A+ A A-

15 September 2012

Ռիվերսայդում հասարակաց տուն են գտել

Angel 3Ռիվըրսայդ շրջանի շերիֆի ներկայացուցիչներն ութ մարդու են ձերբակալել, որոնք մեղադրվում են Մորենո-Վյալիի բնակելի թաղամասում հասարակաց տուն կազմակերպելու մեջ: 30-ամյա Անխել դե լա Ռոսային մեղադրանք է ներկայացվել 12000 Graham Street հասցեում ապօրինի հիմունքներով հասարակաց տուն պահելու համար: Մյուս ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների, իրենք նախ ձերբակալել են տանն աշխատող կնոջը, ապա դարանակալել եւ ձերբակալել են տուն այցելած անձանց, որոնց հետ աշխատել է որպես մարմնավաճառուհի ներկայացած գաղտնի գործակալը: Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է դեռ օգոստոսի 31-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտարարվել: Read more

Խոշոր վթար 134 մայրուղու վրա

freeew 7Մեկ մարդ է զոհվել Ventura (134) մայրուղու վրա այսօր վաղ առավոտյան բազմաթիվ մեքենաների մaսնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ժամը 7-ի սահմաններում ճանապարհը փակվել է վթարի հետեւանքով: Առայժմ հայտնի չէ թե քանի մեքենա են բախվել իրար, սակայն դեպի Փասադինա գնացող ճանապարհը մի քանի ժամ շարունակ փակ է եղել: Վթարային ծառայություններն աշխատում են ճանապարհը մաքրելու եւ հնարավոր այլ տուժածներին գտնելու համար:   Read more

Լոս Անջելեսում ութ մարդ է վիրավորվել

metrob 4Առնվազն ութ մարդ է վիրավորվել Լոս Անջելեսի կենտրոնում, երբ մեքենայի վարորդն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել Մետրո ավտոբուսին: Ավտոբուսն իր հերթին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: տեղական իշխանությունների փոխանցմամբ, սպիտակ Հոնդայի վարորդն ու ավտոբուսի յոթ ուղեւորներ վնասվածքներ են ստացել առավոտյան ժամը 5-ին տեղի ունեցած վթարի արդյունքում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Թիվ 2 երթուղու ավտոբուսը ուղեւորվում էր դեպի հյուսիս Բրոդվեյով, երվ 2-րդ փողոցի խաչմերուկում Հոնդա մեքենան անցել է կարմիր լույսն ու բախվել: Լոս Անջելես շրջանի տրանսպորտի վարչությունը հետաքննություն է իրականացնում: Read more

Բենղազիում սպանվածները նախկին ծովառյուծներ են

tssov 5Բենղազիում սպանված ամերիկացիները նախկին ծովառյուծներ են եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Սպանվածների` Թայրոն Վուդսի եւ Գլեն Դոհրրտիի անունները նախկինում չէր բացահայտվում, քանի որ նրանց մահվան լուրը նախ պետք է հարազատներին հաղորդվեր: Գլեն Դոհըրտին Լիբիայում երկիր-օդ հրթիռների որոնմամբ էր զբաղվում, որոնք երկրում մնացել էին դեռեւս Քադաֆիի ժամանակներից եւ իր խմբի հետ ոչնչացրել է դրանք: Վուդսը, իր հերթին, զբաղվում էր Կենտրոնական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանատների հսկողությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել են ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ: Վուդսից եւ Դոհըրտից բացի զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Քրիստըֆըր Ստիվընսը եւ աշխատակից Շին Սմիթը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel