08 August 2012
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 17:22
-
Written by
Այսօր վթար է տեղի ունեցել Գյումրիում: Սախարովի անվան հրապարակում` Շիրակացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը ժամը 03:00-ի սահմաններում վարելով Մերսեդես E 320 մակնիշի ավտոմեքենան, շրջվել է եւ բախվել շենքի անկյունապատին: Վթարի հետեւանքով 4 մարդ մահացել է: Տուժածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու շտապբուժօգնության եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Երեք անձ` Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սամվել Մինասյանը, 26-ամյա Սեւակ Հովհաննիսյանը եւ 25-ամյա Էդգար Ավագյանը: Մեքենայի վարորդ, 24-ամյա Մկրտիչ Մանուկյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հատկանիշներով: Read more
08 August 2012
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 17:14
-
Written by
Հայաստանում շարունակվում են տեղական ինանքակառավարման մարմինների ընտրությունների համար առաջադրումները: Գործընթացը սկսվել է օգոստոսի 5-ին եւ ավարտվելու է օգոստոսի 10-ին: Այս պահի դրությամբ Էջմիածնում եւ Մեծամորում առաջադրվել են միայն գործող քաղաքապետերը` անկուսակցական Կարեն Գրիգորյանը եւ ՀՀԿ անդամ Ռոբերտ Գրիգորյանը: Ընդ որում` առաջինը գեներալ Մանվելի որդին է, մյուսը` եղբայրը: Վանաձորում առաջադրվել է երեք Թեկնածու`գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, փաստաբան Կարեն Թումանյանը: Տաշիրում առաջադրվել են գործող քաղաքապետ Նշան Սողոյանը, Վազգեն Ղազարյանը եւ Քերոբ Գրիգորյանը: Ստեփանավանում քաղաքապետի եղբայրը` Միքայել Ղարաքեշիշյանը եւ Վարդան Գրիգորյանը: Կապանում առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը եւ անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: Քաջարանի, Ագարակի, Սիսիանի, Դաստակերտի, իսկ Լոռու մարզից Թումանյանի, Շամլուղի եւ Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում: Գյումրիում առաջադրվել են պատգամավոր Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը: Առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Վարդան Ղուկասյանը: Նշենք, որ ՀԱԿ-ը որեւէ թեկնածու չի առաջադրել:
Read more
08 August 2012
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 04:48
-
Written by

Նորվեգիայի արևելյան շրջաններում «Ֆրիդա» փոթորկի հետևանքով ջրասույզ են եղել մի շարք բնակավայրեր, պատճառ դարձել սողանքների: Մի քանի հարյուր մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է Agence-France-Presse-ը՝ վկայակոչելով նորվեգական լրատվամիջոցներին: Բնության տարերքի հետևանքով փակ են մի շարք ավտոճանապարհներ, խաթարվել է մի քանի քաղաքների միջև երկաթուղային կապը, ճանապարհներին բազմաթիվ ավտովթարներ են գրանցվել: Տարերքի էպիկենտրոնում հայտնված քաղաքներում ջրի բարձրությունը, ականատեսների վկայությամբ, արագորեն բարձրացել է: Օդերևութաբանների կանխատեսմամբ` եղանակային վատ պայմանները շուտով կնահանջեն:
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 04:37
-
Written by

Ոստիկանությունը մեկ կիլոգրամ կոկաին է հայտնաբերել մեքենայում եւ ձերբակալել կասկածյալներից մեկին: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, երեկ առավոտյան 30-ամյա Ջաբար Լեթթիմորն ու իր ուղեւորը փախել են հետապնդման ժամանակ: Լեթթիմորին ձերբակալել են San Fernando Road-ի մերձակայքում: Ոստիկանությունը փակել է Ռաբերտա, Ջասթըն եւ Սոնորա պողոտաները` San Fernando պողոտայից մինչեւ Glenoaks պողոտա հատվածը որոնելով երկրորդ կասկածյալին: Որոնումներին միացել է նաեւ հատուկ ջոկատը, սակայն տղամարդը, ով ենթադրաբար լատինո կամ սպիտակամորթ է եղել, կարողացել է թաքնվել հետապնդումից: Քննիչները խուզարկել են մեքենան եւ հայտնաբերել կոկաինը, որի արժեքը կազմում է 320 հազար դոլար: Թամ Լորընցի խոսքով, ոստիկանները մոտ 3 ժամ հետապնդել են նրանց, ապա կասկածյալները մեքենայով բախվել են ծառին, որից հետո փախել էին ոտքով: Տեղի բնակիչները դժգոհել են, որ անհայտ տղամարդը թակել է իրենց դռներն ու ապաստան խնդրել: Նրա որոնումները շարունակվում են:
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 04:31
-
Written by

46-ամյա կինը փորձել էր երեխա գողանալ Garden Grove-ի հիվանդանոցից, սակայն վերջին պահին ձերբակալվել էր: Գարդեն Գրովի ոստիկանության լեյտենենատ Ջեֆ Նայթընգեյլը հայտնել է, որ Գրիզել Ռամիրեսը, հագնվելով հիվանդանոցի աշխատաղի պես, մուտք է գործել Garden Grove Hospital/Medical Center եւ գնացել հիվանդասենյակ, որտեղ երիտասարդ մայրը պառկած էր նորածին երեխայի հետ: Նա մորը հանձնարարել է լոգանք ընդունել, իսկ ինքը, երեխային դնելով լայն պայուսակի մեջ փորձել է ճողոպրել: Նա չի հասցրել մոտենալ հիվանդանոցի ելքին, քանի որ աղմուկ է բարձրացրել երեխայի ձեռքի սենսորային անվտանգության ձեռնաշղթան, Ռամիրեսին գտել են, իսկ երեխային հանձնել ահաբեկված մորը: Ոստիկանության փոխանցմամբ, հիվանդանոցի աշխատողները օպերատիվ են արձագանքել, Ռամիրեսին ձերբակալել են եւ երեխայի առեւանգման մեղադրանք առաջադրել: Նրա արարքի դրդապատճառն անհայտ է:
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 04:24
-
Written by

Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող Ռիչմոնդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Chevron-ի նավթավերամշակման գործարանում: Հրդեհը սկսվել է երեկ երեկոյան եւ լուրջ սպառնալիք ստեղծել: Հրդեհի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել բանվորներից մեկը: Այսօր առավոտյան ընկերության ներկայացուցիչը հայտնել է, թե կրակի տարածումը հաջողվել է կանխել, սակայն հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի մարել կրակը: Գործարանի վրա ծխի ահռելի ամպ է բարձրացել: Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհի բռնկման պատճառը: Բռնկումից անմիջապես հետո տեղական իշխանությունները խորհուրդ են տվել մերձակա բնակավայրերի ապրողներին փակել տան պատուհանները եւ սոսնձել անցքերը: Ահռելի ծխի պատճառով Ռիչմոնդում անջատել են էլեկտրականությունը, փակվել են երկաթուղու երեք կայարաններ:
Ռիչմոնդի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է ԱՄՆ-ում, եւ նրա հաշվին է ԱՄՆ-ում վերաշակվող նավթի 8-րդ մասը: Գործարանի արտադրական հզորությունների վերականգնումը մի քանի ամիս կտեւի, ըստ փորձագետների` դա կհանգեցնի փախանումների վառելիքի շուկայում, եւ որպես հետեւանք բենզինի ու դիզելային վառելիքի գների աճի:
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 04:15
-
Written by

Սան-Վյալիում մեքենան վրաերթի է ենթարկել 18 ամսական աղջնակի, որին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանության փոխանցմամբ, երեխայի վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Միջադեպի մասին ահազանգը ստացվել է ժամը 11-ի սահմաններում 10800 block of Roscoe Boulevard հասցեից, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Ռոսարիո Հերերան:
Երեխան ծանր վնասվածքներ էր ստացել եւ նրան ուղղաթիռով տեղափոխել են Los Angeles Childrens Hospital , որտեղ բժիշկները զննել եւ ասել են, թե կյանքին ոչինչ չի սպառնում:
Ոստիկանության նախնական տվյալներով, մեքենայի վարորդը մեղավոր չէ, այլ դեպքը դժբախտ պատահար է ընդամենը:
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 02:07
-
Written by

Curiosity մարսագնացը ութամսյա թռիչքից հետո բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա, եւ առաջին ազդակներն արդեն ստացել է Երկիր մոլորակը։ NASA-ում սա համարում են ամենաբարդ տիեզերական թռիչքը։ Թռիչքների կառավարման կենտրոնը Փասադինայում Curiosity-ի բարեհաջող վայրէջքն ընդունել է ծափահարություններով եւ նույնիսկ արցունքներով։ Եթե այս փորձը ձախողվեր, NASA-ն կանգնելու էր լուրջ խնդիրների առջեւ։ Արդեն իսկ կրճատվել է գործակալության ֆինասնավորումը։
2.5 միլիարդ դոլար արժողությամբ սարքի միջոցով առաջիկա երկու տարիներին գիտնականները փորձելու են, ի վերջո, հստակ եւ վերջնական պատասխան տալ հարցին` արդյոք Մարսի վրա կյանքը հնարավո՞ր է, կա՞ն այնտեղ արդյոք կյանքի հետքեր։ Մարսագնացն ուղարկել է վայրէջքի վայրից հյուսիս ընկած մարսյան լանդշաֆտի առաջին գունավոր լուսանկարը: Այն կատարվել է Mars Hand Lens Imager
տեսախցիկով, որը տեղադրված է մարսագնացի մանիպուլյատորի վրա եւ նախատեսված է հանքային նմուշներ լուսանկարելու համար: Լուսանկարի վրա երեւում է Գեյլ խառնարանի հյուսիսային հատվածը: NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. - Հիմա, հենց հիմա Curiosity սարքն ընթանում է՝ մարդկային հետքեր փնտրելու։ Curiosity-ն ամենաիմաստուն սարքը, որ եղել է երբեւէ, հիմա կարմիր մոլորակի վրա է եւ պետք է տա տարիների հարցի պատասխանը՝ երբեւիցե եղե՞լ է կյանք Մարս մոլորակի վրա։ Մարսի վրա կյանքի վերաբերյալ հարցերի տարափին ի պատասխան` Բոլդենն ասել է՝ մեքենայացված մոլորակում ոչ մի հետազոտություն դժվար չէ։
Read more
- Article Details
-
Published on Wednesday, 08 August 2012 01:59
-
Written by

Բարաք Օբամայի նախընտրական շտաբը գործող նախագահի մրցակից հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է Իրանում ներդրումներ կատարող ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ: -Միթ Ռամնին թեկնածու է, ով չի կատարել խոստումները՝ դադարեցնել ներդրումները Իրանի հետ կապ ունեցող ընկերություններում: Նրա թրասթը խոստում տալուց հետո մի քանի տարի շարունակ ներդրումներ է կատարում այդ ընկերություններում: Միթ Ռամնին շահեր է ունեցել թուրքական Turkcell ընկերությունում, որը փորձում է բիզնես զարգացնել Իրանում,- ասվում է Օբամայի շտաբի մամուլի քարտուղար Բեն Լաբոլթի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դեւիդ Պլաֆը իր երկու ելույթների համար 100 հազար դոլար հոնորար է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Իրանի կառավարության հետ:
Read more