A+ A A-

19 July 2012

Թալիբները 22 բեռնատարներ են ոչնչացրել

bern 3Թալիբան շարժման զինյալներն այս գիշեր Աֆղանստանում միայն մեկ ռումբի օգնությամբ կարողացել են ոչնչացնել 22 բեռնատար, որոնք ռազմամթերք եւ վառելիք էին տեղափոխում ՆԱՏՕ-ի զորքերի համար: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Սամանգան նահանգում: Նահանգային իշխանությունները հայտնել են, որ բեռնատարներն ու բենզատարները սպասում Էին լույսը բացվելուն: Կայանում միաժամանակ հավաքվել էին տասնյակ մեքենաներ, որոնց վարորդները հիմնականում քնած են եղել: Թալիբներն օգտվել են հենց այդ հանգամանքից, ինչպես նաեւ այն բանից, որ ճամբարը բավականաչափ չէր հսկվում: Թալիբները մագնիսական ական են ամրացրել բենզատարներից մեկին, քաշվել անվտանգ հեռավորության վրա, իսկ այնուհետեւ այն գործի են դրել: Պայթյունից առաջացած կրակն արագորեն մի մեքենայից տարածվել է մյուսը: Ստեղծված խուճապն ու խառնաշփոթը թույլ չեն տվել արագորեն մարել հրդեհը: Բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան, սակայն լուրջ նյութական վնաս է հասցվել: Բեռնատարներն ու բենզատարները Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի զորակազմի համար ռազմամթերք ու վառելիք էին տեղափոխում հարեւան Ուզբեկստանից: Read more

Սիրիայում սպանել են նախարարների

nakhar 4Դամասկոսի կենտրոնում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, հուլիսի 18-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվել են նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ. Մահացու վիրավորվել եւ հիվանդանոցում զոհվել են Պաշտպանության նախարար Դաուդ Ռաջհան, ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթն ու երկրի հետախուզության ղեկավարը: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել ուժային նախարարների նիստի ժամանակ: Ահաբեկիչն ականապատ մեքենան մոտեցրել է Ազգային անվտանգության շենքի պատերի մոտ, այնուհետեւ պայթեցրել այն: Ազգային անվտանգության շենքը գտնվում է Ռաուդա թաղամասում մշտական հսկողության տակ: Դեպքից հետո մայրաքաղաք Դամասկոսում պայթյունները շարունակվել են, մի շարք թաղամասերում դաժան մարտեր են ընթանում: Նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պաշտպանության նոր նախարար է նշանակել գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆահդ Ալ- Ջասեմ Ալ-Ֆրիջին: Սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարում են, թե երկրի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, սակայն անկախ վերլուծաբանների կարծիքով, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:  Read more

ԴՊՀ-ն լրացուցիչ միջոցառումներ է մշակում

dph 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ մշակել ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի կրճատման եւ տնտեսական աճի խթանման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել համակարգի նախագահ Բեն Բերնանկին` ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում կայացած լսումների ժամանակ: Բերնանկին նշել է նաեւ, որ ԱՄՆ տնտեսական աճը խոչընդոտող գործոններ են հանդիսանում Եվրագոտու պարտքային ճգնաժամն ու ԱՄՆ բյուջետային ոչ հստակ քաղաքականությունը: Բերնանկին անդրադարձել է նաեւ եվրագոտու վիճակին եւ նշել, թե եվրոգոտու ճգնաժամն ամենալուրջ սպառնալիքներից մեկն է ԱՄՆ-ի էկոնոմիկայի համար: -Այս տարի եվրոյի գոտում ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ նվազել էր մի շարք կառուցողական քայլերի շնորհիվ, որոնք ձեռնարկել էին Եվրոպայի իշխանությունները: Սակայն ոչ այնքան վաղուց Եվրոպայի ֆինանսական շուկաներում առկա հիմնախնդիրները կրկին գլուխ են բարձրացրել Հունաստանում քաղաքական անկայունության եւ այն դժվարությունների պատճառով, որոնց բախվում են Իսպանիայի բանկերը,- նշել է Բեռնանկին: Նրա խոսքով՝ Եվրոպայի ֆինանսական շուկաները եւ էկոնոմիկան շարունակում են լուրջ սթրես ապրել, եւ այս իրադրությունը կարող է տարածվել աշխարհի մյուս տարածաշրջանների, ներառյալ ԱՄՆ-ի վրա: Դեռ ավելին, Եվրոպայում իրադրության վատթարացման հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում տնտեսության ապագայի համար,- հավելել նա:  Read more

Վինետկայում կորած դեռահասին գտել են

der 2Սան Ֆերնանդո հովտում` Վինետկա շրջանում 13-ամյա դեռահասը, ով անհետ կորել էր մոր հետ վիճաբանությունից հետո, հայտնաբերվել է եւ ողջ-առողջ է: Վըլեա Յանգին վերջին անգամ տեսել էին երեկ ուշ երեկոյան` ժամը 23:15-ի սահմաններում, երբ նա քայլում էր Cohasset Street-ով, Օսո եւ Մեյսըն պողոտաների մերձակայքում: Լոս Անջելեսի ոստիկանության վարչության Տոպանգա բաժանմունքի ներկաայցուցչի խոսքով, նա մտավոր հետամնացություն ունի, իսկ տանից դուրս էր եկել մոր հետ վիճաբանությունից հետո: Ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարն ու նկարագրությունը: Մոտ 7 ժամ անց երեխային հայտնաբերել եւ եւ տեղափոխել են տուն: Read more

Հրաձգություն Ալաբամայում

alabam 5Ալաբամա Թասկալուզա քաղաքի բարերից մեկում հրաձգության հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հանցագործը երեկոյան մտել է Cooper Trooper բար եւ անկանոն կրակ բացել: -Նախ մեկ կրակոց հնչեց, երկրորդը, ապա նա սկսեց առանց սեթեւեթելու գնդակահարել հավաքվածներին,- պատմել է ականատեսներից Ռայլի Դաննը: Դեպքի պահին բարում մոտ 90 մարդ է եղել: Իր սեւ գործն անելով` կասկածյալը փախուստի է դիմել: Դեպքի վայր ժամանած իրավապահները սկսել են որոնողական աշխատանքները, իսկ ականատեսների պատմածով կազմված ֆոտոռոբոտը սոցիալական ցանցերի միջոցով ուղարկվել է բոլոր բաժիններին: Դրսի տեսադիտման համակարգերը արձանագրել էին չարագործին, ով զենքը ձեռքին ուղեւորվում էր բարի կողմը: Դեպքից ժամեր անց կասկածյալը` 44-ամյա Նաթան Վան Ուիլքինսը հանձնվել է ոստիկաններին Ջասպըր քաղաքում, որը Թասկալուզայից մեկ ժամվա ճանապարհի վրա է: Ոստիկանության նախնական տեղեկություններով, նա բարում գտնված անձանցից ոչ մեկի հետ ծանոթ չի եղել: Ջասպերի ոստիկանության կապիտան Լարրի Քանթրելի խոսքով, նա խոստովանել է, որ ուզում էր մեռնել եւ ակնկալում էր, որ Թասկալուզայի ոստիկանները կսպանեն իրեն, սակայն վերջին պահին վախեցել եւ փախել է բարից: Դեպքի փաստով քրգործ է հարուցվել, քննությունը շարունակվում է:   Read more

Օդաչուն փորձել է առեւանգել ինքնաթիռը

odddd 3Ամերիկյան SkyWest Airlines ավիաընկերության օդաչուն Յուտա նահանգի Սենթ-Ջոնս քաղաքի օդանավակայանում ներխուժել է մարդատար օդանավ, առեւանգել այն, տեղափոխել ավտոկանգառ, այնուհետեւ ինքնասպան եղել: Reuters-ի փոխանցմամբ, 40-ամյա օդաչու Բրայըն Հեդգլինը հետախուզվում էր Կոլորադոյում նախկին սիրուհու` 39-ամյա Քրիստինա Կորնեհոյի սպանության գործով: Նրա նախկին ընկերուհու մահացած մարմինը հայտնաբերել էին շաբաթ օրը: Հեդգլինը անցել է Սենթ Ջորջ քաղաքի օդանավակայանի պարսպի վրայով, ներխուժել CRJ200 մակնիշի օդանավ, միացրել շարժիչն ու կանգառում վրաերթի ենթարկել մի քանի ավտոմեքենաներ, որից հետո, երբ նկատել է, որ չի կարող թռչել, օդաչուի խցիկում ատրճանակով վերջ դրել իր կյանքին: Օդանավում ուղեւորներ չեն եղել: SkyWest Airlines-ի ներկայացուցիչների փոխանցմամբ` այդ ժամանակ Հեդգլինը արձակուրդում է եղել: Նրա գործողությունների հետեւանքով օդանավը վնասվել է: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում:  Read more

Շերիֆը համոզված է

Arpayo 3Արիզոնայի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոն հայտարարել է, որ Բարաք Օբամայի ծննդյան վկայականի իսկությունը ստուգած իր օգնականները փաստաթուղթը կեղծ են ճանաչել: Թե ինչպես է հիմնավորվում այդ եզրակացությունը՝ չի նշվում: Հաղորդվում է, որ Արփայոյի գլխավոր օգնական Մայք Զուլոն, վերլուծելով փաստաթղթի թվային ծածկագրերը, հայտնաբերել է, որ Օբամայի ծննդյան վկայականի որոշ կետեր լրացված չեն: Արփայոյի օգնականները, որոնք աշխատում են կամավորական սկզբունքով, ստուգել են Օբամայի ծննդյան վկայականի ամբողջական տարբերակը, որը 2011 թ. ապրիլին էլեկտրոնային տարբերակով հրապարակել էր Սպիտակ տունը: Հետաքննության նախնական տվյալները հրապարակվել էին մարտի 1-ին: Այդ ժամանակ Արփայոն հայտարարեց, որ համոզված չէ Օբամայի ծննդյան վկայականի իսկության մեջ: Զուլոն պնդում էր, որ թղթային տարբերակով այդ վկայականը երբեք գոյություն չի ունեցել: Նրա կարծիքով՝ այն ստեղծվել է համակարգչի միջոցով: Փաստաթղթի ստուգման մեթոդիկան բացատրվում է հատուկ ֆիլմում: Արփայոյի օգնականները փորձել են փաստաթղթում հայտնաբերել առանձին շերտեր եւ ապացուցել, որ դրանք դրվել են համակարգչային վերամշակման արդյունքում: Հավայիի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Օբամայի ծննդյան վկայականն իրական է: Մայիսի 23-ին Արիզոնա նահանգի քարտուղար, հանրապետական Քեն Բենեթն ընդունել էր Հավայիի ղեկավարության փաստարկները՝ հայտարարելով, որ Օբամայի անունը կներառվի 2012 թ. նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում: Արփայոն, որը համարվում է Ամերիկայի ամենազիլ շերիֆը, ճանաչում է ձեռք բերել ապօրինի ներգաղթյալների դեմ դաժան պայքարի պատճառով:   Read more

Սպիտակ տունը բացատրել է

kisssss 4ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկնոջ հարաբերությունները շարունակում են մնալ անամպ: Այս մասին հավաստիացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու բասկետբոլի խաղի ժամանակ, երբ Օբամաներին խոշոր պլանով ցուցադրել են էկրանին, Միշել Օբաման չի համբուրել ամուսնուն: Ըստ ավանդույթի, զույգերը որոնք հայտնվում են տրիբունաների վրայով թռչող տեսախցիկի ֆոկուսում, պետք է համբուրվեն: Այդ տեսախցիկը կոչվում է Համբույրի տեսախցիկ: Նախօրեին Բարաք եւ Միշել Օբամաները խախտել էին այդ ավանդույթը: Համբույրի փոխարեն հեռուստադիտողները տեսել են, թե ինչպես է Միշել Օբաման բացասական շարժում գլուխը: Ավելի ուշ նրանց հնարավորություն է տրվել սխալը ուղղելու, եւ նրանք օգտվել են առիթից: Բայց, այնուամենայնիվ, լրագրողների շրջանում կասկածներ էին մնացել, որ ամուսինները վիճել են: Read more

Երեք սխալի օրենքի կասեցմամբ կազատվեն 3000-ը

stike 3Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ երեք հանցագործությունների օրենքի կիրառման արդյունքում: Օրենքի կիրառումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջեւ, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ օրենքի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի: Նոյեմբերին նախատեսվում է այդ օրենքի փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Իրավապահները կարծում են, որ դատապարտյալներն այնքան էլ հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել: Այսօր ԱՄՆ-ի բանտերում պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը: Read more

Քլինթոնը ռեկորդակիր է

Cleanton 7ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր բոլոր վաթսունվեց նախորդների թվում ռեկորդ Է սահմանել աշխատանքային ուղեւորությունների քանակով, ինչպես նաեւ այցելած երկրների թվով: Associated Press-ի փոխանցմամբ, հուլիսի 17-ին, երբ Քլինթոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա ռազմաօդային կայանում, 2009 թվականից ի վեր, երբ նա զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, նրա ուղեւորությունների երկարությունը գերազանցել է 1,35 միլիոն կիլոմետրը: Այդ ժամանակամիջոցում Քլինթոնն այցելել է 102 երկիր, այդ թվում՝ մասնակիորեն ճանաչված Կոսովո, եւ ճանապարհին անցկացրել է գրեթե մեկ տարի՝ 351 օր: Միայն վերջին 13-օրյա շրջագայության ժամանակ 64-ամյա պետքարտուղարը հաղթահարել է 43,5 հազար կիլոմետր, ինչը 3,5 հազարով ավելի է հասարակածի երկարությունից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel