A+ A A-

November 2026

07 November 2026

Առողջ ապրելակերպ

 Screenshot 2026-11-07 at 12.50.55Առողջ ապրելակերպի սիրահարների ուշադրության կենտրոնում կրկին բնական միջոցներն են: Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և դիետոլոգների շրջանում մեծ տարածում է գտել մի պարզ, բայց գերհզոր համադրություն՝ մածունն ու կուրկուման (կամ քրքումը): Պարզվում է՝ մեր սառնարանում առկա այս երկու բաղադրիչները միասին կարող են հրաշքներ գործել ինչպես մեր օրգանիզմի, այնպես էլ արտաքին տեսքի համար: Մածուն և կուրկումա. առաջին հայացքից սովորական այս խառնուրդն իրականում առողջության իսկական էլիքսիր է: Դիետոլոգները պնդում են՝ եթե ցանկանում եք ազատվել որովայնի շրջանի ավելորդ ճարպերից և թեթևացնել մարսողությունը, ապա սա լավագույն ընտրությունն է: Ընդամենը մեկ բաժակ մածունին ավելացնելով կես թեյի գդալ կուրկումա և մի պտղունց սև պղպեղ՝ դուք կստանաք նյութափոխանակությունը խթանող հզոր միջոց: Խորհուրդ է տրվում այն ընդունել երեկոյան՝ ընթրիքի փոխարեն կամ քնելուց երկու ժամ առաջ:
Մածունի պրոբիոտիկները կարգավորում են աղիքների աշխատանքը, իսկ կուրկումայի մեջ առկա կուրկումին նյութը հանդիսանում է ուժեղ հակաբորբոքային միջոց, որը բարձրացնում է իմունիտետը»:
Բայց սա դեռ ամենը չէ: Այս համադրությունը նաև կոսմետոլոգների սիրելին է: Մեկ ճաշի գդալ մածունի և կես թեյի գդալ կուրկումայի խառնուրդից պատրաստված դեմքի դիմակը հրաշալիորեն բացում է մաշկի գույնը, հանգստացնում բորբոքումներն ու ակնեն: 15 րոպե, և ձեր մաշկը ստանում է բնական փայլ ու խնամված տեսք: Մասնագետները միայն զգուշացնում են՝ օգտագործելուց առաջ համոզվեք, որ չունեք ալերգիա այս բաղադրիչներից:
Առողջությունն ու գեղեցկությունը երբեմն շատ ավելի մոտ են և հասանելի, քան թվում է։
Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel