amga.tv

Switch to desktop Register Login

20 June 2012

Յոթ զինվորների պատժելու են

Rur 1Ռազմական հետաքննությունը խորհուրդ է տվել կարգապահական միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի 7 զինվորների նկատմամբ՝ կապված Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի օրինակների այրման հետ: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ԱՄՆ զինված ուժերի նեերկայացուցիչը գաղտնիության պայմաններում հայտնել է, որ կատարվածի մասին հաշետվությունն ուղարկվել է Պենտագոն եւ այս պահին քննարկման ընթացքի մեջ է: Հիշեցնենք. փետրվարին Ղուրանն այրելու դեպքերը անկարգությունների տեղիք տվեցին եւ հանգեցրին ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա հարձակումների: Read more

20 June 2012

Ռամնին ընդդեմ Ռուսաստանի

rom 1Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թիվ մեկ թեկնածուն՝ Միթ Ռամնին, կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը համարվում է իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդը։ -Ռուսաստանը հետեւողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում։ Իհարկե, մենք թշնամիներ չենք եւ չենք պատերազմում իրար դեմ։ Սա սառը պատերազմ չէ, սակայն Ռուսաստանը համարվում է մեր աշխարհաքաղաքական հակառակորդը,- ասել է Ռամնին: Նա ասել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության ձեւավորման սկզբունքը պետք է լինի ուժը։ -Արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ պետք է հանդես գալ ուժի դիրքերից․ ԱՄՆ-ը պետք է ունենա ուժեղ տնտեսություն եւ զինված ուժեր։ Մեզ անհրաժեշտ է մի նախագահ, որը կարող է ցուցադրել իր բնավորության ուժեղ կողմերը եւ լավ հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին,- ասել է Ռամնին։ Հիշեցնենք, որ սա նման առաջին հայտարարությունը չէր։ Նախկինում էլ Ռամնին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի եւ նրա ղեկավարության հասցեին։   Read more

20 June 2012

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը

may 1Forbes ամսագրի տվյալներով՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերն է։ Նշվում է, որ Մեյվեդերը, ով իր նախկին ընկերուհուն ծեծելու համար այժմ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, նախորդ տարվա ընթացքում 85 մլն դոլար է աշխատել։ Մեյվեդերին հաջորդում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, ում աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար։ Ամերիկացի գոլֆիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Թայգըր Վուդսը 59.4 մլն դոլար ցուցանիշով եզրափակում է առաջատար եռյակը։ Վուդսը նախկինում տարիներ շարունակ առաջատարն է եղել ցանկում:   Read more

Միայնակ լինելը կրճատում է մարդու կյանքը

miay 1The Daily Mail-ը գրում է, որ միայնակ լինելը կարող է զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Այս մասին ասված է երկու նոր հետազոտության մեջ, որոնք հրապարակվել են Ներքին բժշկության արխիվները ամսագրում: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վեց տարի շարունակ հետազոտել են 60-ն անց տարիքի 600 հոգանոց մարդկանց մի խումբ եւ հայտնաբերել, որ նրանց համար, ովքեր իրենց միայնակ էին զգում հետազոտության ընթացքում մահանալու ռիսկը երկու անգամ ավելին էր:   Read more

Դոլարի դեֆիցիտ ողջ աշխարհում

dol 1Համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարային իրացվելիության պակասը կազմում է 2 տրիլիոն դոլար: Այդ մասին հաղորդել է Բլումբըրգ գործակալությունը՝ վկայակոչելով Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծությունը: Դա կապված է այն բանի հետ, որ աշխարհի կենտրոնական բանկերն արագորեն ավելացնում են պահուստները՝ իրացվելիությունից զրկելով շուկայի մասնավոր խաղորդներին: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհի կենտրոնական բանկերի պահուստներում դոլարի բաժինն ընկել էր մինչեւ 60.5 տոկոսի պատմական նվազագույնը: Սակայն արդեն դեկտեմբերին այն հասել է 62.1 տոկոսի: 2012 թվականի սկզբից ի վեր հիմնական արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն աճել է 8.2 տոկոսով, ինչը վկայում է պահանջարկի կտրուկ աճի մասին: Համերկրային պահուստային համակարգը 2008 թվականին ճգնաժամի սկսվելուց ի վեր տպել է մոտավորապես 2 տրլն դոլար, բայց այն բավարար չի եղել:   Read more

Կանադացի մոլագարին արտաքսել են Գերմանիայից

l 1Կանադացի Լուկա Ռոկա Մագնատան Գերմանիայից արտաքսվել է հայրենիք։ Լուկա Ռոկա Մագնատան հունիսի 18-ին Բեռլինից տեղափոխվել է կանադական զինվորական ինքնաթիռ։ Կանադա ժամանելուց հետո նա հանձնվել է Մոնրեալի ոստիկանությանը, հայտարարել է Կանադայի գլխավոր դատախազ Ռաբ Նիքըլսընը: Մագնատան կասկածվում է մայիսի 25-ին իր սիրեկան, չին ուսանող Լին Յունյային սպանելու եւ անդամահատելու մեջ։ Յունյայի մարմնի մասերը նա ուղարկել էր պահպանողական եւ լիբերալ կուսակցությունների գրասենյակներ, նաեւ մի քանի դպրոցներ: Սպանությունից հետո, ինչպես պարզվել էր, Մագնատան մեկնել էր Եվրոպա: Հունիսի 4-ին կանադացի հոգեկան հիվանդը, ում հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել, Բեռլինի ինտերնետ-սրճարաններից մեկում ձերբակալվել էր, երբ սրճարանի աշխատակիցը ճանաչել էր նրան եւ իրավապահների ահազանգել: Նա բայ սեքշուալ պոռնոդերասան էր, եւ հայտնի էր նաեւ Ռոմանով մականունով: Մագնատային ցմահ ազատազրկում է սպառնում:   Read more

Սոչիում բացահայտվել է հայ գործարարի սպանությունը

sochi 1Սոչիում ձերբակալված են գործարար Գրիկո Դարաչյանի սպանության կատարողը եւ պատվիրատուն: Գործարարին Ոստիկանության տվյալներով, գործարարի սպանությունը պատվիրել է Դարաչյանի նախկին գործընկերոջ տղան` Ռուսլան Չեքիրյանը: Ձերբակալվածը համոզված է եղել, որ Դարաչյանը մասնակից է եղել իր հոր՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանությանը: Վարձու մարդասպանին հաջողվել է հայտնաբերել տեսախցիկների օգնությամբ: Սկզբում ոստիկանությունը ձերբակալել է մի աղջկա, ով եղել է մոտոցիկլետի ղեկին եւ տեղափոխել է քիլլըրին: Հենց նա էլ տվել է ցուցմունքը: Կրակողին, ով Դաղստանի բնակիչ է, նրան հաջողվել է թաքնվել, սակայն հետաքննությունը դուրս է եկել պատվիրատուի հետքի վրա: Գրիկո Դարաչյանին սպանել էն հունիսի 9-ին: Նրա ավտոմեքենայի հետ հավասարվել է մոտոցիկլետը, որի ղեկին նստած մարդու դեմքը ծածկված է եղել գլխարկով: Մարդասպանը հանել է ավտոմատը եւ կրակ է բացել ավտոմեքենայի վրա: Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է տեղում՝ մինչ բուժաշխատողների ժամանելը:   Read more

86-ամյա ծերունին կրակել է համագյուղացու վրա

pap 1Երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9.10-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ Այգեստան գյուղում կրակոց է հնչել եւ կա վիրավոր անձ: Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բացահայտել է տեղի ունեցածը: Այդ օրը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը իր մոտ եղած որսորդական անօրինական հրացանով սպանելու դիտավորությամբ իր տան խորդանոցում կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Մամիկոն Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Նա հրազենային վնասվածք է ստացել սեռական օրգանների շրջանում: Քննիչի որոշմամբ, Հոկտեմբեր Գրիգորյանը ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հրացանը, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version