amga.tv

Switch to desktop Register Login

16 August 2012

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորիկ է մոլեգնում

jrherer 9 Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող արեւադարձային փոթորիկի զոհ են դարձել 7 մարդ, եւս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Helen արեւադարձային փոթորիկը (միջազգային դասակարգմամբ` Kai-Tak ) անցել է Ֆիլիպինների կենտրոնական Լուսոն կղզու վրայով: Տարրերային աղետը ավերել է 14 ճանապարհ եւ կամուրջ, ավելի քան 2,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Մոլեգնող աղետից ընդհանուր առմամբ տուժել են 20 հազար մարդ: Միաժամանակ, վերջին տվյալներով, Մանիլայի տարածքում սկսված ջրհեղեղների զոհ է դարձել մայրաքաղաքի ավելի քան 102 բնակիչ, անհայտ կորած են համարվում տասնյակ բնակիչներ: Անցյալ շաբաթվա մեջ ընդամենը երկու օրվա ընթացքում Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղացել են մեկ ամսվա չափաբաժնից ավելի տեղումներ, ինչի արդյունքում ջուրը ամենաբարձր հատվածներում խորտակել է 12 միլիոն բնակչությամբ հսկա մեգապոլիսի տարածքի կեսը: Տարերային աղետների Ազգային խորհրդի գնահատականով, մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում աղետից տուժել են մոտ 4,2 միլիոն բնակիչ, իսկ ժամանակավոր էվակուացիոն կենտրոններում գտնվում են մոտ 1 միլիոն փախստականներ: Ջրհեղեղները ամբողջությամբ ոչնչացրել են 3,3 հազար տներ եւ վնասվել է եւս 9,3 հազար շինություններ, ավերվել են տասնյակ ճանապարհներ եւ կամուրջներ: Read more

16 August 2012

Թմրանյութ ինքնաթիռում

temran 3Վենեսուելայի իրավապահ մարմինները ձերբակալել են 26 մարդու` ներառյալ Ազգային գվարդիայի զորքի զինծառայողների: Նրանց կասկածում են Կանարյան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռում հայտնաբերված թմրանյութի դեպքի հետ կապ ունենալու մեջ: Associated Press-ը վկայակոչում է գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգայի հայտարարությունը, թե մոտ ժամանակներս ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ: Այս շաբաթ ավելի վաղ Վենեսուելայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թմրանյութը փոխադրվել է մասնավոր ինքնաթիռով, որն առանց իշխանությունների թույլտվության կիրակի թռել էր Վենեսուելայի Վալենսիա քաղաքի օդանավակայանից: Գործողությանը մասնակցած իսպանացի ոստիկանները չեն խոսել դեպքի մասին: Read more

16 August 2012

Ռումբի ահազանգ

Aeroflot 4Աէրոֆլոտ ավիաընկերության Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող  ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում` պայթյունի վտանգի պատճառով:

Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող  ինքնաթիռը կպայթի Շերեմետեւո օդանավակայանում վայրէջքի պահին:

Անհայտ անձը հայտնել էր, որ ինքնաթիռի սրահում գտնվում են պայթուցիկ 5 ճամպրուկ: Աէրոֆլոտ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ռեյկյավիկում, բոլոր ուղեւորները տարրահանվել են: Ներկայումս ինքնաթիռի սրահում են գտնվում պայթյունավտանգ սարքավորումների մասնագետները, ովքեր զննել են ինքնաթիռն ու ոչինչ չեն հայտնաբերել: Դեռեւս հայտնի չէ, երբ է ինքնաթիռը մեկնելու Մոսկվա: Զուգահեռաբար ամերիկյան իրավապահները սկսել են պայթյունի մասին անանուն զանգի հեղինակների փնտրտուքը: Read more

16 August 2012

Էկվադորը ապաստան կտա Ջուլիան Ասանջին

assssa 5 Էկվադորը դիվանագիտական ապաստան է տվել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Այդ մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն: Պաշտոնական Լոնդոն անմիջապես արձագանքել է եւ հայտնել իր հիասթափությունն այդ որոշումից: Էկվադորի իշխանությունների որոշումը զայրացրել է նաեւ Շվեդիայի իշխանություններին, որտեղ Ասանջին մեղադրում են բռնաբարությունների մեջ: Նշենք, որ բրիտանացի ոստիկաններն այս գիշեր փորձել են մտնել Էկվադորի դեսպանատան շենք, որտեղ թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը: Դիվանագիտական առաքելությունը տեղակայված է շինության երկրորդ հարկում, իսկ իրավապահների ներկայացուցիչները դեռեւս զբաղեցրել էին շինության ճեմասրահը: Տարածքում հավաքվել էին Ասանջի երկու տասնյակ կողմնակիցներ: Ոստիկանությունը սպառնացել էր, որ եթե Ասանջը չհանձնվի` իրավապահները իրենք մուտք կգործեն դեսպանատուն եւ կձերբակալեն նրան: Էկվադորին ուղղված Մեծ Բրիտանիայի իշխանությունների նամակում նշվում է, որ 1987 թ. դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների մասին ընդունված բրիտանական օրենքը իրավական հիմք են տալիս գործողություններ ձեռնարկել` դեսպանատան տարածքում Ասանջին ձերբակալելու համար: Read more

16 August 2012

Տասնյակ սպանվածներ Սիրիայի Ազազ քաղաքում

Azaz 5Սիրիայի Ազազ քաղաքում գնդակոծման հետեւանքով տասնյակ մարդիկ դեռ մնում են հարեւան Թուրքիայի հիվանդանոցներում: Թուրքական իշխանությունների տվյալներով, այս գիշերվա ընթացքում ստացած վնասվածքներից 15 մարդ է մահացել: Վիրավորների մեջ շատ են կանայք եւ երեխաները: Սիրիական կառավարական ուժերի գնդակոծմանը զոհ է գնացել առնվազն 45 մարդ, իսկ մոտ 200-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նման տվյալներ են հայտնում սիրիացի իրավապաշտպանները, սակայն ականատեսների պնդմամբ զոհերի թիվը կարող է ավել մեծ լինել. -Շատերը մնացել են քանդված շենքերի փլատակների տակ: Նրանց դեռ չեն փրկել: -Հարվածը հասցրել է ռազմական ուղղաթիռը, որը հրթիռներ է արձակել սեփական հայրենակիցների ուղղությամբ,- զայրանում է մեկ ուրիշը: Ազազ քաղաքը, որ գտնվում է Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ, անցել է ապստամբների վերահսկողության տակ, որոնք օգոստոսի սկզբին դուրս էին մղել կառավարական ուժերին: Բանակը հարվածներ է հասցնում օդից: Նշենք, որ քաղաքացիական պատերազմից փրկվելու համար Թուրքիայի սահմանը հատել են մոտ 60 հազար փախստականներ:   Read more

16 August 2012

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է Դալլասում

westnile 4Թեքսըսի Դալլըս քաղաքի քաղաքապետ Մայք Ռոուլինգսը արտակարգ իրավիրճակ է հայտարարել Արեւմտյան Նեղոսի տենդի տարածման առնչությամբ, որից միայն Թեքսըս նահանգում մահացել է 14 մարդ: Քաղաքապետը հույս ունի, որ արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո նահանգի իշխանությունները կսկսեն պեստիցիդներ տարածել մոծակների դեմ պայքարելու համար, որոնք վարակի տարածման հիմնական աղբյուրն են: Պաշտոնյաների գնահատականներով՝ երկրում այդ հիվանդությունից մահացել է 26 մարդ, տարեսկզբից հիվանդության ախտանիշներ գրանցել են ԱՄՆ 241 բնակչի մոտ: Վարակվածների 80 տոկոսը գրանցվել են Թեքսըս, Միսիսիփի եւ Օկլահոմա նահանգներում, ամենաշատ մահվան դեպքերը` Թեքսըսում: Արեւմտայն Նեղոսի տենդն առաջին անգամ հայտնաբերվել է 1937թ. Ուգանդայում: Դրա դեմ դեղամիջոց եւ վակցիան դեռ չի հայտնաբերվել: Թույլ արտահայտաված ախտանիշներով հիվանդ մարդիկ հիմնականում բուժվում են տանը, սակայն ոմանց անհրաժեշտ է հիվանդանոցային խնամք: Վարակը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով, վարակի գագաթնակետը օգոստոսն է: Տենդի ախտանիշներն են՝ գլխացավ, ջերմություն, ցավ ամբողջ մարմնում, սրտխառնոց, ստամոքսի խանգարում: Read more

16 August 2012

Ջեքսոնի հայրը հետ է վերցրել բժիշկի դեմ ուղղված հայցը

jackson 5 Մայքլ Ջաքսընի հայրը` Ջո Ջաքսընը հետ է վերցրել որդու` փոփ երաժշտության արքայի անձնական բժշկի` Կանրադ Մյըրիյի դեմ ուղղված հայցը, որով վերջինս մեղադրվում է կանխամտածված սպանության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Ջո Ջաքսոնը բժիշկին մեղադրում էր մասնավորապես այն բանում, որ մյուս բժիշկներին չէր տեղեկացրել, որ արդեն Մայքլին տվել էր պրոպոֆոլ դեղամիջոցը եւ անհրաժեշտ կարգով չէր վարել բժշկական փաստաթղթաշրջանառությունը: Երգչի հայրը փոխհատուցում էր պահանջում որդուն կորցնելու, հուզական խանգարումների, ցավի եւ տառապանքի համար: Թե ինչ պատճառով է դատարանից հետ վերցվել 2010 թ. հունիսին ներկայացված հայցը, չի տեղեկացվում: 2011 թ. վերջին դատարանը Մյըրիյին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման` չկանխամտածված սպանության համար: Read more

16 August 2012

Դատարանի հայ աշխատակցին ձերբակալել են

nune 4Լոս Անջելեսի Դաշնային դատարանի աշխատակից, 35-ամյա Նունե Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ։ Los Angeles Times-ը վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյին, հայտնում է, որ Նունե Գեւորգյանն ու նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը ձերբակալվել են օգոստոսի 14-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել արդարադատության խոչընդոտ հանդիսանալու մեջ։ Դաշնային իշխանությունների կարծիքով, Գեւորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին ոստիկանական գործողություններից առաջ եւ հայտնել հանցագործության մեջ մեղադրվող անձանց: Իրականացված ռեյդերի արդյունքում ձերբակալվել է Armenian Power անունը կրող խմբի 70 անդամ։ Մեղրադրական գործերի մեծ մասը կապված է եղել կիբերհանցագործությունների հետ։ Մեղադրյալներից մեկը, հույսով, որ մեղադրանքը կմեղմեն, ասել է, թե ոստիկանական ռեյդերի մասին ձերբակալվածներից մի մասը նախապես տեղյակ են եղել։  Read more

16 August 2012

Նավահանգստում 18 միլիոն դոլարի կեղծ կոշիկ են առգրավել

lebutin 4Mաքսային գործակալները Լոս Անջելեսում առգրավվել են Չինաստանից բերված Christian Louboutin ֆրանսիական ընկերության ավելի քան 20 հազար զույգ կեղծված կոշիկներ: Առգրավումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի եւ Լոնգ Բիչի նավահանգստի հատվածում: Ընդհանուր հաշվով առգրավվել է 20 հազար 457 զույգ չհայտարարագրված կոշիկ: ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Խայմե Ռուիսի խոսքով, կոշիկները բավական լավ էին կեղծված եւ շատ բարդ կլիներ գտնել տարբերությունը: Ըստ հաշվարկների` առգրավված ապրանքի ամբողջական արժեքը կազմում է 18 մլն դոլար. դրանք նախատեսված էին համացանցի միջոցով վաճառքի համար: Կեղծ կոշիկի ողջ խմբաքանակը ամենայն հավանականությամբ կոչնչացվի: Հանրահայտ ֆրանսիացի դիզայներ Կրիստիան Լաբուտինի ստեղծած կոշիկներն իրենց արտասովոր ոճի եւ գեղեցիկ գույների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում աշխարհում եւ արժեն մի քանի հազար դոլար:   Read more

16 August 2012

Օբաման եւ Ռոմնին խստորեն քննադատում են իրար

obarom 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ 2012 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակից Միթ Ռամնին քննադատության են ենթարկել միմյանց` էներգետիկայի ոլորտի քաղաքականությունում ունեցած դիրքորոշումների համար: Այովա նահանգում եռօրյա ընտրարշավ անցկացնող նախագահ Օբաման ընտրարշավի երկրորդ օրը բացասական է արտահայտվել Ռամնիի քաղաքականության մասին, որը հանդես է գալիս հողմային էլեկտրաէներգիայի ոլորտում գործող ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրման դեմ: Օբաման նշել է, որ Այովա նահանգում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հողմային էլեկտրակայաններում: Այս ընթացքում Օհայո նահանգում շրջագայություն կատարող Միթ Ռամնին մեղադրել է Բարաք Օբամային ածխային պատերազմ մեկնարկելու մեջ: Ածուխով հարուստ նահանգի ընտրողներին Ռամնին խոստացել է, որ իրեն նախագահական երկու ժամկետով ընտրելու դեպքում Միացյալ Նահանգները մինչեւ 2021 թվականը կվերածվի էներգետիկայի տեսակետից անկախ պետության: Միթ Ռամնին եւ Օբամայի այլ ընդդիմախոսներ պնդում են, որ նախագահի կողմից իրականացվող էներգետիկական քաղաքականության արդյունքում երկրում նվազել է աշխատատեղերի թիվը եւ գրանցվել է էլեկտրաէներգիայի գների աճ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version