A+ A A-

24 August 2012

Ռեկորդային գործարքներ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ

amccc 52012 թվականի առաջին ութ ամսում Չինաստանի ընկերություններն ԱՄՆ-ի միաձուլումների եւ կլանումների շուկայում կնքել են 7,8 միլիարդ դոլարի գործարքներ: Գործարքների ծավալը դարձել է ռեկորդային ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Կլանումների շուկայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խոշորագույն գործարքը դարձել է Dalian Wanda կորպորացիայի կողմից ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցերից մեկի՝ AMC Entertainment-ի գնումը: Ներդրումների գումարը կազմել է 2,6 միլիարդ դոլար: Ինչպես պարզաբանել են Credit Suisse-ում, Չինաստանն արտասահմանում փող է ներդնում էներգետիկական նախագծերում, քանի որ դժվարություններ է կրում նավթի եւ գազի պակասությունից: Նշենք, որ Շվեյցարիայի այս բանկը խորհրդատվություններ է տալիս ԱՄՆ-ում չինացի ներդրողների ավելի քան կեսին:   Read more

Ռուսաստանում կինը հարեւանին խեղդել է կրծկալով

braaa 4Ռուսաստանի մաս կազմող Բուրյատիայի հանրապետության Զակամենսկ քաղաքում 26-ամյա կինը կրծկալով խեղդել է 65-ամյա հարեւանին: Նա եւ ամուսինը՝ հարբած վիճակում գնացել են հարեւանի տուն եւ պահանջել են գումար տալ խմիչքի համար: Սակայն թոշակառուն մերժել է նրանց՝ մեղադրելով շվայտ կյանք վարելու մեջ: Ի պատասխան կինը հարվածել է տարեց մարդուն, ինչից հետո գցել է նրան անկողնու վրա եւ փորձել խեղդել: Տղամարդուն հաջողվել է դուրս պրծնել եւ այդ ժամանակ կինը հանել է կրծկալը եւ խեղդել է 65-ամյա թոշակառուին: Սպանությունը կատարվել է աղջկա ամուսնու աչքի առաջ, ով նույնիսկ չի փորձել խանգարել նրան: Սպանությունից հետո ամուսինները դիմել են փախուստի: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել:   Read more

Գերմանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուս է շրջվել

buss 7Գերմանիայի Բավարիա նահանգում շրջվել է երեխաների տեղափոխոող ավտոբուսը: Միջադեպի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 35 մարդ, որոնց մեծ մասը` աշակերտներ: Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Մյունխենից 40 կմ հեռավորության վրա, Ֆրեյզինգ բնակավայրի մոտ: Առայժմ հայտնի չեն ավտոբուսի վթարի պատճառները: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգությունից հետո ոստիկանությունը փակել է մայրուղին, փրկարարական գործողության մասնակցում են նահանգի բոլոր գերատեսչությունները: Վիրավորներից չորսին բժիշկներն օգնություն են ցուցաբերել տեղում, իսկ մյուսներին հոսպիտալացում է պահանջվել: Երեք երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ավտոբուսը եւ ուր էր այն ուղեւորվում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Նախնական տեղեկություններով, վթարի պահին եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել: Read more

Պետերբուրգում հարձակվել են McDonald's-ի վրա

peters 5Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում մոտ 50 երիտասարդներից բաղկացած խումբը՝ մարզահագուստով եւ ծածկված դեմքերով, հարձակվել են McDonald's-ի տեղի ռեստորաններից մեկի հաճախորդների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Տասնյակ տղաներ փակ դեմքերով եւ գոռոցներով մտել են սրճարանի պատշգամբ` ճանապարհին ավերելով ամեն ինչ: Սարսափահար այցելուները մտել են սրճարանի տարածք, որտեղ հարձակվողները մտնել չեն համարձակվել: Նրանք, ովքեր չեն հասցրել թաքնվել, ականատեսների վկայությամբ, դաժան ծեծի են ենթարկել: Հարձակվողները նաեւ ծխարձակող գլանակ են արձակել: Ըստ նախնական տվյալների՝ երկու հոգու ծեծի են ենթարկել սննդի կետի մուտքի մոտ, իսկ մյուսին՝ մի կովկասցու, ներսում: Լուրջ վնասվածքներից մարդկանց փրկել են վաճառողուհիները, որոնք քշել են հարձակվողներին: Վերջիններս միջադեպից կես ժամ առաջ սկսել են հավաքվել հարեւան բակում, ապա աղմուկ-աղաղակով առաջացել են՝ իրենց ճանապարհին ջարդուխուրդ անելով պատահածը: Բուն հարձակումը տեւել է 2 րոպե: Ըստ նախնական տեղեկության՝ հարձակման պատճառը ֆուտբոլասերների՝ Զենիթ-ի երկրպագուների վրեժն է Անժի-ի երկրպագուներից: Ոստիկանները ներկայումս ձերբակալել են հարձակման յոթ մասնակիցների:  Read more

Նախագահին սպառնացողին սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում

ppppr 4 Տղամարդը, ով էլեկտրոնային նամակով սպառնացել էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, կարող է դատապարտվել մինչեւ 25 տարվա ազատազրկման` պետության առաջին դեմքին սպառնալու եւ ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու համար: Սիեթլ քաղաքի արվարձաններից մեկի բնակիչ, 31-ամյա Էնթան Կալյիորին երեքշաբթի օրն իր բնակարանում ձերբակալվել էր ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: Երեկ Կալյիորին դատարանի առջեւ է կանգնել: Հետաքննության տվյալներով` ամբաստանյալը Հետաքննությունների դաշնային բյուրո նամակ է ուղարկել, որում սպառնացել է սպանել նախագահին: -Ես կսպանեմ նախագահին: Եկե´ք եւ ինձ տարե´ք: Ձեզ 7 օր եմ տալիս,-գրել է Կալյիորին: Ձերբակալման ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել` գաղտնի ծառայության աշխատակիցներին սպառնալով որսորդական հրացանով: Խուզարկությամբ նրա տանից հայտնաբերվել է 5 միավոր զենք, այդ թվում երկուսը` ինքնաձիգ: Դատախազության ներկայացուցիչները չեն բացառում, որ Կալյորին կարող էր իրական վտանգ ներկայացնել Օբամայի համար: Մեղադրյալի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատական հոգեբույժի մոտ իր պաշտպանյալի ուսումնասիրության համար: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի: Այդ ժամանակ կվերանայվի հոգեբուժական փորձաքննության վերաբերյալ միջնորդությունը եւ մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը: Read more

Էլեկտրական հոսանքից երկու կին է մահացել

valleyv 5 Երկու կին է մահացել էլեկտրական հոսանքի հարվածից, երբ մեքենան բախվել է հրշեջ պոմպին եւ էլեկտրական վահանակին Վյալի Վիլըջում: Եւս 8 մարդու տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9-ի սահմաններում, 12000 block of Magnolia Boulevard հասցեում, Laurel Canyon Boulevard-ի մերձակայքում: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, մահացած կանանցից մեկը ամենայն հավանականությամբ մեքենայի վարորդն է եղել, իսկ մյուսը փորձել է փրկել նրան: Երբ հրշեջները ժամանել են, կանայք արդեն մահացած են եղել: Դեպքի վայր մասնագետներ են ժամանել, որպեսզի փակեն ջրի հոսքն ու անջատեն հոսանքը, որը սպառնում էր նաեւ հարակից տարածքներին: Read more

Հրդեհ Իսթ Գլենդելում

glend 5Իսթ Գլենդելի բազմաբնակարանային շենքում բռնկված հրդեհը 225 հազար դոլարի վնաս է հասցրել եւ երեք ընտանիքի թողել է առանց տանիքի: ՄԻջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել մի հրշեջ, երբ փորձում էր մարել տանիքի հրդեհը: Քաղաքի պաշտոնական ներկայացուցիչ Թամ Լորընցը հայտնել է, թե հրդեհը բռնկվել է 300 block of McHenry Road հասցեում: Հրդեհաշիջման աշխատանքներին օգնելու են նաեւ Բըրբենքից ժամանած փրկարարները, իսկ ճանապարհի հատվածը փակվել է մի քանի ժամով: Հրդեհը 150 հազար դոլարի վնաս է հասցրել շենքին, եւս 75 հազար ներքին հարդարանքին: Երեք ընտանիք, ընդհանուր հաշվով 9 մարդ լուրջ նյութական վնասներ են կրել հրդեհի հետեւանքով:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel