amga.tv

Switch to desktop Register Login

14 August 2012

Արտաշատում տալը կծել է հարսին

dastak 4 Օգոստոսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կծած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված մի կին: Ոստիկաններին տուժողը հայտնել է, որ Բուրաստան գյուղում իրենց տան բակում վիճաբանության ժամանակ ամուսնու քույրը ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ նրա տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն: Read more

Կնոջը խեղդամահ են արել իր տանը

kherdamah 4Նախօրեին, առավոտյան ժամը 06.40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են դիակը: Դատական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանները ձեռքի մատների սեղման հետեւանքով, այսինքն, կնոջը խեղդամահ են արել: Կնոջ մարմնին առկա են բռնության հետքեր: Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երեւանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանություն հոդվածի հատկանիշներով: Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն էլ փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին:   Read more

Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություն

Beriothem 1Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություններից մեկը: Ականանետից արձակված արկ է ընկել Հալեպի հին քաղաքի տարածքում` Ջդայդե թաղամասում` վնաս հասցնելով Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքին: Արկի բեկորներից կոտրվել են շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել է միայն նյութական վնաս: Սպասավորներից ոչ ոք չի տուժել: Հալեպի լրատվական ցանցը ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով խնդրել է չանհանգստանալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ռմբակոծումի ուղղակի թիրախ չի դարձել, այլ մոտակա թաղամասերում տեղի ունեցած ռմբակոծությունների հետեւանքով վրիպած ռումբի բեկորներ են հասել առաջնորդարանի շենքը եւ կոտրել պատուհանների ապակիները: Ըստ հայտարարության հեղինակների, Ազգային առաջնորդարանը ապահով վիճակում է։   Read more

Հորմուզի նեղուցում բախվել են ամերիկյան հրթիռակրին

navy 7Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ` օգոստոսի 12-ին բախվել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի Porter հրթիռակիր նավն ու Պանամայի դրոշի տակ նեղուց դուրս եկած ճապոնական Օտովասան լցանավը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում: Ըստ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբի` միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, նավթի արտահոսք եւս չի եղել: Ներկայումս հաշվարկվում է երկու նավերին հասցված վնասը, պարզվում են կատարվածի հանգամանքները: Associated Press-ի փոխանցմամբ, չի հաղորդվում նաեւ, արդյոք տանկերը բեռնված է եղել, թե ոչ: Նավը ջուր է իջեցվել 1997 թվականին եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմի մեջ է մտել 1999 թվականից: Միջադեպի պահին ռազմական նավը հերթապահում էր Հորմուզի նեղուցում:   Read more

Մահացու վթար Փասադենայում

vtar 5Փասադինայում երեկ գիշերը տեղի ունեցած խոշոր վթարը չորս մարդու կյանք է խլել

Վթարը տեղի է ունեցել թիվ 134 մայրուղու վրա, Իգլ Ռաքի Ֆիգերոա փողոցում

56-ամյա տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից Փասադինայի Հանթինգթըն Մեմորիալ հիվանդանոցում: 36-տարեկան մի կին էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 6-ամյա աղջկան տեղափոխել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց, նրա վիճակը եւս օրհասական է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, վթարը տեղի է ունեցել երեկ ժամը 7-ի սահմաններում: Մեքենայում 6 մարդ է եղել, որոնցից 3-ը մահացել են տեղում: Մահացել են 40-ամյա մի տղամարդ, 30 տարեկան մի կին եւ մի երեխա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Զոհերի եւ վիրավորների անունները ոստիկանությունը չի հաղորդումRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version