A+ A A-

19 June 2012

Microsoft-ը ներկայացրեց իր պլանշետը

macr 1 Мicrosoft ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային Surface համակարգիչը: Այն նպատակ ունի մրցակցել համաշխարհային առաջատար դարձած iPad-ի հետ: Շնորհանդեսին նորույթը ներկայացրել է Windows-ի ստորաբաժանման ղեկավար Սթիվըն Սինովսկին: Surface-ի էկրանի մակերեսը կազմում է 27 սմ: Գլխավոր առանձնահատկությունը ներկառուցված ներդիրն է, որ կարող է միաժամանակ եւ ստեղնաշարի դեր կատարել: -Դա բավական հետաքրքիր է, քանի որ բոլորս էլ նման մի բանի սպասում էինք: Ես նկատի ունեմ շարժուն համակարգիչը, որ կարելի է ամեն տեղ վերցնել, նաեւ ավելի պրակտիկ կլինի, քան ներկայումս գոյություն ունեցողները,- նշել է այցելուներից մեկը: -Ես բավական երկար եմ մարզվել, որ գրել սովորեմ iPad-ի վրա, ուստի ստեղնաշարը վերադաձնելու գաղափարը չափազանց հետաքրքեց,- նկատել է Мicrosoft-ի մեկ այլ երկրպագու: Ընկերությունը դեռ չի հաղորդել նորույթի գինը, փորձագետները կարծում են, որ այն կվաճառվի 399-ից 499 դոլարով` կախված հիշողությունից, որն ավելին է, քան iPad-ինը: Պլանշետի ստեղծումը հարկադրված քայլ էր Мicrosoft-ի համար Apple-ի հետ դաժան մրցակցությանը դիմակայելու համար: Նորույթն աշխատելու է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառքի կհանվի տարեվերջին: Read more

19 June 2012

հայտարարություն են տարածել Ղարաբաղի վերաբերյալ

st  2Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ եւ ընդգծել են, որ Ռազմական ուժի կիրառումը չի կարգավորի հակամարտությունը եւմիայն ավելի կերկարաձգի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքներն ու զրկանքները, որոնց արդեն երկար ժամանակ է ենթարկվում են այդ տարածաշրջանում բնակվող ժողովուրդները: -Մենք ցավում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վճռական քայլեր չձեռարկեցին, ինչի մասին կոչ էին արել մեր երկրները համատեղ հայտարարությամբ: Նախագահները նաեւ կոչ են արել նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններում զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը եւ խուսափել թշնամական լարված հռետորաբանությունից:   Read more

19 June 2012

Պիկասոյի նկարը փրկել են

pic 1Ֆլորիդայի Հյուսթն քաղաքի թանգարանի աշխատակիցներին հաջողվել է փրկել իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի 1929թ. նկարած Կինը կարմիր բազկաթոռի մեջ Woman in a Red Armchair կտավն այն բանից հետո, երբ ինչ-որ մի բարբարոս փչացրել էր այն` դրա վրա նկարելով ցուլ սպանող մատադորի: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Menil Collection թանգարանում, որտեղ նկարը ցուցադրվել է դրա բացումից ի վեր՝ 1987թ.: դեպքից անմիջապես հետո կտավը բերվել է ռեստավրացիայի բաժին, որտեղ մասնագետներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել նկարի հետքերը: Վանդալիզմի ակտը ֆիքսել են տեսախցիկներն ու թանգարանի աշխատակիցները, որոնք կատարվածը նկարահանել են սմարթֆոնով: Ինչպես պատմել է ականատեսներից մեկը, երիտասարդ մարդն իրեն անվանել է մեքսիկական ծագմամբ խոստումնալից նկարիչ ու այդ կերպ իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի իսպանացուն: Հիմա Հյուսթնի ոստիկանությունը որոնում է նկարչին, որին սպառնում է մեղադրանք քրեական հանցանք գործելու մեջ:   Read more

19 June 2012

Ռեդլնդի ռեստորանում ծեծկռտուք է եղել

de 1Ռեդլնդի ոստիկանությունը որոնում է վեց մարդու քաղաքի կենտրոնում գտնվող Denny's ռեստորանում բռնկված ծեծկռտուքից հետո: Ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի գիշերը, իսկ ականատեսներից մեկի բջջայինով նկարահանած տեսագրությունը հայտնվել է ինտերնետում: Ոստիկանության ներկայացուցիչ Կարլ Բեյքրը հայտնել է, որ կռվի ընթացքում առավել ագրեսիվ են եղել մի քանի կանայք, որոնք բավական լուրջ հարվածներ են հասցրել հակառակորդներին: Ռեստորանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, եւ մինչեւ իրավապահների ժամանելը կռիվն արդեն ավարտված է եղել: Բարեբախտաբար միջադեպի արդյունքում լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել: Read more

19 June 2012

Մալիբուի բնակչին ձերբակալել են առեւանգման համար

M 8  Մալիբուի 28-ամյա բնակչին կալանավորել են դեռահասի առեւանգման մեղադրանքով: Նա 17-ամյա աղջկան առեւանգել էր դպրոցի ճանապարհին: Ոստիկանության փոխանցմամբ, Ալեքսիս Ֆենտոզզին հունիսի 12-ին, վաղ առավոտյան ներխուժել է զոհի մեքենան, եւ փորձել առեւանգել աղջկան: Նա մի քանի պտույտ է արել, ապա կանգնել լիցքավորման կայանում: Այդ ժամանակ աղջկան հաջողվել է ասել կատարվածի մասին անցորդներից մեկին, ով էլ ոստիկանություն է զանգահարել: Ալեքսիս Ֆենտոզզին փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից: Կասկածյալին առաջադրվել է առեւանգման, ավտոմեքենայի գողության, վանդալիզմի, երեխայի նկատմամբ բռնության եւ փախուստից փախչելու մեջ: Դատարնը վճռել է նրա նկատմամբ 2 մլն դոլարի գրավի վճիռ կայացնել: Read more

19 June 2012

Փրկարարները փրկել են նավաբեկյալին

wii 1Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը փրկվել է, երբ նրա 50 ոտնաչափ երկարությամբ առագաստանավին էր բախվել մի հսկա կետ, Մեքսիկայի ափերից 40 մղոն հեռավորության վրա: Բախման հետեւանքով նավի սարքավորումները փչացել էին եւ այն անուժ նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին: 67-ամյա Մաքս Յանգը, ով Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչ է, ակտիվորեն սկսել էր պոմպերի միջոցով ջուր հավաքել, որպեսզի բաց օվկիանոսում ծարավից չմեռնի: Նա նաեւ ակտիվացրել էր արտակարգ դրությամբ ռադիոփարոսը, որի շնորհիվ էլ առափնյա պաշտպանության ծառայությանը հաջողվել էր պարզել նրա տեղն ու հայտնաբերել նավաբեկյալին: Առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Պամելա Բոհլենդը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել Յանգի նավի գտնվելու վայրը միայն շնորհիվ նավի վրա առկա ազդանշանային հակամարգի, այլապես ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ: Առափնյա պաշտպանության ծառայությունը նաեւ օգնություն է խնդրել Օշըն վըրգո պանամական նավից: Նավը դեպքի վայրից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա է եղել եւ արձագանքել է օգնության ազդանշանին: Օգնության էր մեկնել նաեւ Սակրամենտոյից HC-130 Hercules ուղղաթիռը, որը ուղղություն է ցույց տվել: Պանամական նավը իր տախտակամած է վերցրել Մաքս Յանգին եւ նրան տեղափոխել Էմըրվիլլ: Փրկության ժամանակ Մաքս Յանգը բաց ծովում նավարկում էր արդեն 30 օր:   Read more

19 June 2012

Հարկադիր վայրէջք Յուտայում

bo 5Յուտայից Փարիզ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոլթ-Լեյք-Սիթիի օդանավակայանում: Delta Flight ավիաընկերության Boeing-ի վերելքը սկսվել է ըստ ժամանակացույցի, սակայն արդեն թռիչքի առաջին րոպեներից խնդիրներ են ծագել, ինքնաթիռի անիվներից մեկի դողը պայթել է: Boeing-ը ստիպված է եղել երկու ժամ պտտվել օդում` վառելիքը ծախսելու նպատակով, եւ միայն դրանից հետո կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Ինքնաթիռում 198 ուղեւորներ են եղել, որոնց տեղափոխել են օդանավակայան, մինչ սպասարկման ծառայությունները վերանորոգում են իրականացրել: Թիվ 89 չվերթի Boeing 767ER-300 ինքնաթիռը շարունակել է ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի Շառլ դե-Գոլ օդանավակայանում:   Read more

19 June 2012

Խոշոր վթար Վյալի Գլենում

vt 4 Valley Glen-ում խոշոր վթար է եղել վեց մեքենաների մասնակցությամբ: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջները ահազանգ են ստացել առավոտյան ժամը 7:23-ին, որ Victory Boulevard-ի եւ Whitsett Avenue-ի խաչմերուկում շղթայական վթար է եղել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրին նշել է, թե վիրավոր կինը եղել է սպիտակ սեդանով: Եւս երկու տղամարդ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ էլ հրաժարվել են բժշկական օգնությունից: Ոստիկանության տվյալներով, վթարի պատճառը մեքենաներից մեկն է, որ դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել մի մեքենայի, որին էլ բախվել են չորս այլ տրանսպորտային միջոցներ: Վթարի հետեւանքով տեւական ժամանակով փակվել են ճանապարհի երկու հատվածներն էլ, իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Read more

19 June 2012

Մեքսիկայում ընթանում է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը

G20 1Մեքսիկայի Լոս Կաբոս առողջարանային քաղաքում ընթանում Է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն Է: Մասնակիցներից շատերը կտրուկ արտահայտություններով դատապարտել են ճգնաժամի դեմ մղվող պայքարում եվրոգոտու երկրների անվճռականությունը: G-20-ի ղեկավարները կոչ են արել Եվրոպայի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, որոնք համատեղ հայտարարություն են ընդունել:Վեց էջանոց փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Աֆղանստանը: Այսպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդգծել են Սիրիայի ժողովրդին իր հետագա զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ Թեհրանից պահանջել են ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար: Ինչ վերաբերում Է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարները հավաստել են պատրաստակամությունն օժանդակելու այդ երկրում ահաբեկչության եւ թմրամաքսանենգության դեմ պայքարին: Հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել շարունակելու երկխոսությունը, չնայած տարաձայնություններին:   Read more

19 June 2012

Կուսակցականների տարբերությունները

prik 2ԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմոկրատները տարակարծություններ ունեն ոչ միայն տնտեսական բարեփոխումների, ներգաղթյալների եւ միասեռականների ամուսնությունների հարցերում: Buyology-ի` վերջերս իրականացրած ուսումնասիրության համաձայն` ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունները միմյանց հետ չեն համաձայնվում նաեւ այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, իրենց սիրած մեքենաներն ու խմիչքները: Buyology-ի հարցումներին մասնակցել է 4000 մարդ: Պարզվել է, օրինակ, որ դեմոկրատները նախընտրում են Starbucks, մինչդեռ հանրապետականները` Dunkin' Donuts, բայց Google-ը, որպես բացառություն, սիրելի է բոլորի համար` անկախ կուսակցական պատկանելությունից:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel