A+ A A-

28 July 2012

Ցուցարարներն արգելափակել են հեռուստաալիքը

televisia 6Մեխիկոյում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի՝ արգելափակելով երկրի ամենահայտնի հեռուստաալիքի՝ Televisa-ի շենքը: Հավաքվելով ստուդիայի առաջ՝ ցուցարարները հրաժարվել են ներս թողնել լրագրողներին: Ակցիայի մասնակիցները լրագրողներին մեղադրում են նախագահական ընտրությունների կողմնակալ մեկնաբանության մեջ եւ պնդում, որ հեռուստաալիքը բացահայտ աջակցել է նախագահ ընտրված ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության թեկնածու Էնրիկե Պենիա Նիետոյին: Ցույցին մասնակցում են ուսանողներ եւ արհմիությունների աշխատակիցներ: Ակնկալվում է, որ հեռուստաալիքի արգելափակումը կշարունակվի մեկ օր: Հեռուստաալիքի ղեկավարությունը պնդում է, որ Televisa-ն ազնիվ կերպով լուսաբանել է ընտրությունները եւ փրայմ-թայմերի եթերների ժամանակ պատմել բոլոր թեկնածուների գործունեության մասին: Ձախ ուժերի պարտված թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Էնրիկե Պենիա Նիետոյին մեղադրել է հեռուստաալիքին լրացուցիչ եթերի համար վճարելու մեջ: Բացի այդ, Օբրադորը գործող նախագահին մեղադրել է ընտրողների 5 մլն ձայն գնելու մեջ: Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 1-ին: Պենիա Նիետոն ստացել է ընտրողների ձայների 38 տոկոսը՝ իր մրցակցին շրջանցելով մոտ 7 տոկոսով: Նոր նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբերին, իսկ մինչ այդ դատարանը կքննի Նիետոյի դեմ ներկայացված մեղադրանքները: Read more

Հայց Walmart-ի դեմ

walmart 4Աշխարհի խոշորագույն առեւտրային ցանցի՝ Wal-Mart-ի դեմ հաշմանդամների իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել: Reuters-ի փոխանցմամբ, հայցվորները, որոնց թվում են Center for Independent Living Inc կազմակերպությունը եւ Կալիֆոռնիայի մի քանի հաշմանդամ բնակիչներ, դժգոհում են, որ Wal-Mart-ի խանութներում հաշմանդամի սայլակին գամվածների համար դրամարկղին մոտենալը բավականին դժվար է: Հայցի գումարի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայցվորները հայտնել են, որ Wal-Mart-ի առեւտրային ավելի քան 200 կետերում դրամարկղային տերմինալները գտնվում են բարձրության վրա, ինչը դժվարություններ է առաջացնում հաշմանդամների համար: Բացի այդ, ինչպես հաստատում են նրանք, ցանցը հրաժարվում է դրանք փոխարինել ավելի ժամանակակիցներով: Հայցի վերաբերյալ ընկերությունը մեկնաբանություն չի տվելRead more

Մաֆիոզին 10 տարվա ազատազրկում

Gambion 4Մաֆիայի Գամբինո կլանի ղեկավար Ալֆոնսե Տրուչին Նյու Յորքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` շորթման, թմրանյութերի, ազարտային խաղերի, ինչպես նաեւ Քուինսում երկու սթրիփթիզ ակումբներ պահելու համար: Հանցագործը սթրիփ-ակումբներում հարկադրաբար աշխատեցրել է ռուսաստանի եւ այլ երկրների աղջիկներին, որոնց խաբեությամբ ԱՄՆ էին բերում մատուցող աշխատելու համար, այնուհետեւ հարկադրում զբաղվել մերկապարով եւ մարմնավաճառությամբ: Տրուչին Արեւելյան ափին գործող մաֆիոզական կլանի ամենաերիտասարդ ղեկավարն է: Այժմ նա 35 տարեկան է: Երբ նա գործի մեջ մտավ, ընդամենը 20 տարեկան էր: Գամբինոն ամերիկյան մաֆիայի խոշորագույն կլաններից է: Տրուչին եւ հանցագործ ցանցի եւս 19 անդամներ ձերբակալվել էին 2011թ. նոյեմբերին: Նրանց շարքում նաեւ ԽՍՀՄ երկրների ներկաացուցիչներ կային:  Read more

Մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

Temra 4Առափնյա ծառայության գործակալները առգրավել են 8,5 հազար փաունդ մարիխուանա, որի շուկայական արժեքը մոտ 7,7 միլիոն դոլար է: Մարիխուանան հայտնաբերվել է մեքսիկական պնգա տեսակի նավակի մեջ, Լոս Անջելեսի ափից 160 մղոն հեռավորության վրա, Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Ասպին ստորաբաժանման կողմից: Առանփյա պաշտպանության ծառայության փոխանցմամբ, մարիխուանան փաթեթավորված է եղել 340 փաթեթների մեջ: Լոնգ-Բիչի ստորաբաժանման ղեկավար, կապիտան Ջեյմս Ջենքինսը հայտնել է, թե ծառայությունը ուժեղցված հսկողություն է իրականացրել Մեքսիկայի հետ սահմանից մինչեւ Սանտա-Բարբարա շրջանի մոտ եւ գտել մարիխուանան: Թմրանյութը տեղափոխվել է Terminal Island, որտեղից էլ ուղարկվելու է ոչնչացման: Read more

Թորնեյդո ԱՄՆ արեւելքում

tornedo 5Հինգշաբթի երեկոյան հզոր թորնեդո է տեղի ունեցել ամերիկյան մի քանի նահանգներում: Տարերային աղետների նախազգուշացման կենտրոնի տվյալներով` փոթորիկը տներից պոկել է տանիքները, տապալել ծառեր, տեղաշարժել ավտոմեքենաները եւ վնասել էլեկտրասյուները: Փոթորիկն ուղեկցվել է տեղատարափ անձրեւներով: Նյու Յորք, Փենսիլվենիա, Վերմանտ եւ Օհայո նահանգներում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար տուն, որից 100 հազարը` միայն Նյու Յորք նահանգում: Նյու Յորք սիթիում 850 ավիաչվերթ է չեղյալ հայտարարվել: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Մասնագետները դեռեւս չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել` նշելով, որ թորնեդոն չի հանդարտվի մոտակա 2 օրերի ընթացքում: Read more

Հրդեհ Նյու Յորքում

Pajar 3Նյու Յորքի ամենախիտ բնակեցված Բրուքլին շրջանում կայծակը հարվածել է բնակելի շենքին: Արդյունքում տանիքին հրդեհ է բռնկվել, որը հաշված րոպեների ընթացքում տարածվել է շենքով մեկ: Նվազագույնը 52 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Կայծակը հարվածել է տեղական ժամանակով երեկ առավոտյան: Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով` 7 հարկանի շենքում բռնկված հրդեհը մարվել է 3,5 ժամում: Կրակի դեմ պայքարել են ավելի քան 200 հրշեջներ: Հաղորդվում է, որ տուժածների թվում հակահրդեհային ծառայության աշխատակիցներ կան, որոնցից մեկի վիճակն օրհասական է: Գրեթե ամբողջությամբ այրվել են 18 բնակարաններ: Հրդեհի հետեւանքով տարհանվել էր շուրջ 100 ընտանիքRead more

Վթարից զոհվել է օլիմպիական չեմպիոնը

chemp 4Արիզոնա նահանգում փոքրիկ ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղուց, ինչից հետո հրդեհվել է: Միջադեպի հետեւանքով մահացել է երեք մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Սեդոնա քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը փորձել է թռչել, երբ բախվել է արգելապատնեշին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Beechcraft 60 մակնիշի ինքնաթիռը պատկանել է 53-ամյա նախկին թեթեւատլետ Պետ Պորտըրին, ով օլիմպիական երկակի եւ ԱՄՆ ութակի չեմպիոն է: Պորտըրը եղել է ղեկին եւ մահացել է: Մյուս երկու զոհերի ինքնությունը պարզվում է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, փրկարարները փլատակների տակից հանել են տղամարդու եւ երկու երեխայի դի: Դաշնային ավիացիոն ծառայությունը հետաքննում է դեպքի հանգամանքները: Read more

Պատերազմ սինթետիկ թմրանյութերի դեմ

syntetic 491 մարդ է ձերբակալվել Միացյալ նահանգների ողջ տարածքում սինթետիկ թմրանյութերի արտադրողների եւ վաճառողների դեմ լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում: Գործողությունը տեղի է ունեցել 31 նահանգներում: Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Միշել Լեոնհարթի փոխանցմամբ, ընդհատակյա լաբորատորիաներում եւ պահեստներում առգրավվել է արդեն պատրաստի թմրանյութի հինգ միլիոն փաթեթ` տարատեսակ նյութերով, այդ թվում սինթետիկ մարիխուանա եւ հումք: Գործողության արդյունքում փակվել է 29 լաբորատորիա, առգրավվել 167 հազ. չափաբաժին սինթետիկ թմրանյութ, 36 միլիոն կանխիկ դոլար, ահռելի քանակությամբ թմրանյութ: Ձերբակալություններն ընթացել են 100 քաղաքներում: Գործողությունն իրականացվել է Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության կողմից, մասնակցել են նաեւ մյուս դաշնային եւ նահանգային գերատեսչությունների գործակալները: Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում վերացվել է մի ամբողջ համակարգված կառույց, որը ոչ միայն արտադրում, այլեւ՝ տարածում էր թմրանյութեր: Թմրանյութերը, որոնք առգրավվել են, հիմնականում նախատեսված են դեռահասների համար, դրանք վաճառվում են փոքր խանութներում կամ ինտերնետի միջոցով եւ հաճախ վաճառողները խաբում են, թե դրանք նախատեսված են ազատ վաճառքի համար: Պաշտոնական տվյալներով, 2010թ. այդ խառնութներից թունավորման 3,2 հազար, իսկ 2011-ին` արդեն 13 հազար դեպք է գրանցվել:   Read more

Օքլենդում խափանվել էր ոստիկանների ռադիոկապը

racia 5Կալիֆոռնիա կատարած նախընտրական այցի ժամանակ նախագահին պաշտպանող հարյուրավոր ոստիկանների ռադիոկապը խափանվել է: Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Օքլընդ քաղաքում: Լրագրողների հետ զրույցում Օքլընդի ոստիկանության ներկայացուցիչ Բերի Դանիլընը հայտարարել է, որ աշխատակիցները մոտ 30 րոպե չեն կարողացել կապվել դիսպետչերակետի հետ, իսկ երբեմն նաեւ` միմյանց հետ: Դա տեղի է ոնեցել խիստ պատասխանատու պահին: Քաղաքի կինոթատրոնում, որի հարեւանությամբ ցուցարարների ամբոխն էր, նախագահը իր նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելու ակցիա էր իրականացնում: Ռադիոկապի սարքերը խափանվել են այն ժամանակ, երբ Օբաման դուրս է եկել թատրոնից, իսկ ակտիվիստները սկսել են շրջափակել փողոցները: -Մեղավորը անցած տարի շահագործման դուրս բերված ռադիոկապն է, որը քաղաքի հարկատուներին 18 միլիոն դոլար է արժեցել,- ասել է Դանիլընը: Read more

Հետաքննություն Standard&Poor's-ի դեմ

stand 1ԱՄՆ իշխանությունները հետաքննում են միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալության գործունեությունը: Հետաքննությունն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության եւ բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Ամերիկյան կառավարությունը ենթադրում է, որ S&P-ն խախտել է դաշնային օրենսդրությունը: McGraw-Hill Companies Inc. ընկերությունը, որին է պատկանում վարկանիշային գործակալությունը, հաղորդել է, որ վարկանիշների ապօրինի յուրացման մեղադրանքները անհիմն են, եւ կորպորացիան մտադիր է վճռականորեն պաշտպանել գործակալության գործունեության օրինականությունը: Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ վարկանիշներ են հայտնվել ԱՄՆ վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում: Սակայն ավելի վաղ վարկանիշային գործակալություններին, այդ թվում` Standard&Poor's-ին, քննադատել են հիփոթեքային արժեթղթերի չհիմնավորված բարձր վարկանիշներ տալու մեջ, ինչն էլ կարող էր լինել 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel