amga.tv

Switch to desktop Register Login

25 June 2012

Կոլորադոյում մոլեգնում են հրդեհները

colfire 3Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 11 հազար մարդ սիպված է եղել լքել տները: Հրդեհը բռնկվել է հունիսի 24-ի գիշերը՝ Փայք ազգային անտառում, որը գտնվում է ԱՄՆ-ը ամենահայտնի լեռներից մեկի՝ Փայքս Փիքի մոտ: Մոտ մեկ օրվա ընթացքոմ հրդեհը ընդգրել է ավելի քան 1000 հեկտար տարածք: Վտանգի գոտուց տարհանվել է շուրջ 11 հազար մարդ, այդ թվում՝ Մանիտու Սփրինգսի ավելի քան 6200 բնակիչ: Տարհանվել են նաեւ Քասքըդ, Չիպիտա Պարկ եւ Գրին Մաունթըն ֆոլս բնակավայրերի բնակիչները: Նահանգի տարածքում հրդեհն արդեն ոչնչացրել է 248 առանձնատուն: Մի կին մահացել է հրդեհի հետեւանքով: Կոլորադոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչները դժվարացել են ասել՝ որքան արագ կհաջողվի տեղայնացնել եւ մարել կրակը՝ նշելով, որ իրավիճակը չափազանց անկայուն է: Իշխանությունների գնահատմամբ, հրդեհաշիջման աշխատանքների համար արդեն ծախսվել է ավելի քան 4 մլն դոլար: Նոր հրդեհների առաջացումը կանխելու համար Կոլորադոյի նահանգապետը խարույկներ վառելու եւ հրավառություններ անելու արգելք է մտցրել: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում, գրանցվել է անտառային հրդեհների 20 օջախ, հիմնականում երկրի արեւմուտքում` Քալիֆորնիայում, Նեւադայում, Նյու Մեքսիկոյում եւ Յութայում: Յութա նահանգում հանգստյան օրերին հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 2500 մարդ:   Read more

25 June 2012

Օկլահոմայում գնացքներ են բախվել

gnacq 3Օկլահոմայում երկու առեւտրային գնացքների բախման հետեւանքով մահացել է մեկ մարդ, երեքն անհետ կորել են: Բախումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Գուդուիլ քաղաքի շրջակայքում: Բախման հետեւանքով գնացքները դուրս են եկել ռելսերից, այրվել է դիզելային վառելիքը: Վթարի հարեւանությամբ գտնվող տների բնակիչները տարհանվել են: Զոհի մասին հակասական տեղեկություններ են ստացվում, տեղական լրատվամիջոցների մի մասը չի հաստատվում մեկ մարդու մահվան մասին լուրը, հաղորդվում է միայն երեք անհետ կորածների մասին: Նախնական տվյալներով, յուրաքանչյուր գնացքում եղել է երկու մարդկանցից բաղկացած բրիգադ` ինժեներ եւ ուղեկցորդ: Փրկարարներն առայժմ հույս չունեն գտնել նրանց եւ պատրաստվում են ամենաողբերգական սցենարին` կարծելով, որ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, մահացել են: Մի ուղեկցողը մինչ բախումը դուրս է թռել գնացքից: Նրան բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել: Տեղական Օկլահոման թերթի փոխանցմամբ, գնացքներից մեկը նոր ավտոմեքենաներ էր տեղափոխում, մյուսը` տարաներ, որոնց մեջ պայթյունավտնագ հեղուկ է եղել: Տրանսպորտային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել:   Read more

25 June 2012

Սանդասկիին տեղափոխեցին բանտ

sand 22Փենսիլվենիայում դատարանը հաստատել է Փենսիլվենիայի պետական համալսարանի ֆուտբոլային հայտնի թիմի մարզչի օգնական Ջերի Սանդասկիի դեմ տասը տարվա ընթացքում 10 տղաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մասին ներկայացված 48 մեղադրանքներից 45-ը։ Սանդասկին հենց դատարանի դահլիճից տեղափոխվեց Բելեֆոնթի բանտ։ Նրա դատապաշտպանն ասել է, թե նրա ընտանիքը հիասթափված է դատարանի որոշումից ու ավելացրել, որ մեղադրվող կողմը բողոքարկելու է վճիռը։ Փենսիլվենիա նահանգի գլխավոր դատախազ Լինդա Քելլին շնորհակալություն է հայտնել տուժածներին՝ կարեւոր վկայություններ տալու համար։ Սանդասկիի նկատմամբ վճիռը կկայացվի ավելի ուշ, նրան սպառնում է մինչեւ 442 տարվա ազատազրկում։ Համալսարանի նախագահ Ռադնի Էրիքսընը հայտարարություն է արել, որ հաստատությունն անում է ամեն ինչ՝ ապահովելու համար ուսանողների անվտանգությունը եւ խորացնելու համար սեռական բռնությունների մասին նրանց իմացությունը։ Սանդասկիի նկատմամբ ներկայացված մեղադրանքները ցնցել էին այս համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը պարտականություններից ազատել էր թիմի հայտնի մարզիչ Ջո Փաթերնոյին եւ համալսարանի նախագահ Գրահամ Սպանիերին։  Read more

25 June 2012

Օբաման բողոքում է իր ֆինանսական վիճակից

ob 11ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը կոչով դիմել է ընտրողներին, որում խոստովանում է, որ Միթ Ռամնին փաստացիրոեն արդեն համարվում է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, ում հաջողվել է ավելի շատ միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ -ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակցի համեմատ 1-ը 3–ի հարաբերակցությամբ ավելի քիչ միջոցներ է հավաքում, – ասված է հայտարարությունում։ Վերջին 10 օրերի ընթացքում հանրապետականները 20 միլիոն դոլար են ծախսել հեռուստատեսությամբ Օբամայի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Վերջինիս շտաբը կոչ է արել մտածել՝ ինչպես եւ ինչքան պետք է ծախսեն իրենք հոկտեմբերի վերջին 10 օրերի ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ դեմոկրատները չունեն միլիարդատերեր, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում նախընտրական հիմնադրամներին։  Read more

25 June 2012

52-ամյա հային մեղավոր են ճանաչել

ghukas 1եքսասում դատարանը 52-ամյա Ալեքսանդր Ղուկասյանին մեղավոր է ճանաչել Հյուսիսային Թեքսասի ավտոլցակայաններից մեկում տասնյակ վարկային քարտերի տվյալները գողանալու եւ դրանք հետագայում օգտագործելու մեջ: Ղուկասյանը մեղադրվում է կապի էլեկտրոնային միջոցների ապօրինի օգտագործման, կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու եւ խաբեությամբ նույնականացված տեղեկատվության օգտագործման մեջ: Նա ունիվերսալ բանալի է ունեցել, որի միջոցով բացել է ընդհանուր տեսակի բենզինային պոմպերը եւ տեղադրել սարքը, որի միջոցով կարողացել է արտատպել քատերի համարներն ու անձնական նույնականացման համարները: Ղուկասյանին սպասվում է մինչեւ 99 տարվա ազատազրկում: Մյուս երկու մեղադրյալները` Արկադի Մինասյանն ու Արին Մեհրաբյանը սպասում են Հյուսթոնի դատրանի վճռին: Նրանց եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրված: Եւս երկու կասկածյալներ ազատության մեջ են:  Read more

Ամերիկացիները ավելի շատ են ճանապարհորդում

mex 1ԱՄՆ-ի ավելի քան 17,8 մլն քաղաքացիներ 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտասահմանյան ուղեւորություններ են կատարել, ինչը 5,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի համանման ցուցանիշը: Այդ մասին հաղորդել է երկրի առեւտրի նախարարության զբոսաշրջության վարչությունը: Անդրօվկիանոսյան ուղեւորությունների բաժինը կազմում է ԱՄՆ-ի քաղաքացիների արտասահմանյան ուղեւորությունների ընդհանուր ծավալի 48 տոկոսը: Հին աշխարհի երկրներն իրենց ժողովրդականությամբ առաջին տեղն են զբաղեցնում ԱՄՆ-ի քաղաքացիների անդրօվկիանոսյան ուղղությունների թվում. շուրջ 2,73 մլն ամերիկացիներ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին այցելել են Եվրոպա, ինչը կազմում է արտասահմանյան տուրիստական ամբողջ հոսքի 15,3 տոկոսը: 2-րդ տեղում Կարիբյան տարածաշրջանն է (2,2 միլիոն), երրորդում՝ ասիական երկրները (ավելի քան 1,4 միլիոն):

Ամերիկացիների ճանապարհորդությունների գլխավոր ուղղությունը մնում է Մեքսիկան` չորս ամսում 7 մլն կամ 39,3 տոկոս: Ընդհանուր առմամբ 2011թ. ԱՄՆ բնակիչները կատարել են շուրջ 58,5 մլն արտասահմանյան ուղեւորություններ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version