպասարկել 64 մարդու, բարեբախտաբար տեղերի մեծ մասը միջադեպի պահին ազատ են եղել:   Read more

20 September 2012

Նեղոսի տենդը նոր կյանքեր է խլում

west 3ԱՄՆ-ում շարունակում է աճել հյուսիսամերիկյան մայրցամաքի համար վտանգավոր եւ հազվադեպ Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվը: Ինչպես հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային կենտրոնների ներկայացուցիչները` ներկայումս արդեն 134 մարդ է մահացել: Մասնագետների խոսքով` տենդի ներկայիս բռնկումն ամենալուրջն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում արձանագրվել է հիվանդության 3 142 դեպք ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, բացառությամբ` Ալյասկայի եւ Հավայիի, վարակվածների մոտ 40 տոկոսը Թեքսըսում է: Միայն վերջին շաբաթում վարակվածների թիվն ավելացել է 19%-ով: Բժիշկները նշում են, որ վերջին օրերին հիվանդության տարածման տեմպը փոքր-ինչ թուլացել է: 2011 թվականի ընթացքում ԱՄՆ-ի տարածքում գրանցվել էր հիվանդության 712 դեպք, մահացել է 43 մարդ: 2003 թվականին ԱՄՆ-ում Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացել էր 10 հազար մարդ, դեպքերից 264-ը մահացու ելք էին ունեցել: Read more

20 September 2012

Էրիկ Հոլդըրին արդարացրին

holder 4ԱՄՆ արդարադատության նախարար էրիկ Հոլդըրը, որը նաեւ երկրի գլխավոր դատախազն է, արդարացվել է՝ զենքի մաքսանենգության գործի շրջանակում: Ավելի վաղ նա մեղադրվել է Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ հրաժարվելով օրենսդիրներին ներկայացնել այս գործով փաստաթղթերը: Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ 14 այլ անձինք կարող են ենթարկվել հնարավոր կարգապահական տույժերիի զենքի մաքսանենգության օպերացիայում խաղացած դերի համար: Մեղադրանքները ծագել էին՝ կապված ԱՄՆ անօրինական զենքի մատակարարման օպերացիան ձախողելու շրջանակում: Արդարադատության նախարարությունն այսօր հայտնել է,որ տեղեկություններ այն մասին, որ Հոլդերն իմացել է այդ մասին, չի հայտնաբերվել: Հանրապետականները Հոլդերի՝ Կոնգրեսին Fast and Furious (ֆյուրիըս) օպերացիայի մասին փաստաթղթեր չտրամադրելու վերաբերյալ որոշումը գնահատել էին որպես վիրավորանք խորհրդարանի հասցեին:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel