A+ A A-

06 July 2012

Ֆրանսիան հայկական օրինագիծը չի ընդունի

dav 2Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հարաբերությունների կարգավորման գինը եղել է այն, որ Ֆրանսիան այլեւս մտադիր չէ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու,- հայտարարել է Լորան Ֆաբիուսը: Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե օրենքն ընդունվելու է : Ցավոք, հերթական անգամ գերտերությունները իրենց շահերի համար հետ կանգնեցին համամարդկային արժեքներից` խաբելով հայ համայնքին:   Read more

06 July 2012

Բըրբենքում թմրանյութ են գտել

temr 1Բըրբենքի ոստիկանները, որոնք ծառայություն էին իրականացնում Սան-Վյալիում, 10 ֆունտ մետամֆետամին տեսակի ծանր թմրանյութ եւ զենք են հայտնաբերել մանկասայլակի մեջ: Թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում էր կես միլիոն դոլար: Կասկածյալը, ում նրանք որոնում էին, կարողացել է փախուստի դիմել: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդուարդո Ռուիսի խոսքով, 8500 block of Glenoaks Boulevard հասցեում գտնվող տան խուզարկության օրդերը տրվել էր Թմրանյութերի շրջանառության եւ փողոցային ավազակախմբերի դեմ պայքարի բաժնին: Թմրանյութն ու զենքը հայտնաբերել են մանկական սայլակի մեջ: Կասկածյալի անունը չի հաղորդվում, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Read more

06 July 2012

Սպանություն Մորենո Վյալիյում

more 2Մորենո Վյալիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ տներից մեկում երկու սպանված մարդու է հայտնաբերել: Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հրազենային մահացու վնասվածքներով մոր եւ անչափահաս որդու դիակները հայտնաբերվել են գիշերը ժամը 4-ի սահմաններում, 24000 block Of Myers Avenue հասցեում: Հարեւանները ոստիկաններին հայտնել են, որ այդ ժամին մի քանի կրակոցներ են լսել տանից: Իրավապահները փակել են հարեւան փողոցներն ու հետաքննություն են իրականացնում: Ձերբակալվել է մահացած կնոջ ընկերը, ով կասկածվում է սպանության մեջ։ Ռիվրսայդ շրջանի շերիֆի գրասենյակը առայժմ այլ մանրամասներ չի հաղորդել: Read more

06 July 2012

Ռոք երգիչը խոշոր վթարի պատճառ

kaos 3Ամեն ռոք խմբի երգչին ձերբակալել են ենթադրաբար ալկոհոլի զդեցության տակ խոշոր ավտովթարի պատճառ դառնալու համար: Նա գիշերը մեքենայով բախվել էր մի քանի մեքենաների Սան-Ֆերնանդո հովտում: Ամենագնացը, որ վարում էր 46-ամյա Քարիմ Ջորջ Չմիլինսկին Ստուդիո-Սիթիում` Laurelgrove Avenue-ի եւ Laurel Terrace Drive-ի շրջանում բախվել էր երեք մեքենաների: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Նորմա Այզենմանի խոսքով, սկզբում ահազանգ էր ստացվել, թե նա վնասել է միանգամից 15 մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երգիչը ավելի հայտնի է Քեյսի Քաոս բեմական կեղծանունով, նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:   Read more

06 July 2012

Ավիավթար Վենտուրա շրջանում

inqn 3Երկու մարդ է զոհվել, երբ փոքր, թեթեւշարժիչանի ինքնաթիռը կործանվել է վենտուրա շրջանում, լեռնային Պիրու քաղաքի այգիներից մեկում: Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Սթիվ Սուինդլը հայտնել է, որ թիվ 126 մայրուղով ընթացող վարորդներն ահազանգել են օդանավի վթարի մասին: Ինքնաթիռն ընկել էր բնակելի տների մերձակայքում նարնջի այգիների մեջ: Վթարի հետեւանքով հրդեհ չի բռնկվել, նաեւ գետնի վրա ոչ ոք չի զոհվել: Վենտուրա շրջանի իշխանությունները չեն հայտնել զոհվածների անունները: Ինքնաթիռը եղել է TL Ultralight ընկերության արտադրած Sting Sport մակնիշի սարք: Վթարի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել: Դաշնային ավիացիոն ծառայությունն ու տրանսպորտի անվտանգության վարչությունը հետաքննություն են սկսել` պարզելու վթարի բոլոր հանգամանքները:   Read more

06 July 2012

Կալիֆոռնիան ապաստարան կտա անօրինական ներգաղթյալներին

trust 2Կալիֆոռնիայի Սենատն իր աջակցությունն է հայտնել օրինագծին, որով նահանգի ոստիկանությանը արգելում է արտահանձնման նպատակով միգրացիոն իշխանություններին հանձնել այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Reuters-ի փոխանցմամբ, քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Օրինագծին կողմ է քվեարկել 21 սենատոր, դեմ` 13-ը: Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք եւ շահագրգիռ էին անցկացնել օրինագիծը որը հայտնի է Trust Act անվանմամբ : Ավելի վաղ նման օրինագծի տարբերակը ընդունել էր նահանգի Ներկայացուցիչների պալատը, որը նույնպես ղեկավարվում է դեմոկրատների կողմից: Ներկայում Ստորին պալատը պետք է քվեարկի օրինագծի օգտին, որը հավանության է արժանացել Սենատի կողմից, ինչից հետո այն կներկայացվի Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Ջերի Բրաունին: Նշենք, որ օրինագիծը պատասխան է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրինագծին, որով թույլատրվում է ձերբակալել ապօրինի ներգաղթյալներին Read more

06 July 2012

Աշխատատեղերի ստեղծման տեմպերը դանդաղել են

joggg 2Միացյալ Նահանգներում հունիսի 80 հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել, ինչը 10 հազարով պակաս է փորձագետների կանխատեսումներից: Ամերիկյան մասնավոր ընկերություններն աշխատանքի են ընդունել 84 հազար մարդու, իսկ պետական հաստատություններն ազատել են 4 հազարի: Մինչդեռ մայիսին ստեղծվել էր 105 հազար աշխատատեղ: Գործազրկությունը մնացել է նույն` 8,2 տոկոս ցուցանիշի վրա: Այս տվյալները վկայում են այն մասին, որ երկրում աշխատատեղերի ստեղծման գործընթացն արդեն երրորդ ամիսն է, ինչ թույլ ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաեւ խոչընդոտ ստեղծում նախագահ Օբամայի կողմից արվող այն հայտարարությունների համար, որոնց համաձայն նախագահի պաշտոնն իր կողմից զբաղեցնելուց հետո երկրի տնտեսական իրավիճակը բարելավվել է: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնին անընդունելի բարձր է անվանել գործազրկության մակարդակը՝ շեշտելով, որ նախագահի կողմից ընդունված միջոցառումները չեն նպաստել Ամերիկան աշխատանքի վերադարձնելուն: Աշխատաշուկայի եւ գործազրկության վերաբերյալ հրապարակվող զեկույցները դարձել են աշխարհի խոշորագույն տնտեսությունում տիրող իրավիճակի ծանրաչափ եւ կարեւոր դեր ունեն նախընտրական պայքարում:   Read more

06 July 2012

Արգենտինական բռնակալներին դատապարտեցին

argent 3Արգենտինայի նախկին բռկալաներ Խորխե Վիդելային եւ Ռեյնալդո Բինյոնեին մեղավոր են ճանաչել ռազմական խունտայի տարիներին քաղբանտարկյալների երեխաների առեւանգումներ կազմակերպելու մեջ: Վիդելան, ով ցմահ բանտարկություն է կրում մարդկության դեմ հանցանքների համար, դատավորը եւս 50 տարվա ազատարկման է դատապարտել, իսկ Բինյոնեին` 15 տարվա: Դատարանի շենքի առջեւ հավաքվել էին տուժածների ազգականներն ու իրավապաշտպաններ: Նրանք վճիռն ընդունել են արցունքոտ աչքերով: Պլասա-դե-Մայոյի տատիկներ կազմակերպության տվյալներով, 70-ականների հետապնդումների ընթացքում անհետ կորել է մոտ 500 երեխա: Նրանցից միայն 100-ն էր կարողացել գտնել տատիկներին ու պապիկներին, քանի որ ծնողները զոհվել էին զինվորականների ձեռքով: -Արդարադատությունը հաղթանակեց: Եթե հիշենք, մենք սա սկսել ենք դեռ 1996թ. եւ այն ժամանակ չգիտեինք` արդյոք կհասնենք մինչեւ վերջ,- նշել է Պլասա-դե-Մայոյի տատիկներ կազմակերպության ղեկավարը: Նախկին բռնակալների հետ միասին դատարանի առջեւ են կանգնել եւս 9 նախկին զինվորականներ եւ ոստիկաններ: Պաշտոնական տվյալներով, ռազմական բռնակալության տարիներին Արգենտինայում անհետ կորել է 18 հազար մարդ, իրվապաշտպանները գրեթե երկու անգամ ավելի թիվ են նշում:   Read more

06 July 2012

Քահանային ծեծած տղամարդուն արդարացրին

pr 3Սան-Ֆրանցիսկոյի բնակիչը, ով խոստովանել էր, թե ծեծի է ենթարկել իր ու եղբոր նկատմամբ մոտ չորս տասնամյակ առաջ սեռական ոտնձգություններ կատարած քահանյին, արդարացվել է Սան-Խոսեի դատարանի կողմից: Վճիռն անակնկալ է եղել Ուիլյամ Լինչի համար, ով սպասում էր, որ իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն: Երդվյալ ատենակալների խումբը, որոնց թվում 10 տղամարդ եւ երկու կին, որոշում են կայացրել, որ Լինչը մեղավոր չէ 2010թ. հայր Ջերըդ Լինդնըրի վրա կատարած հարձակման համար: Քահանան մեղադրվում էր տարիներ առաջ մեկ տասնյակից ավելի երեխաների, այդ թվում սեփական զարմիկների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մեջ: Երդվյալ ատենակալներից միայն ութը մեղավոր են ճանաչել Լինչին վերջին կետով, եւ դատավոր Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Դեւիդ Սենան որոշել է, որ դատական հետապնդումը Ուիլյամ Լինչի նկատմամբ դադարեցվում է: Շրջանային դատախազ Ջեֆֆրի Ռոզենը նշել է, թե իրենք առաջիկայում կքննարկեն Լինչի դեմ նոր մեղադրանք առաջադրելու հավանականությունը: -Ես կարծում էի, որ կհայտնվեմ դատարանում,- ասել է Լինչը դատական նիստից հետո եւ հավելել,- Ես երջանիկ եմ եւ զարմացած: Մեզ հաջողվեց պատռել հայր Լինդների դիմակը: Նա նաեւ կոչ է արել կրոնավորների կողմից սեռական ոտնձգության ենթարկված բոլոր անձանց պատմել այդ մասին, սակայն բռնություն չգործադրել նրանց նկատմամբ: Քահանա Լինդների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները տեղի են ուենցել 1974թ. կաթոլիկ ճամբարում:   Read more

06 July 2012

Զիմերմանը գրավով ազատ արձակվեց

Zimer 2Սեւամորթ երիտասարդ Թրեյվան Մարտընին սպանած ենթադրյալ մարդասպան Ջորջ Զիմերմանի գրավի գումարը բարձրացրել են մինչեւ մեկ միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Հյուսթոնի դատարանի դատավոր Քենեթ Լեսթերը վերանայել է նախկինում նշանակված 150 հզ դոլար գումարի չափն այն բանից հետո, երբ դատախազը հայտնել է, որ Զիմերմանն ու նրա կինը թյուրիմացության մեջ են գցել դատարանին` կապված իրենց եկամուտների չափի հետ: 2012թ-ի ապրիլին Շելի Զիմերմանը հայտնել էր դատարանին, որ իրենց միջոցները սահմանափակ են , քանի որ Ջորջը մշտական աշխատանք չունի, իսկ ինքն ուսանողուհի է: Մեղադրող կողմը նշել է, որ Զիմերամանին օգնելու համար մարդիկ հավաքել են 135 հազար դոլար, ինչը դատարանում չի նշվել ամուսիների կողմից: Ջորջ Զիմերմանին մեղադրում են հունվարի 26-ին, երբ նա հսկում էր Սենդֆորդի փողոցները, կասկածելի տեսք ունեցեղ դեռահասի հետ բախում ստեղծելու եւ նրան սպանելու մեջ: 17-ամյա դեռահասի մահը մեծ աղմուկ բարձրացրեց ԱՄՆ-ում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ոչ միայն չէր ձերբակալել նրան, այլեւ այն հրացանը, որով սպանել էր երիտասարդին, նրա մոտ է թողել: Գործին խառնվել էին FBI-ն եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel