amga.tv

Switch to desktop Register Login

10 September 2012

Օբամայի այցի ընթացքում ոստիկան է զոհվել

vost 3Ոստիկանության սպան, որը Ֆլորիդայի Փալմ-Բիչում ուղեկցում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը, Ford F-150 մակնիշի ավոտմեքենայի հետ բախման հետեւանքով զոհվել է: Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հայտնել է, որ նահանգի 55-ամյա մոտոցիկլիստ Բրյուս Սեն-Լորենը բախվել է փիքափին եւ մեքենայի անիվների տակ է հայտնվել Փալմ-Բիչի Ինտերստեյթ փողոցում, երբ փակում էր ճանապարհը նախագահի ավտոշարասյան համար: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը: Ford-ի վարորդի դեմ մեղադրանքներ դեռեւս չեն առաջադրվել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Օբամային հաղորդել են ոստիկանության սպայի մահվան լուրը, եւ այժմ նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները իրենց մտքերով ու աղոթքներով զոհվածի հարազատների հետ են։ Read more

10 September 2012

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խորը հակասություններ կան

lllllav 5ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը հայտարարել է, որ խորը հակասություններ կան Ռուսաստանի միջեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցի շուրջ, ասելով, որ ինքը կշարունակի համոզել Մոսկվային՝ միանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա գործադրվող միջազգային ճնշմանը։ Associated Press-ի փոխանցմամբ, Քլինթընը Ամենամյա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է. -Միացյալ Նահանգները համաձայն չեն Ռուսաստանի՝ Սիրիայի հետ կապված դիրքորոշման հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարը եւս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել սիրիական ընդդիմությանը: Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի՝ Ասիայում ունեցած կարեւոր եւ պատասխանատու դերը  եւ պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը: Read more

10 September 2012

Զինվոր է զոհվել

zin 3Քանաքեռի զորամասում երեկ գիշերը, հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սեյրանի Սարգսյանի դին: ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ, 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012թ սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս` պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով` նա եղել է ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ: Նշենք, որ Արման Սարգսյանը զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից: Նա Բյուրակն գյուղի գյուղապետի որդին է: Հարազատների պնդմամբ, մահը վրա է հասել ոչ թե ինքնասպանության, այլ պատահական կրակոցի հետեւանքով:   Read more

Քաղաքապետերի ընտրություններ Հայաստանում

mayorel 4Հայաստանում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել մոտ 500 համայնքներում: Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել բալասանյանը, ում թեկնածությունը, սակայն, պաշտպանում էր նաեւ հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը: Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել հանրապետական Սամվել Դարբինյանը: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում` գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը: Համարյա բոլոր համայնքներում ընտրվել են իշխանության ներկայացուցիչները: տեղական դիտորդների եւ իրավապաշտպանների գնահատականներով բազմաթիվ կեղծիքներ են իրականացվել, իսկ Գյումրիում օրինակ հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել: Ընտրությունների ժամանակ նաեւ միջադեպեր են եղել, Արմավիրի մազի Բամբակաշատ գյուղում պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին դաժանաբար ծեծել է թեկնածուի վստահված անձին: Մարզի Ջանֆիդա գյուղում նաեւ սպանություն է եղել: Նախնական տտղեկություններով, 85-ամյա Հմայակ Պետրոսյանը իր զենքը տվել է անչափահաս թոռանը եւ մտել ընտրության: Դուրս գալիս զենքը պատահաբար կրակել է, եւ Պետրոսյանը մահացել է:   Read more

Հայաստանը շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն

shakhmat 5Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ երրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Զոլտան Ալմասիին, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Ջուդիթ Պոլգարի եւ Ֆերենց Բերկեսի հետ։ Այսպիսով, հեղինակավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները տարան 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ ոքի եւ մեկում պարտություն կրեցին։ Չինաստանի հավաքականը, որը պարտություն կրեց Ուկրաինայի թիմից, իսկ Ռուսաստանի թիմը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին եւ հավասարվեց հայաստանին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն ու Ստամբուլում ծածանվեց մեր եռագույնը: Նշենք, որ այսօր Երեւանում մեծ շուքով դիմավորել են եռակի օլիմպիական չեմպիոններին:   Read more

Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի US Open-ի չեմպիոնուհի

Serena 3 Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնուհի: 
6:2, 2:6, 7:5 հաշվով նա առավելության է հասել բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: 
Ուիլյամսը 4-րդ անգամն է նվաճում US Open-ի չեմպիոնուհու տիտղոսը և 15-րդ անգամ չեմպիոն դառնում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Read more

Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

khmichq 4Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:   Read more

Դատարկված բնի ախտանիշ

yerekha 4Դատարկված բնի ախտանիշը հաճախ է անհանգստացնում մայրերին: Պարզվել է, որ կանանց 84 %-ը, որոնց երեխաները սեպտեմբերին գնացել են դպրոց, տխուր են եւ գտնվում են ընկճախտային վիճակում: Ընդհանուր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրիկների 43%-ը սեպտեմբերի սկզբին տխրությամբ են վերաբերվում եւ ունեն միայնության զգացողություն, 22 %-ը անհանգստություն են զգում, իսկ 20 %-ն իրենց համարում են ձանձրալի եւ դժբախտ: Եվ միայն 12 %-ն է, որ թեթեւություն է զգում եւ կարծում, որ վերջապես իրենց զավակները վերադառնում են իրենց դասերին: Սակայն միաժամանակ մայրիկների քառորդ մասը կարծում է, որ իրենց զավակները լավ են զգում դպրոցում եւ ձեռք կբերեն նոր ընկերներ` վերադառնալով իրենց կյանքի սովորական ռիթմին: Ընդ որում՝ երեխաների 75 %-ը որոշակի լարվածությամբ է սպասում ուսումնական տարվա սկզբին, ինչը, սակայն, կարճ է տեւում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version