Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռաբ Բանթան հայտարարել է, որ ամբողջ նահանգի իրավապահները ոչնչացրել են կանեփի գրեթե 775 հազար ապօրինի բույս և ավելի քան 106 հազար փաունդ վերամշակված մարիխուանա՝ չլիցենզավորված աճեցնողների նկատմամբ իրականացված լայնածավալ գործողության արդյունքում։ 36 քաունթիներում 282 ձերբակալություն է կատարվել, իսկ առգրավված թմրանյութի արժեքը ակզմում է 353 մլն դոլար։ -Կալիֆորնիան ունի կանեփի ամենամեծ օրինական շուկան աշխարհում, բայց, անօրինական և չարտոնագրված աճեցումները դեռևս մեծ խնդիր են, - ասում է Բանթան։
Powerd by Bloogie