amga.tv

Switch to desktop Register Login

31 August 2012

31 August 2012

Ախթալայում լարված իրավիճակ է

akhtala 5Լոռու մարզի Ախթալա քաղաքում իրավիճակը շարունակում է թեժանալ: Երեկ հայտնել էինք, որ մանկապղծության համար ազատազրկված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Լեռնահարստացուցիչ գործարանի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը ընկերների հետ հարձակվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա, վնասել տունն ու մեքենան: Չիթչյանը դրանից հետո փախուստի էր դիմել: Պարզվել է, որ ավելի ուշ քաղաքապետի եղբայրը` Կարեն Խաչիկյանը այլ անձանց հետ գնացել է Արսեն Չիթչյանի տուն եւ դաժան ծեծի ենթարկել մորը`Նինա Չիթչյանին, հորը` Բենիկ Չիթչյանին, տատուն եւ քրոջը: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արսեն Չիթչյանի եւ նրա ընկերոջ` Էդգար Հախվերդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ Ախթալայի քաղաքապետն ու եղբայրները հանրապետական կուսակցության անդամ են, իսկ ավագ եղայրը` Վազգեն Խաչիկյանը` նախկին պատգամավոր է, սոցիալական ապահովության հիմնադրամի ղեկավարը, ում աշխատանքից ազատել էին խոշոր յուրացումների համարRead more

31 August 2012

Ադրբեջանցի մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջանին եւ ազատեցին

Azeri 4Հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել է Ադրբեջանին: Այսօր ոճրագործին արդեն ուղարկել են Բաքու, որտեղ էլ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան: Սաֆարովին ավելի վաղ հայրենիքի հերոսի կոչում էին տվել: Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնով սպանել էր քնած Գուրգեն Մարգարյանին եւ փորձել սպանել մյուս սպային` Հայկ Մակուչյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար եւ 2006թ. ապրիլի 13-ին դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել` առանց 30 տարի ներման իրավունքի: Մինչդեռ այսօր, գաղտագողի Հունգարիան նրան հանձնեց Ադրբեջանին: Հունգարիայի իշխանությունները պատճառաբանել են, թե գործել են միջազգային կոնվենսիաներով: Այս կապակցությամբ արտահերթ խորհրդակցություն է գումարել Սերժ Սարգսյանը, ով Եվրամիության դեսպաններին հայտնել է, թե Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Այսօր նաեւ բողոքի ակցիա է եղել Հունգարիայի հյուպատոսարանի առջեւ: հասարակական ակտիվիստները նաեւ պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը` արդարացիորեն նշելով, որ ոճրագործի արտահանձնումը հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունն է: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը դատապարտել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղարությունը, որոնք նաեւ պարզաբանումներ են պահանջել Հունգարիայից: Տեղեկացնում ենք Վաշինգտոնաբնակ մեր հայրենակիցներին, որ Սեպտեմբերի 1-ին` ԱՄՆ աեւելյան ափի ժամանակով ժամը 3-ին Վաշինգթոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կայանալու:   Read more

31 August 2012

Վթար Լոս Անջելեսում

vtttt 4Հարավային Լոս Անջելեսում` Մեյն Սթրիթի նախնական դպրոցի մոտ 100 տարեկան վարորդը վթարի է ենթարկել հետիոտների: Տուժել է 14 մարդ, նրանցից 11-ը երեխաներ են: Դեպքը տեղի է ունեցել պարապմունքների ավարտից հետո: Մեքենան դուրս է եկել մայթի վրա եւ մթերքի կրպակի մոտ հետնամասով բախվել է երեխաներին եւ նրանց ծնողներին: Ոստիկանությունը վարորդի գործողությունները կապել է նրա տարիքի հետ: Նշվում է, որ Քալիֆորնիայում վարորդական իրավունք ունենալու համար տարիքային սահմանափակում չկա: -Կարծում եմ, դա պատահականություն է, տղամարդն արդեն տարիքով է, ակնհայտ է, որ որոշումներ ընդունելու գործում նա առողջական խնդիրներ ունի,- պարզաբանել է ոստիկանության կապիտան Ջորջ Ռոդրիգեսը: Վթարի մեղավոր Փրեսթոն Քարթըրը, որը սեպտեմբերի 5-ին դառնում է 101 տարեկան, հայտարարել է, որ դժբախտ պատահարի պատճառ են դարձել իր Cadillac-ի արգելակները: Վարորդը վթարի հետեւանքով չի տուժել: Մինչդեռ 11 տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Սկզբում 4 երեխաներ ծայրահեղ վիճակում են եղել, սակայն հետո նրանց վիճակը կայունացել է: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայումս միջադեպի մեղավորին հարցաքննում են ոստիկանությունում, նա ակտիվորեն համագործակցում է քննության հետ: Վթարի բոլոր հանգամանքները չեն հաղորդվում, սակայն ծերունուն չեն ձերբակալելու:   Read more

Հոլիվուդյան պրոդյուսերն ինքնասպան է եղել

gerb 3Հոլիվուդում շարունակվում են ինքնասպանությունները: Այսօր մեռած են գտել վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր Բրայըն Գըրբըրին, ով աշխատել էր Լեոնարդո Դի Կապրիոյի եւ R. E. M.-ի հետ: Գըրբըրի, դին հայտնաբերվել է Գլենդելից ոչ հեռու, Անջելես Քրեսթ մայրուղու վրա: Նրա Տոյոտա Պրիուս մակնիշի մեքենան հայտնաբերվել է լեռնային ճանապարհից 600 ոտնաչափ խորությամբ ձորակում։ Պրոդյուսերի մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հաղորդվում, սակայն Associated Press-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հիմքեր ունի կարծելու, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Դեռ շաբաթ օրը ոստիկանությունն ահազանգ էր ստացել Գըրբըրին անհետ կորելու մասին: Գըրբըրը Լեոնարդո Դի Կապրիոյի հետ 11-րդ ժամ ֆիլմի պրոդյուսերն էր: 41-ամյա պրոդյուսերն ամուսնացած էր եւ երկու փոքր որդի ուներ: Read more

Տղամարդը սպանել է կնոջն ու երեխաներին

span 3Կնոջ եւ երկու երեխաների սպանության մեջ կասկածվող անձին այսօր առավոտյան գնդակահարել են ոստիկանները: Իրավապահներն ահազանգ էին ստացել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, որ 10400 block of Granger Court հասցեում երեք մարդ կա` դանակի բազմաթիվ հարվածների հետքերով: Նրանց տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրանց կյանքը: Սպանվածները 25-ամյա կինն ու նրա 1 եւ 4 տարեկան որդիներն էին: Ոստիկանները նաեւ ահազանգ են ստացել, որ կասկածյալը գտնվում է Կարոնայում` 15-րդ եւ 19-րդ մայրուղիների հատման հատվածում: Ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանները հետանդել են նրան եւ կրակել, երբ կասկածյալը կրակ է բացել: Երեխաների հորը տեղափոխել են հիվանդանոց, եւ նա ներկայումս կայուն ծանր վիճակում է: Իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները:  Read more

Վնասազերծել են թմրավաճառների

arrrrest 3Դաշնային գործակալները ձերբակալել են 17 թմրավաճառների Լոս Անջելեսի ողջ տարածքում` վնասազերծելով մեքսիկական կոկաին, հերոին եւ մետամֆետամին տարածող ցանցը: Դաշնային դատախազության ներկայացուցիչ Թամ Մրոզեկը հայտնել է, որ հետաքննություն է իրականացվել 43 մարդու նկատմամբ, թմրանյութեր են հայտնաբերվել Վեն Նայսի թակոյի ճաշարանում, Նորթ Հալիվուդի ավտոսպասարկման կետում: 17 մարդ կալանավորվել է, չորսը հետախուզման մեջ է, եւս 22-ի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է: Կասկածյալների մեծ մասը մեքսիկացիներ են: Ոստիկանության հատուկ գործողությունը արդյունք էր Մաքսային եւ սահմանապահ ծառայության կողմից իրականացված 10 ամիս տեւած քննության: Ոստիկանները հարցաքննել են Նորթ Հալիվուդի Campos Auto Repair ավտոսպասարկման կետի սեփականատիրոջը` 41-ամյա Հերարդո Սելիս Գայտանին: Վերջին երեք ամսում գործակալներն առգրավել են 135 ֆունտ մետամֆետամին, 15 կգ կոկաին, 1 ֆունտ հերոինի խառնուրդ եւ 100 հազար դոլար կանխիկ փող: Read more

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է ԱՄՆ-տարածքում

westt 4Արեւմտյան Նեղոսի համաճարակն ԱՄՆ-ում խլել է 66 կյանք, ընդ որում՝ մահացու դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Թեքսըս նահանգում, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի տվյալներով, վերջին մեկ շաբաթում Արեւմտյան Նեղոսի տենդից վարակվածների թիվն աճել է շուրջ 40 տոկոսով: ԱՄՆ-ում այդ վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1999թ., իսկ այժմ սպառնում է անվտանգության լուրջ խնդիր դառնալ: Կենտրոնի պնդմամբ, սա տենդի բռնկման ամենալուրջ դեպքն է: Բոլոր նահանգներում, բացի Ալյասկայից եւ Հավաիից, վիրուսի հետքեր են հայտնաբերվել մոծակների, թռչունների կամ մարդկանց մոտ: ԱՄՆ-ում վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1590 դեպք, Թեքսըսում` 733: Վարակի փոխանցողների` մոծակների դեմ պայքարի համար բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում նաեւ Դալըսում, միջատասպան պատրաստուկներ են տարածում: Թեքսըսից բացի, Արեւմտյան Նեղոսի տենդից վարակման դեպքեր են գրանցվել նաեւ Միսիսիպի, Լուիզիանա, Հարավային Դակոտա եւ Օկլահոմա նահանգներում: Բժիշկները նշում են, որ ամենամեծ վտանգի են ենթակա 50 տարեկանից բարձր մարդիկ: Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին վարակվածների թիվը կաճի նոր տեմպով: Վարակը խոցում է կենտրոնական նյարդային համակարգը։ Հոկտեմբերին վարակվածությունը կարող է հասնել իր պիկին:   Read more

Ամենաանփույթ վարորդները Վաշինգթոնում են

anpuyt 4Ապահովագրական ընկերությունները հայտնել են, թե ԱՄՆ որ քաղաքի վարորդներն են ամենաանփույթը: Allstate ապահովագրական ընկերության տվյալներով, մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի վարորդները վթարի են ենթարկվում եւ ապահովագրական փաստաթղթեր լրացնում միջինը 4,7 տարի մեկ անգամ: վաշինգթոնցու` վթարի ենթարկվելու շանսերը 112 տոկոսով ավելին են, քանի այլ նահանգների բնակիչներինը: Երկրորդ տեղում Բալթիմորն է Մերիլենդ նահանգ, երրորդում Ռոդ-Այլընդի Փրովիդենսը: Ամենազգույշ վարորդներն ապրում են Հարավային Դակոտայի Սու-Ֆոլլս, Արիզոնայի Թուսան, Վիսկոնսընի Միլուոկի եւ Միզուրիի Քանզըս-Սիթի քաղաքներում: Նյու Յորքն ընդամենը 20-րդն է վտանգավոր ցանկում` զիջելով Մայամի, Սան-Ֆրանցիսկո եւ Լոս-Անջելես քաղաքներին:   Read more

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզային ռեժիմը պարզեցվել է

visssssa 4Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզայի պարզեցման ծրագրի մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 9-ին։ Պայմանագիրը վավերացվել է հուլիսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, բայց լրացուցիչ պաշտոնական քայլեր էին հարկավոր, որպեսզի այն ուժի մեջ մտներ։ Սկսման ժամկետը այսօր հայտարարվել է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Պայմանագիրը թույլ է տալիս ռուսներին եւ ամերիկացիներին ստանալ եռամյա բազմակի օգտագործման մուտքի արտոնագրեր, որով նրանք կարող են մնալ 6 ամիս անընդմեջ։ Այն նաեւ վերացնում է Ռուսաստանի՝ հրավերի նամակ ստանալու պահանջը այցելուների համար, չնայած, որ զբոսաշրջիկները դեռեւս կարիք են ունենալու ցույց տալ վերջին տեղակայման ամրագրումները։ Աշխատատար եւ սահմանափակող վիզային համակարգի դյուրացումը ակնկալում է բարձրացնել շփումները երկրների միջեւ եւ նպաստել զբոսաշրջությանը, հատկապես ամերիկացիների հոսքին դեպի Ռուսաստան։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version