A+ A A-

01 August 2012

Հռոմի Կոլիզեումը թեքվում է

coliz 3Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեյում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտեւեն 2-3 տարի: Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեյը փակ է լինելու եւ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ: Մասնագետների խոսքով` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան: Կոլիզեյի ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքեւ է իջել, ինչի հետեւանքով շինությունը թեքվել է` կրկնելով Պիզայի աշտարակի ճակատագիրը: Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթեւեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարեւանությամբ: Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաեւ, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի: Կոլիզեյը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա Վալեն: Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեյի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա:   Read more

Թայֆունը մարդկային կյանքեր է խլել

philipp 4Ֆիլիպիններում խաղաղօվկիանոսյան Սաոլա թայֆունի հետեւանքով 7 մարդ է զոհվել: Երկրի խոշորագույն Լուսոն կղզում եւ արշիպելագի կենտրոնական հատվածում թայֆունը ջրհեղեղի պատճառ է դարձել: Մանիլայից ստացված տեղեկություններով` տարերային աղետից ավելի քան 40 հազար մարդ է տուժել, 11 հազարը տարհանվել են: 150 կմ/ժամ արագությամբ քամին վնասել է հարյուրավոր տներ ու շինություններ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Օդերեւութաբանների կանխատեսումներով` արեւադարձային օդային հոսանքը տեղաշարժվում է Թայվանի ուղղությամբ, որտեղ նախազգուշացվել է փոթորկի մասին: Ուրբաթ ցիկլոնը կարող է հասնել Շանհայի շրջան: Խաղաղ օվկիանոսում թայֆունների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ հոկտեմբեր: Այդ մթնոլորտային հոսանքները ձեւավորվում են հասարակածի ցածր ճնշման գոտիներում եւ տարածվում դեպի հյուսիսային լայնություններ` վիթխարի վնաս պատճառելով Արեւելյան Ասիայի երկրներին: Սաոլա -ն արդեն այս տարվա 9-րդ թայֆունն է: Այն իր անվանումը ստացել է այծքաղի հազվագյուտ տեսակից, որի գոյությունը բացահայտվել էր 20 տարի առաջ` Վիետնամի եւ Լաոսի հետ սահմանային լեռներում:  Read more

Ավստրալիայում մեծ քանակությամբ թմրանյութ են գտել

aust 1 Ավստրալիայի ոստիկանությունը առգրավել է մոտ 525 մլն դոլար արժեքով մետամֆետամինի ու հերոինի խմբաքանակ: Մեկ տարի ձգվող հետաքննության տվյալով` Սիդնեյի նավահանգստում հայտնաբերվել է ավելի քան կես տոննա տարողությամբ խմբաքանակ. ծովով Թաիլանդից բերված կերամիկական ծաղկամանների մեջ եղել է 306 կգ մետամֆետամին ու 252 կգ հերոին: Ըստ քննիչների` եղել է 100 ծաղկաման: Երկրի ներքին գործերի նախարար Ջեյսոն Քլերի խոսքով` ստուգման արդյունքում առգրավվել է ավելի շատ թմրամիջոց, քան մեկ տարվա ընթացքում: Ստուգումներն իրականացվում էին երկու շաբաթ առաջ, սակայն ոստիկանությունը միայն այսօր է հայտնել արդյունքի մասին: Ոստիկանական գործողությանը մասնակցել են մաքսային ծառայության ու սահմանապահ հսկողության ծառայության աշխատակիցները: Տվյալ գործով հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանները հսկողության տակ են վերցրել թմրանյութերի առեւտրով զբաղվող 29-61 տարեկան կասկածյալներին, որոնցից երեքը Ավստրալիայի քաղաքացիներ են, չորսը` Հոնկոնգի բնակիչ: Ավստրալական օրենքներով` բոլոր նրանց ցմահ բանտարկություն է սպառնում: Կանաչ մայրցամաքում սա թմրանյութերի երբեւէ հանդիպած խոշորագույն խմբաքանակն է: Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին էլ կոկաինը Մեքսիկայից Ավստրալիա տեղափոխելիս օգտագործել էին գարեջրի շշերը` գարեջրի փոխարեն լուծված կոկաին լցնելով: Գարեջրի անսովոր գույնն էլ բռնվելու պատճառ էր դարձել:Aust 2Aust 3

Read more

Ռումբի ահազանգ Wallmart-ում

walll 5 Նյու Ջերսի նահանգի Սիկակըս քաղաքում մոտ 700 մարդ է տարհանվել Walmart հանրախանութից, երբ հանրախանութում ռումբի մասին տեղեկություն է ստացվել: Շինությունն անմիջապես երկու շարքով շրջափակվել է ոստիկանների կողմից, եւ հատուկ վարժեցրած շները սկսել են ստուգել 100 հազար քառակուսի ոտնաչափ տարածքը: Այս ահազանգը մեկն էր այն 12 ահազանգներից, որ Wallmart-ի տարբեր հանրախանութներ ստացել են ողջ երկրի տարածքով: Խանութի աշխատակիցներին եւ հաճախորդներին մինչ այդ բարձրախոսով խնդրել են կազմակերպված ձեւով լքել տարածքը: Հադսըն շրւանի շերիֆ Ֆրենկ Շիլարիի խոսքով, անհայտ անձը զանգահարել է հանրախանութի մենեջերին եւ ասել, թե պայթուցիկ սարքն արդեն միացված է եւ որոշ ժամանակ անց կպայթի: Wallmart-ը զանգահարել է Սեկաուկուսի ոստիկաններին, եւ ժամանել են նաեւ շերիֆի գրասենյակի աշխատակիցները: Ոստիկանները, սակրավորներն ու վարժեցրած շները մանրազննին հետազոտել են ամբողջ տարածքը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Նշենք, որ 8 զանգ ստացել են Միզուրիի, եւս երեք զանգ` Քանզըսի հանրախանութները, որտեղից եւս տարհանում է իրականացվել: Միզուրիի ոստիկանների խոսքով, իրենք ունեն այն հեռախոսահամարը, որից կատարվել են զանգերը: Չի բացառվում, որ բոլոր ազահանգերը ստացվել են մեկ տեղից: Իրավապահները որոնում են հեռախոսային ահաբեկչին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel